10.9.12

ԱՍՏՎԱԾ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է

Շատ պատահական իմացա, որ այսօր «ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ» է։ 
Ինչպե՞ս կարելի է պայքարել այս ցավի, մեզանում և աշխարհում վաղնջական ժամանակներից արմատ ձգած աններելի այս մեղքի (հմմտ. Մատթ. 12:27) դեմ, միանշանակ ասել դժվար կլինի։ Ինքնասպանության դրդապատճառները բազմազան կարող են լինել, սակայն ի վերջո ամեն մի պատճառ, ըստ իս, հանգում է մեկ ընդհանուր ելակետի. մեր հասարակության մեջ ինքնասպանությունների արմատը մարդ արարածի մեջ աստվածային 3 առաքինությունների՝ Հույսի, Սիրո և Հավատի պակասն է։ Կուզեի շատ գրել այս թեմայի շուրջ, բայց... սոսկ կարձանագրեմ բացահայտ մի ճշմարտություն, որ պարտավոր է հիշել ամեն մի քրիստոնյա` ինքնասպանությունը ելք չէ. ամեն տեսակ անելանելի թվացող վիճակից այլ ելք, մինշանակ, կա. ապավինի՛ր Աստծուն. Աստված միշտ քեզ հետ է։ Իսկ հիմա կառաջարկեմ ընթերցել, կամ որ ավելի լավ է, անգիր սովորել «Ամենայն Հայոց բանաստեղծ» Հովհաննես Թումանյանի անվերնագիր մի բանաստեղծությունը, որն իմ կարծիքով կարճ մի պատգամ է յուրաքանչյուր մարդու համար՝ լինի նա ինքնասպանության հակված, թե ոչ։ 

Երբ ես տխուր, հուսահատ,
Ինձ կորած եմ համարում,
Շուրջս մեռած անապատ,
Սրտիս երկյուղ է տիրում:
Մահու ձայնը դառնալուր
Հասանում է ականջիս,
Մարդիկ մնում անհամբույր
Եվ խլանում են կանչիս:
Մի զորություն հզորեղ
Ինձ հուսադրում է հանկարծ.
Եվ ես զգում եմ, ամեն տեղ
Դուն ինձ հետ ես, Աստված:

Հ.Գ. Ստորև տեղադրել եմ նաև փոքրիկ մի հարցում, որում կցանկանայի տեսնել ընթերցողի մոտեցումներն ու առաջարկները՝ ինքնասպանության դեմ պայքարը արդյունավետ դարձնելու գործում (հասկանալով հանդերձ, որ միակողմանի լուծումը այս հարցում ամբողջական արդյունավետության չպիտի հանգի, այնուամենայնիվ ցանկացա արտոնել միայն պատասխանի մեկ տարբերակ. պետք է ընտրել միայն ամենից կարևորը համարվող կետը, կամ առաջարկել սեփական տարբերակը)։

Միացի՛ր ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ նաև facebook-ում


7 արտահայտվիր:

Анонимный комментирует...
11.09.2012, 18:50

Inqnaspanutyunneri arajin patchar@ mardu hogevor arjeqner@ chimanaln u lav chgitakceln e. Nyutakan vichak@ erbeq chi karox inqnaspanutyan patchar lini, hamenayndeps gitakic mardkanc hamar. Mer erkrum mardik arajnayin arjeq hamarum en nyutakan vichak@, dra hamar el verjin jamanaknerum avelacel e <> qanak@. mi patcharn el <>... shat ban ka grelu, bayc ksahmanapakvem aysqanov, avelacnelov` Shnorhakal em Dzezanic , erani dzer gratner@ u qarozner@ kardayin ,imanayin gone mer bnakchutyan 70 tokos@.

Srk. комментирует...
11.09.2012, 18:54

@Анонимный, ցավոք չակերտներում գրվածը չի արտածվում այստեղ, եթե կարելի առանց դրանց կրկնեք Ձեր մեկնաբանությունը:

Анонимный комментирует...
12.09.2012, 17:41

NEREXUTYUN EM XNDRUM, ETE AVELORDUTYUN EM TUYL TVEL GRATNERIS MEJ. EL MEKNABANUTYUNS CHEM KRKNUM, MIAYN GREM, VOR SHNORHAKAL EM DZEZANIC, DZER XORHURDNERI U XRATNERI HAMAR. U ASTVAT TA , VOR MER HAY JOXOVURD@ MER ARAQELAKAN SURB EKEXECU QRISTONEAKAN BARDZRAGUYN ARJEQNER@ KAROXANA AVELI BARDZR GNAHATI, QAN NYUTAKAN XNDIRNER@, KAM AYL HAJUYQNER... ASTVAT ORHNI BOLORIN

Srk. комментирует...
12.09.2012, 18:24

@Анонимный, ոչ մի ավելորդություն չկա,ուղղակի չակերտների մեջ գրվածը չէր երևում

Анонимный комментирует...
21.09.2012, 17:05

Ingnaspanutyune ukhekhits normal marde erbek chi iragortsum... u kyanki djvar u anhuys pahere kap chunen boloroiv... Ukhaki da iragortsum en khelkits tuyl,, nkati chunem khent,, ayl tuyl mardik,, es enpisi pordzutyunneri mijov em antsel im kyankum,, u shaaaaaaaaat lurj baneri mijov,,, bayts erbek angam mtkis 1 tokosin nman ban chi ekel vor inqnaspan linem,, ayl hakarake Astso mejem gtel prkutyune,, ev havatkse indz ognel..Iskakan havatatsyale nman kayli chi gna erbek,, gitaktelvo vor da mekhke.. Petke linel stap, ujekh ev havatal Astson.... Na mish kogni ete dimenk.

Srk. комментирует...
25.09.2012, 10:13

@Анонимный, անշուշտ Աստծո հանդեպ հավատքը և իրական քրիստոնեական կյանքը ձերբազատում են մարդուն ինքնասպանության վտանգից, բայց պետք չէ կատեգորիկ տարածել բոլորի վրա, թե այն «ուղեղից աննորմալ» մարդը միայն կարող է անել։

Srk. комментирует...
25.11.2013, 17:14

Շատ կարևոր ֆիլմեր և հաղորդումներ ինքնասպանության մասին՝

http://www.youtube.com/watch?v=4Vr9ls886MI

http://www.youtube.com/watch?v=Lc6gvXZAGp4

http://www.youtube.com/watch?v=eNyd6KmyF-w

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...