27.1.14

«ԶՈՐԱՎՈՐԻ» ՏԵՐ ԶԵՆՈՆԸ...

Վաղու՜ց էր, երբ ավտովթարից հետո կնքվեցի Զորավորում...
Սակայն վաղու՜ց էր, որ չէի այցելել «Զորավոր»... (քանի որ արդեն մոտակայքում չէի ապրում):
Ինչ տարօրինա՜կ նախախնամություն է Աստծո կամքը, որ վեր է մեր պատկերացումից...
Մեր տները քանդեցին ու մենք գնացինք կենտրոնից Նոր Նորքի բարձրունքներ...
Մորս խնդրում էի, որ երբեմն այցելեր «Զորավոր», քանի որ մոտ էր աշխատում:
Գնում էր, մոմ վառում ու իր խնդրանքն հայցում Աստծու՜ն..
Եվ ահա՛ մի օր Աստծո կամքով թե նախախնամությամբ ես հայտնվեցի «Գրիքոր Լուսավորիչում»...


Վաղու՜ց էի լսել Տեր Զենոնի մասին, որի աղոթքի շնորհիվ շատերն էին բժշկվել ու հրաշքների ականատես եղել...
Մի՛ տեսակ ակնածանքով ու երկչոտությամբ էի վերաբերվում Տեր Հորը ու միշտ իրենից ստացած օրհնությունը մի տեսակ ուրիշ էր` անկրկնելի ու մյուսների օրհնությունից տարբերվող:
Եվ ահա՛ իմանում եմ, որ «Լուսավորչից» իրեն տեղափոխելու են, բայց ու՞ր, դեռ հատնի չէ՛ ու սկսեցի ու՜շ-ու՜շ այցելել «Լուսավորիչ»...
Սակայն ի՛զարմանս ու հուրախություն ինձ նա տեղափոխվել էր իմ մանկության եկեղեցին` «Զորավոր»...
Եվ ահա՛ Աստծո կամքով թե նախախնամությամբ հայտնվեցի «Զորավորում»...
Այդ օրերին «Լուսավորչի» ընկերներիցս մեկը վրաերթի ենթարկվեց, ապա` մահացավ Տեր Զենոնի հայրը, հետո` սարկավագներից մեկի հայրը (որը իմ ընկերներից էր և շատ մոտ էր Տեր Զենոնին)...
Ու գնում եմ «Զորավոր», որ ընկերներիս ու Տեր Զենոնի համար աղոթեմ...
Նստած աղոթում եմ..
Մոտենում է մի կին գաթաները ձեռքին ու ինձ է տալիս 3 գաթա... Ասում է, որ հենց այդ օրը իր հոր տարին է ու գաթա է բաժանում հավատացյալներին...
Տանում եմ մայրիկիս հիմնարկ (որը շատ մոտ է «Զորավորին») ու բաժանում մայրիկիս աշխատողներին... Ուտում են ու մտքում երևի օրհնում գաթա թխողին...
Եվ ահա՛ նորից իմ մակության եկեղեցում` «Զորավորում» (որտեղ կնքվել եմ) համարյա ամեն կիրակի մեր սիրելի Տեր Զենոնը պատարագ է մատուցում ու երբեմն հոգեհանգիստ կարդում ննջեցյալնեի համար, աղոթում կարիքավորների ու հիվանդների ապաքինման համար...
Ու ես աղոթք եմ բարձրացնում ա՛ռ Աստված, որ մխիթարի իր հորը կորցրած ընկերոջս, բժշկի վրաերթի ենթարկված Գևորգին , և ամենակարևորը` մխիթարի Տեր Զենոնի` հոր կորստի ցավը ու միշտ ապրի առողջ ու խաղաղ, որպեսզի ես, ընկերներս ու ազգս իր զորավոր աղոթքով զորանանք ու «Զորավորում» մասնակցենք Տեր Զենոնի մասնակցությամբ անզուգական ու անկրկնելի պատարագին:

Եսթեր...
Նյութը ներկայացված է «ՆԱ ՔԱՀԱՆԱ Է» 
մրցույթի շրջանակներում

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...