17.9.13

ՄԵՌԵԼՈՑ ՊԱՏԱՐԱԳԻ ԻՄԱՍՏԸ (ի՞նչ օգուտ ունի ննջեցյալի համար արված աղոթքը)


...Պատարագը ոչ միայն ողջերի համար է փրկություն, այլև նրանց, ովքեր հույսով ու հավատով ի Քրիստոս ննջեցին...
...Նրանք, ովքեր այս կյանքում իրենց գործերով տկար գտնվեցին, հույս ունեն մահվանից հետո մեր ողորմություններով օգնություն գտնել: Եվ մեր աղոթքները խառնվելով նրանց բարի գործերին՝ նրանց հաղթություն են տալիս չարի դեմ պատերազմում և ազատում օդի իշխանությունից: Իսկ եթե նրանց գործերը առավել տկար գտնվեն, ապա նրանք մինչև դատաստանի օրը  մեղքերից բռնված կմնան ներքևում, սակայն հավատում ենք, որ մեր աղոթքները և ողորմությունները այնժամ Քրիստոսի առջև ձեռնտու կլինեն նրանց այնքանով, որքանով Տերը գիտի կշռել, քանի որ Նա բոլորից ողորմած է:

... Սակայն թյուր է այն կարծիքը, որ դրանով ամբողջովին քավվում են նրանց մեղքերը: Ինչպես շատ անգամ է չարը մեզ շեղել ուղիղ ճանապարհից, այդպես էլ այդ հարցում վարվեց՝ ննջեցյալների հիշատակության  աղոթքների շուրջ ստահոդ հույսեր տարածելով, ըստ որի մահվանից հետո կա մեղքերի թողություն, որը մերժում է Սուրբ Գիրքը, և որին հուսացողները իրենց կյանքը հեղգության են մատնում: Քանզի գրքերը մեզ սովորեցնում են, որ մեղքերի քավությունը այս կյանքում է լինում՝ մկրտությամբ ու ապաշխարությամբ, իսկ մահվանից հետո չկա ողորմություն ինչպես ասում է մարգարեն... (հմմտ. Սաղմ. 6:6, 113:25-26, 87:12)...
Սակայն պետք է  հուսալ, որ այդ աղոթքները, ում կողմից էլ որ լինեն, անտեղի չեն ամենողորմ Աստծու առջև, բաց կատարյալ փրկություն չեն մահվանից հետո, քանզի յուրաքանչյուրը ժառանգում է այն, ինչ որ գործեց՝ բարի կամ չար...
Պետք է գիտակցել, որ ոչ թե հանգուցյալները, այլ Աստված է պատարագների ընդունողը և ուխտը կատարողը...
... Ննջեցյալների կարգով թողնվում են միայն այն մեղքերը, որոնք մահացու չեն, և որոնց համար մարդը զղջացել է այս կյանքում: Ննջեցյալների կարգը արդարների համար է, ովքեր մկրտությամբ ազատվել են ադամական մեղքերից, ինչպես նաև հարատև ապաշխարության  միջոցով ետմկրտության շրջանում գործած բոլոր մահացու մեղքերից և մահվամբ փոխվելով այս աշխարհից՝ չեն հասցրել խոստովանությունից ու մեղքերի թողությունից հետո բերել ապաշխարհության անհրաժեշտ պտուղները կամ էլ մահացել են մարդկային տկարությամբ, գիտությամբ կամ անգիտությամբ, կամա թե ակամա՝ խոսքով, գործով կամ մտածումով գործած զանազան փոշետեսակ մեղքերով, քանզի չկա այնպիսի մարդ, որ ապրի և մեղքեր չգործի, և ոչ ոք չի կարող արդարանալ Աստծու առաջ: Այդպիսիները մաքրվում են արդարների կողմից նրանաց համար մատուցված հոգեհանգստյան պատարագների, աղոթքների, բարի գործերի ու ողորմությունների միջոցով, ոնոք կառարվում են  Աստծու շնորհների գործակցությոմբ:
Հովհաննես Ավետարանիչը գրում է. «Եթե մեկը տեսնի, որ իր եղբայրը գործել է մի մեղք, որ մահացու չէ, թող խնդրի, և Աստված մահացու մեղք չգործողին կյանք կշնորհի. մեղք կա, որ մահացու է, դրա մասին չեմ ասում, որ խնդրես» (Ա Հովհ. 5:16): Այլ է մեղքը, այլ՝ հանցանքը, և այլ՝ մահացու մեղքը...
Այսպիսով՝ մեր աղոթքներով ու պատարագներով ննջեցյալների համար խնդրում ենք հանգիստ և ոչ թե՝ մահացու մեղքերի թողություն, աղոթում ենք, որպեսզի Տերն ազատի օդային դևերի հետ սպասվող պատերազմենրից և իր սրբերի հետ դասի [ննջեցյալի հոգին - Սրկ.]:


Հատվածներ Արամ դպիր Դիլանյանի «Հոգեհանգստի Խորհրդաբանություն» գրքից

0 արտահայտվիր:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...