22.1.14

ՆԱ ՔԱՀԱՆԱ Է - ՏԵՐ ԶԳՈՆ ՔՀՆ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Որքան ճանապարհներ մոլորուն ու մթին, ես անցա իմ կյանքի արահետով,
Այնքան թախծեցի ու տխրեցի, որ դարձա խունացած տերև անտառի:
Բայց մի օր այդ տերևին մեկը վերցրեց, տարավ իր տունը՝ համայն մեր տունը եկեղեցվո:
Եվ սկսեց խնամել ինձ՝ տերևին, ինչպես մայրն է խնամաում վիրավոր որդուն…
Ես լսում էի երգեր, քաղցլար հնչյուններ, որ հպվում էին ականջիս և ձուլվում հոգուս:
Բառեր, որ տանում էին ինձ երկինք՝ բացելով դռներ, որ փակ էին ինձ դեռ,
Արցունք էր իջնում աչքերիցս՝ լսելով այդ, ստիպում էր հասկանալ իմ խունացած վիճակը,
Ամեն բառախաղը դեմքիս տառերն էր խաղացնում դիմացս, փրկության ճանապարհը ուսուցանելով:
Նա ինձ ուսուցանել սկսեց, պատմել փոքր-ինչ Տիրոջ մասին,
Ինչպես նորածնին են տալիս սկզբից կաթը:


Ես այդ կաթը խմում էի անհագորեն, անգամ վերջում լիզելով շուրթերիս մնացածը,
Եվ հոգիս դարձավ միաձույլ այդ խոսքերին,
Այդ ժամանակ էր, որ կյանքումս ապրեցի ամենաերջանիկ օրս՝
Կրեցի եկեղեցական շապիկ և կատարեցի ժամերգություն:
Հավատը հոգումս էր միաձուլված, իսկ նրա խոսքերը կարծես դարբին՝
Սուրբ խոսքերի հարվածներով, մշակում էին հոգիս:
Եվ նա էր այն քահանան,որ փրկեց ինձ կործանումից և տարավ փրկություն,
Ուրախ եմ,որ նրա ուսուցանածի համար անգամ գիժ դարձա իմ շրջապատում,
Եվ սկսեցին ինձ ծաղրել և արհամարել, բայց ես այնքան ուրախ էի,
Քանի որ այդ զրկանքները էլ մեծ ուրախություն էին քան հարսանիքը,
Ինչպես դու էիր ասում իմ քահանա…Արցունքներս գլորվում են հիմա,
Քո ասած և ուսուցանած ամեն տառը գրելիս…
Ամենն, ամենն ասեմ, էլ որն ասեմ, իմ քահանա:
Քո շնորհիվ սովորեցի ուխտ կապել, Աստծո պատվիրանները կատարել,ով քահանա,
Մի թե այսքանից հետո էլ Տերը քեզ չպետք է գթա,և իր արքայությունը չթողնի,իմ քահանա:
Միայն հիշիր, ով քահանա…«Երբ մտնես Աստծո Արքայությունը

Թող ես էլ քո փեշից կպած ներս գամ, ով իմ քահանա»…..

Սերգե Ավետիսյան
Նյութը ներկայացված է «ՆԱ ՔԱՀԱՆԱ Է» 
մրցույթի շրջանակներում:

0 արտահայտվիր:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...