22.8.12

Ի ՍԿԶԲԱՆԷ ԷՐ ԲԱՆՆ

Ի սկզնաէ էր Բանն... Ամեն բան աշխարհում ստեղծվեց Խոսքի միջոցով. «Աստված ասաց, և եղավ...» (Ծննդ. 1:3): Խոսքն Ադամի շուրթերում եղավ Աստծո հետ շփման միակ միջոցը...
Համացանցն ու սոցիալական կայքերն օրավուր ընդլայնում են իրենց տիրույթը` ներգրավելով ավելի ու ավելի շատ օգտատերերի: Լավ է, բազում տեսանկյուններից այն հսկայական հնարավորություններ է ընձեռում մարդկանց ու աշխարհին, բայց... Վերջերս մի մուլտֆիլմ դիտեցի, որն ինձ բավականաչափ զվարճացրեց (որովհետև մեզ տեսա) և սթափեցրեց (որովհետև մեզ տեսա): Մտածեցի, որ սոցիալական ցանցերը, իրենց ունեցած օգուտին զուգահեռ, ամենամեծ նպաստն են բերում մարդկանց հակասոցիալականացմանը: Բացատրեմ:

Առհասարակ խոսքը, հատկապես բանավոր խոսքը ցանկացած տեսակի հասարակության` սոցիումի համար անբաժանելի և անգամ կազմարար կարևոր հիմք է հանդիսանում. մարդը, լինելով բանական և հոգևոր էակ, չի կարող «յոլա գնալ» առանց խոսքի: Ճիշտ է, «խոսք» կա նաև facebook-ում, одноклассники-ում, вконтакте-ում, մինչև անգամ վերջերս լույս աշխարհ եկած երեսբուքում, այնուամենայնիվ դրանցում «խոսքը» սոսկ գրավոր է` զուրկ զգացմունքայնությունից և էմոցիաներից (դրանց տեղը սմայլիկներն են փորձում տալ) զուրկ է ձայնային ելևէջներից, զուրկ է իրական շփումից: Հոգեբանությունը, եթե չեմ սխալվում, շփման և հաղորդակցման տեսանկյունից մարդկանց բաժանում է հիմնական 3 խմբի` վիզուալ (տեսողական), աուդիալ (լսողական), կինեստետիկ (զգայական). երբ որ հաղորդակցման մեջ մարդը տեսնում է զրուցակցին, լսում է նրա ձայնը և հատկապես զգում է նրա հպումը, շարժումը, էմոցիաները, այդ ժամանակ հաղորդակցությունը, կարելի է ասել, դառնում է կատարյալ: Սա, հավատացեք ինձ, դեռևս հնարավոր է միայն բանավոր խոսքի միջոցով, իսկ սոցիալական ցանցերն ու վիրտուալ շփումը իրենցից հիմնականում ենթադրում են սոսկ թերի վիզուալը (երբ օրինակ` ֆեյսբուքում տեսնում ես խոսակցի նկարը և կարդում նրա գրած բառերն ու նշանները) կամ լավագույն դեպքում վիրտուալացված վիզուալն ու աուդիալը (օրինակ` սկայպով շփվելու դեպքում): Երկար չփիլիսոփայեմ, եկեք մուլտֆիլմը դիտենք, ու կհասկանաք, թե որքանով ենք հետ մնացել կյանքի իրական ռիթմից և որքան ենք ասոցիալականացվել: Բարի դիտում. ակնկալում եմ ձեր բուռն արձագանքները:

Միացի՛ր ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ նաև facebook-ում

1 արտահայտվիր:

Տաթևիկ said...
8/24/12, 1:20 PM

Լավն են այս մուլտերը:) Նույնիսկ ուսուցողական: Շնորհակալություն

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...