14.9.12

ՎԱՍՆ ԽԱՉԻ ՔՈ ՊԱՏՈՒԱԿԱՆԻ


Հեթանոսները պնդում են, թե խաչը`որպես նախաքրիստոնեական սիմվոլիկա, քրիստոնյաները «գողացել» են կռապաշտական դարաշրջանից, աղանդավորները նողկում են, երբ քրիստոնյաները սրբություն են համարում Տիրոջ Սուրբ Խաչը, այլադավանները հիմարություն են համարում չարչարանքի գործիքը հավատքի խորհրդի վերածելը, իսկ մենք պարզապես ընթերցում ենք Աստվածաշունչը ու հասկանում, թե ինչ խորհուրդ ունի ԽԱՉԸ, ինչպիսի զորություն, կարևորություն և բյուր օրհնություններ: Ահավասիկ`

Կորստյան մատնվածների համար խաչի քարոզությունը հիմարություն է, իսկ մեզ՝ փրկվածներիս համար՝ Աստծու զօրություն (Ա Կորնթ. 1։18):

Մենք քարոզում ենք խաչված Քրիստոսին՝ ի գայթակղություն հրեաների և ի հիմարություն հեթանոսների (Ա Կորնթ. 1։23):

Թեպետև Քրիստոս խաչվեց մեր տկարության պատճառով, բայց կենդանի է Աստծու զորութամբ (Բ Կորնթ. 13։4):

Ով իր խաչը չի վերցնում ու Իմ հետևից չի գալիս, Ինձ արժանի չէ (Մատթ. 10։38):

Նրանք, որ քրիստոսյաններ են, խաչն են հանում իրենց մարմինները՝ կրքերով և ցանկություններով հանդերձ (Գաղ. 5։24):

Այս իմացե՛ք, որ մեր միջի հին մարդը խաչվեց Քրիստոսի հետ, որպեսզի քայքայվի մեղքի մարմինը, և այլևս մենք չծառայենք մեղքին (Հռոմ. 6։6):

Քրիստոս մեզ վերստին գնեց օրենքի անեծքից՝ «անեծք» դառնալով մեզ համար, որովհետև գրված է, թե՝ «Անիծյալ է այն մարդը, որը կախված է փայտից» (Գաղ. 3։13):

Սակայն քա՛վ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհը խաչված է ինձ համար, ես էլ՝ աշխարհի համար (Գաղ. 6։14):

Քրիստոսն է մեր խաղաղությունը, Նա, որ երկուսը մեկ դարձրեց. քանդեց Իր մարմնի մեջ միջնորմը՝ թշնամությունը, և հրամաններով տրված պատվիրանների օրենքը ջնջեց, որպեսզի Իրենով երկուսին դարձնի մի նոր մարդ և խաղաղություն հաստատի ու Իր խաչով հաշտեցնի երկուսին մեկ մարմնի մեջ Աստծու հետ. քանզի թշնամութունն սպանեց Իր խաչով (Եփես. 2։14-16):

Աստվածության լրիվ ամբողջութունը Քրիստոսի՛ մեջ հաճեց բնակվել և Նրանո՛վ հաշտեցնել ամեն ինչ իր հետ՝ խաղաղություն անելով խաչի վրա թափած Իր արյամբ և՛ երկրի վրա, և՛ երկնքում եղածների համար (Կող. 1։20-21):

Քրիստոս ներեց մեզ մեր բոլոր հանցանքները և ոչնչացրեց հրամաններով հաստատված այն պարտամուրհակը, որ մեր դեմ էր, վերացրեց այն մեջտեղից և մեխեց խաչափայտին (Կող. 2։14):

Նայենք Հիսուսին՝ հավատի զորագլխին, այն կատարելագործողին, որն Իր առաջ դրված ուրախության համար հանձն առավ խաչը, արհամարհեց ամոթը և նստեց Աստծու աթոռի աջ կողմում (Եբր. 12։2):

Քրիստոս ձեզ համար մեռավ և ձեզ օրինակ թողեց, որ Իր հետքերով գնաք. Նա, որ մեղք չգործեց, և Նրա բերանում նենգությունը տեղ չգտավ. Նա, որ նախատվելով՝ փոխարենը չնախատեց, չարչարվելով՝ չսպառնաց, այլ հանձնվեց արդարությամբ դատողին. Նա, որ մեր մեղքերը Իր մարմնով բարձրացրեց խաչափայտի վրայ, որպեսզի մենք, զերծ լինելով մեղքերից, ապրենք արդարության համար. Նա, որի վերքերով բժշկվեցիք դուք (Ա Պետր. 2։22-25):

Շատերը, ընթանում են որպէս թշնամիներ Քրիստոսի խաչի. նրանց վախճանը կորուստ է. նրանց աստվածը իրենց որովայնն է, և փառքը՝ իրենց ամոթը։ Նրանք միայն երկրավոր բաներն են խորհում (Փիլիպ. 3։18-19):

2 արտահայտվիր:

Armen Sargsyan комментирует...
14.09.2012, 21:36

Խաչ քո եղիցի մեզ ապաւէն, Տէր Յիսուս,
յորժամ երեւիս փառօք Հօր ընդ ամպս լուսաւորս:
Յայնժամ մեք մի՛ ամաչեսցուք
յուսացեալքս ի քեզ, այլ զօրութեամբ քով
մեծաւ բերկրեսցուք ընդ աջմէ քումմէ
որպէս զորդիս լուսոյ և որդիս տունջեան:

Կեցցեք Տեր Հայր, շատ կարևոր ծաղկաքաղ էր:

Հովսեփ Հայ комментирует...
14.09.2012, 23:48

Խաչը ինձ համար ՍՈՒՐԲ է և այն մենք Քրիստոնյաներս կրում ենք մեր հոգիներում։ Ամեն անգամ երբ ես վերջացնում եմ աղոթքս համբուրում եմ իմ շխթայով խաչը որը ես միշտ կրում եմ տանից դուրս գալիս որովհետեվ աղոթքից հետո Խաչը համբուրելիս ես մտածում եմ որ իմ աղոթքի զորությունից նաեվ անցնում է Խաչին։

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...