- Կարծո՞ւմ եք արդյոք, որ մեքենայի կամ հասարակական տրանսպորտի մեջ կախված աչքի հուլունքը երաշխավորում է Ձեր անվտանգ երթևեկությունը:
- Համամի՞տ եք արդյոք, որ եթե 2 հարսներ հանդիպեն միմյանց, նորաստեղծ ընտանիքում դժբախտություն կպատահի:
- Ունե՞ք հաջողություն բերող առարկաներ` թալիսմաններ, 1 դոլարանոցներ, քարեր կամ զարդեր:
- Արդյո՞ք անհանգստանում եք, երբ Ձեր դիմացով սև կատու է անցնում:
- Ամսի 13-ին համընկած ուրբաթ օրերին խուսափո՞ւմ եք գործ ձեռնարկել:
- Երբ հայելի է կոտրվում, մտավախություն ունենո՞ւմ եք, որ դժբախտություն է պատահելու:
- Հետևում եք հորոսկոպին կամ աստղագուշակներին:
- Երջանիկ թիվ ունե՞ք:
- Երբ սեղանին աղ է թափվում, խաչ անո՞ւմ եք վրան:
- Խուսափո՞ւմ եք արդյոք կանգնել դռան շեմքին:
- Ունե՞ք որևէ մի հագուստ կամ զարդ, որը պարտադիր կրում եք քննությունների կամ կարևոր հանդիպումների ժամանակ:
- Երբևիցե թաշկինակ կամ այլ բան կապե՞լ եք վանքերի մերձակա ծառերի վրա:
10-12 ոչ - Դուք սնահավատ չեք
8-9 ոչ - Դուք, կարլի է ասել, սնահավատ չեք
5-7 ոչ - Դուք մի քիչ սնահավատ եք
3-4 ոչ - Դուք բավականին սնահավատ եք
0-2 ոչ - Դուք լիովին սնահավատ եք
Կարդա՛ այս հոդվածը:
0 արտահայտվիր:
Отправить комментарий
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: