20.8.12

ԷՎՈԼՅՈՒՑԻԱ

Ո՛չ, այսօր ի զարմանս շատերիդ, չեմ խոսելու Դարվինի տեսության շուրջ, չեմ հիմավորելու և չեմ քննադատելու այն։ Այսօրվա վերնագիրը այլ բանի է վերաբերում։ Դեռևս մեկ տարի առաջ (տե՛ս ԲԱՐԵՎ, ԸՆԹԵՐՑՈ՛Ղ) օգոստոս ամիսը հայտարարել էի , ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻ մեկամսյակ, և դրա բուն պատճառն այն էր, որ չէի հիշում, թե օգոստոսի ո՛ր օրն էի բացել բլոգը։ Հետագայում պարզեցի, որ դա եղել է հենց այս օրը՝ օգոստոսի 20-ին։ Այնպես որ այսօր Սարկավագի բլոգի երկու ամյակն է, ինչի առթիվ ամեն բանից առաջ շնորհավորում եմ այս բլոգի մշտական (և ոչ այնքան) ընթերցողներին։
Իսկ թե ինչու այս գրառումը անվանեցի ԷՎՈԼՅՈՒՑԻԱ, շատ պարզ է, որովհետև այսօր միասին պիտի աչքի անցկացնենք, թե զարգացման ի՛նչ ճանապարհ է անցել բլոգը։
Առհասարակ «էվոլյուցիա» ասվածը իրենից ենթադրում է դրական առաջընթաց ու զարգացում, սակայն անկեղծ պիտի ասեմ, որ անցած-գնացած 2 տարիների ընթացքում բլոգը ունեցել է թե՛ մակընթացություններ, թե՛ տեղատվություններ, որոնք կարելի է նկատել պահպանված մի քանի լուսանկարներից։ Այսպես, բլոգի արտաքին տեսքը ժամանակագարական հերթականությամբ՝



Թեև պատահում է, որ բլոգի մեկնաբանություններում հայհոյախառն, ամբարտավան ու վիրավորական մեկնաբանություններ են լինում, սակայն դրանք իրականում ոչինչ են այն ջերմ գնահատականների դիմաց, որ ստանում է բլոգը։ Անձամբ գովասանքներ չեմ սիրում, բայց գնահատված լինելը, այսինքն տարված աշխատանքը գնահատելը ինքս շատ եմ գնահատում ։))). ստորև ներկայացվող մի քանի ջերմ խոսքերը, սիրելի՛ ընթերցողներ, հավատացե՛ք, ազդակ ու մղիչ ուժ են հանդիսացել ձեր գրադարակի այս գրքի «էվոլյուցիայի» համար։

* * *
Շատ հետաքրքիր բլոգ է, շնորհակալություն :)) /Արփինե Արուսյակ Ավետիսյան /

Շատ շնորհակալ եմ, որ դուք կաք, շատ հետաքրքիր թեմաներ եք քննարկում, փառք Աստծո վերջապես ես կարողացա իմ հոգևոր սովը հագեցնել, աստված օրհնի ձեզ` բոլորին: /Anahit Sargsyan / 

BAREV DZEZ...SHAAT SHNORHAKALUTYUN IROQ SHAAAAT HETAQRIR U BARI MEKANABUTYUNNERI EV ,@NDHANRAPES, HRASHALI GORCI HAMAR....URAKH EM SHAT ,VOR DUQ KAQ... /Asyinka Tadevosyan /

Բարև ձեզ իմ սիրելի ու իմ խաղաղություն Սարկավագի բլոգ: Անչափ սիրում եմ ձեր բլոգը, իր լուսավոր,խաղաղ,կրթող ու գեղարվեստական ստեղծագործություններով: /Er An/

Havataceq dzer arac gorc@ shat karevor e ayn mardkanc hamar, ovqer hnaravorutyn chunein Astco u qristoneutyan masin avelin imanal,qan gitein,imacel ein mi qani girq kardalov kam el film nayelov,ev hnaravorutyn chen unecel Ekexeci hachaxel u lsel ,zrucel hogevorakani het....shnorhakalutyn u ASTVAC dzer mtqerin,gorcerin hajoxutyn tox ta... /Mariam Hayastan /

Բարև Ձեզ, Դուք շաաատ հետաքրքիր թեմաներ եք ընտրում, ու իմ համար շատ կարևոր բաներ եմ իմացել, որոնք օգնել են կյանքս լիարժեք դարձնելու համար, մեկնաբանություններում էլ գրել եմ կարծիքս!!! Շաաատ շնորհակալություն: /Anahit Gevorgyan /

Բարև ձեզ:Ես մեծ հաճույքով կարդում եմ ձեր բլոգը, շատ լավն է ու հիանալի գաղափար է: /Hasmik Tonapetyan /

Anchap shnorhakal em, dzer texekutunneri hamar, Astvas orhni dzes... /Aida Terarutyunyan/

Շատ հրաշալի կայք եք ստեղծել ես ամեն օր այս կայք եմ այցելում և ընթերցելով կայքի նյութերը շատ նոր բաներ եմ իմանում իսկ տեսանյութի միջոցով նաեվ ձեզ տեսանք։ Շնորակալություն։ /Հովսեփ/

Anchap urax em ays blogin canotanalus hamar, Surb grqi meknutyunneri kariqy es shat unem. /Armine Aghababyan
* * *

Ներկայիս դրությամբ բլոգն ունի էվոլյուցիոն հետևյալ պատկերը. այցելությունների թիվն անցել է 150.000-ից (տե՛ս 100.000 ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ` 100 ԳՐԱՌՈՒՄ) ի դիմաց 135 գրառումների։ Բլոգն ունի ավելի քան 120 բաժանորդներ և ի շնորհիվ ընթերցողների «համառ» ակտիվության 1000-ից ավելի հավանողներ Ֆեյսբուքյան էջում։
ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻ վերջին ամենից մեծ ձեռքբերումն եմ համարում ՈՐՔԱՆՈ՞Վ ԵՍ ՔՐԻՍՏՈՍՆՅԱ թեստին 1000-ից ավելի մարդկանց մասնակցությունը (ես ընդամենը 100-ի ակնկալիք ունեի), ինչը անհետևանք չի մնա. առաջիկայում թեստի հետ կապված հետաքրքիր նյութեր են լինելու։ 

Իսկ հիմա առաջ։ Խոստումներ չեմ տալիս, չեմ ասում, թե գերարդիական, հույժ հետաքրքիր, լուսամուտաջարդ գրառումներ եմ անելու այսուհետ։ Պարզապես շարունակելու եմ անել այն, ինչ մինչ այժմ եմ արել (հավանեք այդ, թե չէ)՝ ապավինելով Աստծո իմաստությանն ու Սուրբ Հոգու զորակցությանը։
Բայց և այնպես, այս ամենը ի վերջո անիմաստ և ունայն կլիներ, եթե չլինեիք դուք, իմ շատ սիրելի ընթերցողնե՛ր։ Շնորհակալ եմ բոլորիցդ (անուններ չեմ ցանկանում առանձնացնել), որ կարդում, մեկնաբանում և օգտակար եք լինում այս փոքրիկ հոգևոր անկյան առաքելությանը՝ նյութերը տարածելու միջոցով։ Շնորհակալությունս նաև գործընկեր կայքերին ու էջերին, ովքեր իրենց ընթերցողներին առաջարկում են ընթերցել Սարկավագի բլոգը։
Չմոռանաք մի կարևոր հանգամանք՝ ՍԱՐԿԱՎԱԳԱԳԻՐՔԸ գիրք է ձե՛ր գրադարակից։
Աստված օրհնի բոլորիդ, զորնա՛ք Քրիստոսով։ 


Շնորհավոր լինի
ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻ
2-րդ տարեդարձը։

Միացի՛ր ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ նաև facebook-ում

2 արտահայտվիր:

Հովսեփ комментирует...
20.08.2012, 12:08

Շնորհավորում եմ ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻ 2_րդ տարեդարձը և ցանկանում եմ նորանոր գեղեցիկ և հետաքրքիր թեմաներ թող այս կայքը օգտակար լինի մեզանից յուրաքանչյուրիս համար մեզ տալով գիտելիքներ Աստծո մասին և ճիշտ ապրելու մասին։ Ես գրեթե ամեն օր այցելում եմ այս կայք և ընթերցում հրաշալի և ինձ համար շատ հետաքրքիր թեմաներ և միշտ անհամբեր սպասում եմ հաջորդ թեմային քանի որ ամեն անգամ մի նոր հետաքրքիր բան եմ իմանում։ Ձեզել Տեր Հայր ցանկանում եմ առողջություն երկար և երջանիկ կյանք և նորանոր հաջողություններ։ Շնորհակալություն

Анонимный комментирует...
20.08.2012, 16:12

IM SHAT SIRELI SARKAVAGAGIRQ SHNORHAVOR TAREDARCD. SHNORHAKAL ENQ,VOR MEZ HAMAR, MER KYANQUM AYDQAN MEC DER UNEQ. ES DZEZANIC SHAT BAN EM SOVOREL U SOVORUM EM. SHNORHAKAL EM, EVS MEK ANGAM SHNORHAVOR.

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...