21.1.14

ՆԱ ՔԱՀԱՆԱ Է - ՏԵՐ ԵԶՆԻԿ ՔՀՆ. ՄԱԼԽԱՍՅԱՆ

Տեր Եզնիկ քահանա Մալխասյանին ես դեռ բախտ չեմ ունեցել հանդիպելու, բայց հույս ունեմ մեր բոլորիս աղոթքների շնորհիվ կրկին կտեսնենք այս հոգեվոր հովվին Սուրբ Պատարագ մատուցելիս: Ես տասնյակից ավել քահանա եմ ճանաչում և կդժվարանաի ընտրել ում մասին գրեմ, եթե Տեր Եզնիկը միտքս չգար: Անձամբ չճանաչելով նրան՝ ցավ եմ ապրում նրա ներկայիս անօգնական վիճակի համար, կարծես հարազատ եղբայրս է: Եղբայրս՝ ում ապաքինմանը օժանդակելու համար կանեմ ամեն հնարավորը հույսով, որ Աստված էլ կանի մեզ համար անհնարին թվացողը: Իր մասին լսել եմ մեր հավատացյալ քույրերից, երբ Տեր Հոր առողջական վիճակի կտրուկ վատացումից նեղված ընկերուհիս խնդրեց աղոթքներում հիշեմ Տեր Եզնիկին:
Ներկայումս իրեն օգնել ցանկացողները փորձում են հանգանակություն անեն Տեր Հոր բուժումն արտերկրում կազմակերպելու համար: Մասնագիտությամբ բժիշկ եմ և նախքան հավատքի գալը ընտանիքում կորուստ եմ ունեցել, որովհետև չէի գիտակցում Աստծո համար անհնարին բան չկա, հիմա հավատում եմ, որ Աստված ողորմած է և լսում է բոլորիս սրտից բխած աղերսները: Դիմում եմ ձեզ քույրեր և եղբայրներ օգնենք մեկին ով ջանք չի խնայել իրեն վստահված հոտին ծառայելու գործում, քահանայի՝ ում հիվանդանոց են տեղափոխել Սուրբ Պատարագից հետո, ում միակ վախն էր այդ օրվա Պատարագի Սուրբ խորհուրդը կիսատ չթողնելը: Մենք մեկ ենք ի Քրիստոս, և եթե մարմնի մի անդամ հիվանդ է, ցավ են զգում մարմնի բոլոր անդամները: Եկեք դարմանենք մեր եղբոր Տեր Եզնիկի մարմնական ցավերը, իր ապաքինմամբ բժշկենք մեր կարծրացած հոգիները մշտապես ունենալով ՀԱՎԱՏ, ՀՈՒՅՍ և ՍԵՐ առ մեր երկնավոր Ամենակալ Հայրը:
Հասմիկ Հակոբյան
Նյութը ներկայացված է «ՆԱ ՔԱՀԱՆԱ Է» 
մրցույթի շրջանակներում:

0 արտահայտվիր:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...