25.9.12

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԹԵՄԱՏԻԿԱՅՈՎ cover photo -ներ

Համացանցում բավականաչափ առատ են Ֆեյսբուքյան ետնանկարները (timeline cover photo) ամենատարբեր թեմատիկաներով, մեկը մյուսից լավ, մեկը մյուսից հետաքրքիր ու կրեատիվ: Ինձ դուր է գալիս այն, որ հաճախ այդ պատկերները որոշակի դաստիարակիչ, միավորող ու հստակ պատգամներ արտահայտող ենթատեքստեր են ունենում: Բայց մի բաց, հասկանալի պատճառներով, ակնհայտ է. ետնանկարների բազմազանության մեջ չափից դուրս քիչ են քրիստոնեական, հոգևոր և աստվածաշնչյան թեմաների ու տեքստերի առնչվող cover photo-ները: Այդ իսկ պատճառով տկար ուժերիս ներածին չափով ձեռնամուխ եղա դրանցից մի քանիսի պատրաստմանը:
Ընդունում ու խոստովանում եմ, որ ձևավորման ու տեխնիկայի տեսանկյունց դրանք շատ թերություններ կունենան, քանի որ սիրողական մոտեցում եմ ցուցաբերել, բայց և միևնույն ժամանակ խնդրանքս է կարող ուժերին հնարավորության դեպքում համագործակցել ու օգնել ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ հետագա աշխատանքներում:
Իսկ այժմ ընթերցողիս ուշադրությանն եմ առաջարկում 12 նոր cover photo-ներ` առաջարկելով հավանելու դեպքում բեռնել դրանք և օգտագործել սեփական ՖԲ տիրույթներում: Կարծում եմ` այս նկարները տեղադրելով ու տարածելով փոքրիկ մի քարոզչություն անցկացրած կլինենք սոցցանցում. «ինչ ձևով էլ լինի, թե՛ միտումնավոր և թե՛ ճշմարտությամբ, Քրիստոսն է քարոզվում. և սրա համար ուրախ եմ ես, այլև պիտի շարունակեմ ուրախանալ» (Փիլիպ. 1:18):

























Միացի՛ր ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ նաև facebook-ում

0 արտահայտվիր:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...