29.8.13

ԻՆՁ և ԻՄ ԵՂԲԱՅՐ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ

Տարիներ առաջ էր, երբ համացանցի (ինտերնետ) վերաբերյալ մի հաղորդում էի դիտում, և ի շարս նորագույն այս գյուտի բերած վնասների՝ մատնանշվեց նաև դրա առաջադրած մի մարտահրավերը գրականությանը: Պարզվում է, որ էլեկտրոնային նամակներից օգտվելու պրակտիկությունն ու հարմարավետությունը վերացման վտանգով են սպառնում գրականության էպիստոլյար՝ նամակագրական ժանրին: Բայց վերջերս մեր եկեղեցականներից մի քանիսը կարծես հանձն են առել պայքարել այս վտանգի դեմ՝ միևնույն ժամանակ ծանոթ չլինելով այս ժանրի առանձնահատկություններին:

Իսկ ընթերցողը... Դե շատ մեծ է ուրիշի նամակները կարդալու և քննարկելու գայթակղությունը... 

Գայթակղիչ է, բայց և անքաղաքավար ու անտակտ, անազնիվ պահվածք է: Ասում եմ «ուրիշի նամակները», քանի որ ըստ բովանդակության՝ վերջին շրջանի այս նամակները մաքուր հոգևոր են, քանի որ արծարծում են հայր-զավակ, եղբայր-եղբայր հոգևոր փոխհարաբերությունն ու առկա մտահոգությունները: Եվ սա շատ բնական է, քանի որ մինչև իսկ Քրիստոսի առաքյալները անհամաձայնություններ ու վիճաբանություններ ունեցան, բայց այս առիթ չդարձավ, որ անձնականացված խնդիրները վտանգեն համընդհանուր առաքելությունը: Միայն թե առանց հետին մտքի չեմ կարողանում հասկանալ, թե ինչո՛ւ անձնական բնույթի նամակները բացի հասցեատիրոջը ուղարկվելուց ԶԼՄ-ներին ևս ուղարկվեցին, այն էլ հաճախ՝ մինչև բուն հասցեատիրոջը հասնելը... Նույնն է թե, հիմա ընթերցողի բջջայինին եկած հաղորդագրությունները կամ էլ. նամակները միանգամից հայտնվեն նաև Բլոգ Նյուզում, Սլաքում, Ասեկոսեում և այլուր...

Ինչևէ... ինձ և իմ հոգևոր եղբայրներին եմ նվիրում ամիսներ առաջ թղթին հանձնած մի քառյակս՝ աղոթելով մտքի սթափության և հոգու պարկեշտության համար.

ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ


Ես չեմ ուզում, որ Տերը ինձ կոչի Հովնան... 

Ես ուզում եմ Տիրոջ համար լինել Պողոս... 
Որ թեպետև խոտոր է իմ կյանքի ճամփան, 
Անեծք շուրթս ուզում եմ, որ երգի սաղմոս...


0 արտահայտվիր:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...