5.11.13

ՆԱՄԱԿ ԴՍՏԵՐՍ. ՔՈ՛ ԱՂՈԹՔԸ

ԻՄ ԱՌԱՋԻՆ ՆԱՄԱԿԸ ԴՍՏԵՐՍ

ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՆԱՄԱԿ ԴՍՏԵՐՍ

Ա
ղջի՛կս, այսօր խոսքիս մեջ զուսպ պետք է լինեմ... Ասելիքս ավելի շատ տեսանյութում պիտի տեսնես (տեխնոլոգիայի դարում այս էլ հնարավոր եղավ): Այսօր աղոթքի մասին եմ ուզում խոսել: Բայց շատ պիտի չխոսեմ...

Տերն ինքն էլ պատվիրում է չափավոր լինել աղոթքի մեջ... 

Իրականում աղոթքը մեռած է, եթե այն սոսկ բառ կամ միտք է: Այո, դստրի՛կս, աղոթքն ամեն բանից առաջ սիրտն է, աղոթքը հոգին է. որքան ուժեղ վառվի հրաբորբոք սրտիկդ և որքան առողջ փչի հոգուդ շունչը, այնքան անուշաբույր պիտի ծխա խունկը, որ խոսքն է՝ դուրս հեղված մարմնիդ բուրվառից:
Տերն ինքն էլ պատվիրում է չափավոր լինել աղոթքի մեջ... 


- Երբ հոգնած ես, հուսահատ ու նեղված կյանքից, մարդկանցից, անարդարությունից, անհաջողությունից, մարմնի տկարությունից կամ ոգու անզորությունից, երբ խաղաղություն ես ուզում, ջերմություն ու սեր - ասում է քեզ Քրիստոս,- մտի՛ր քո սենյակը, փակի՛ր քո դռները և ծածո՛ւկ աղոթիր քո Հորը, և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ հայտնապես: Նա հուսո թևեր կպարգևի քեզ, որ աներկյուղ ճախրես հավատքի մովում, արցունք կտա քեզ ապաշխարության,  մոլորվածիդ կառնի իր ուսերին և ցնծությամբ կառաջնորդի դեպի փրկության փարախ... Ու դու կհասկանաս մի պարզ ճշմարտություն. ամենքից շատ Ես եմ սիրում քեզ...

Գիտե՞ս, փոքրի՛կ, տարօրինակ մի օրինաչափություն է. մարդը որքան մեծանում է տարիքով, այնքան նվազում է հոգով... Դրա համար էլ երկնքի աքայությունից մանուկներին է միայն բաժին հասնում (Մատթ. 19:14): Երևի թե պետք է ծնող լինել, քրիստոնյա՛ ծնող, հասկանալու համար, թե ինչպիսի՛ անգնահատելի պարգև է ունենալ զավակ, ով իր անունը տակավին չթոթված, Աստծո անունն է օրհնությամբ բերանն առնում... Որքա՜ն օրհնված ենք մենք՝ ծնողներդ...
Տիրոջ բյուր օրհնությունները քե՛զ, ի՛մ չարաճճի... Իսկ հիմա ե՛կ միասին աղոթենք.



Հ.Գ. Որ տարիքում էլ լինես, հաճա՛խ նայիր այս տեսանյութը, որպեսզի չմոռանաս, թե ինչպիսի՛ն պետք է լինես... «Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն» (Մատթ. 5:8):
Աղոթքներիդ մեջ մի՛ մոռացիր նաև հորդ և մորդ և մի ծուլացիր Տիրոջը փառք տալ ինչ էլ որ լինի...

Շատ եմ սիրում քեզ...
Քո` հայրիկ
05.11.2013

0 արտահայտվիր:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...