11.3.13

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐ

Եթե դու փրկություն ես տեսնում այլազան քաղաքական խաղերի մեջ, ապա դու իսկական հայրենասեր ես, իսկ քեզ չնմանվողները՝ ազգադավ:
Եթե դու միտինգի ես մասնակցում, դասադուլ ես անում, պառկում ես փողոցի մեջտեղում, հացադուլ ես հայտարարում ու «մատ» անում «չուզողներիդ», դու ազատատենչ ես, իսկ քեզ չնմանվողները՝ ստրկամիտ:

Եթե դու հայհոյանքների անբարո հեղեղ ես առաքում իշխանության տարբեր ներկայացուցիչների հասցեին՝ հիշատակելով մինչև 7-րդ պորտի նրա նախնիներին ու սերունդներին, ապա դու սրտացավ ես քո հայրենիքի համար, իսկ քեզ չնմանվողները՝ պարզապես ծախված:
Եթե դու չես հարգում Ամենայն Հայոց կաթողիկոսին ու բամբասում ես նրանից՝ բամաբասանքի նյութ դարձնելով ուրիշի՝ բամբասանքից առած նյութը, ապա դու իրատես ես, իսկ քեզանից տարբերվողները՝ կույր:
Եթե դու խոսքի ու մտքի մտրակի տակ ես առնում բոլոր հոգևորականներին՝ «մաֆիոզ տարտերներին», ապա դու 21-րդ դարի հայ մտավորականի օրինակ ես, իսկ քեզնից տարբերվողները՝ զոմբիներ:

Եթե դու մագիլներդ սրած պաշտպանում ես համասեռամոլների իրավունքները, ապա դու առաջադեմ ես, իսկ քեզ չնմանվողները՝ հետամնաց:
Եթե դու դեմ ես ազգային բարոյական  նորմերին, ապա դու եվրոպական արժեհամակարգի կրող ժամանակակից մարդ ես, իսկ քեզ չնմանվողները՝ բարդութավորված գավառականներ:

Եթե դու կարդում ես այս գրառումն ու մտածում, թե այս ի՛նչ հիմարություն է, ապա դու հասկացել ես, որ սա նաև քո մասին է...

«Ինչ որ բան ինչ որ տեղ սխալ է»,- կասեր իմաստուն մեկը: 
«Իսկ ինչո՞ւ»,- հարցնում եմ ես:
    

2 արտահայտվիր:

Հովսեփ Հայ комментирует...
12.03.2013, 19:46

Շատ ճիշտ է գրված մարդիկ փոխվել են ՀԱՅ գտնելնել դժվար գործ է դարձել ։

Srk. комментирует...
21.03.2013, 18:21

Ընթերցում է Լուլուն :DDD`
http://www.youtube.com/watch?feature=player_detailpage&v=qWF5QGDJjSM#t=3430s

Շնորհակալություն

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...