7.7.12

ՈՂՈՐՄՈՒԹՅՈ՞ՒՆ, թե ԶՈՀ



Ողորմություն եմ կամենում և ոչ` զոհ... 
(Մատթ. 12:7) 


Այսօր պիտի մտորենք բոլորիս քաջ հայտնի ավետարանական մի հատվածի վերաբերյալ (Մատթ. 12:1-7): Հիսուս աշակերտների հետ անցնում էր ցորենի արտով, և օրը շաբաթ էր: Աշակերտները քաղցած էին, ուստի ցորենի մի քանի հասկ պոկելով` տրորեցին ձեռքերի մեջ և կերան: Հավանաբար մոտակայքում փարիսեցիներ կային կանգնած, ում աչքից այս եղելությունը չվրիպեց: Եվ քանի որ փարիսեցիները մշտապես առիթ էին փնտրում Փրկչին որևէ զանցառության մեջ բռնացնելու և հանդիմանելու համար, անմիջապես արձագանքեցին.
- Մի՞թե չգիտեք, որ օրինավոր չէ շաբաթ օրով նման աշխատանք կատարելը:
Արդարև, հրեաները, հավատարիմ Մովսեսի` Աստծուց ստացած տասը պատվիրանների` «Հիշի՛ր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն» (Ելք. 20:8) կետին, մինչև օրս խուսափում են շաբաթ օրը որևէ աշխատանք ձեռնարկելուց: Ավելին, ժամանակի ընթացքում այս օրենքի պահպանությունն այնքան է մանրամասնվել, որ ձևակերպվել են շուրջ 4 տասնյակ օրենքներ ու կանոններ, որոնց նպատակն է պարզաբանել, թե ի՛նչն է համարվում գործ կատարել և ինչը` ոչ: Այսպես, այդ կանոնների մեջ, իսկապես առկա է մի կետ, ըստ որի շաբաթ օրով հասկ պոկել, ձեռքերի մեջ մանրացնել և ուտելը համարվում էր «գործ կատարել», ուստի և փարիսեցիների տեսանկյունից նման քայլը դիտարկվում էր որպես «շաբաթը պղծել»:

Ի պատասխան փարիսեցիական մեղադրանքների, Հիսուսը անմիջապես նրանց է հիշեցնում աստվածաշնչյան մի շատ հայտնի դրվագ, թե ինչպես Դավիթը, երբ փախչում էր Սավուղից, քաղցած լինելով յուրայինների հե մտավ Տաճար և կերավ այն հացերը, որոնք ուտել Օրենքն արտոնում էր միայն քահանաներին (Ա Թագ. 21:1-6): Արդյո՞ք Դավիթը զանցարարություն չգործեց:
Ապա Փրկիչը հիշեցնում է մեկ այլ հանգամանք ևս. «Կամ թե Օրենքում չե՞ք կարդացել, որ շաբաթ օրերը տաճարում քահանաները պղծում են շաբաթը և անմեղ են» (Մատթ. 12:5): Սրան ի ատասխան փարիսեցիներն հավանաբար ակնարկում են, որ քահանաներն այդ անում են ի սպասավորություն տաճարի և մարդկանց, նրանք զոհ են մատուցում մարդկանց մեղքերը քավելու համար:

Եվ հենց այստեղ Տերը հիշեցնում է այն, ինչ ասել էր Օսէէ մարգարեն` «Ողորմություն եմ ցանկանում և ոչ թե զոհաբերում» (Օսէէ 6:4): Այլ կերպ ասած` Քրիստոս փարիսեցիներին հասկացնում էր` «Աստծուն ձեր զոհերը, ձեր զոհաբերումները պետք չեն, եթե դուք այդ ամենը չեք անում ողորմության գիտակցումով, ողորմած սիրտ ունենալով... Այլ անում եք սոսկ պարտականությունից, պարտավորությունից դրդված»: Տեսե՛ք, թե սուրբ Եսայի մարգարեն ի՛նչ է գրում այս մասին. 
«Իմ ինչի՞ն են պետք ձեր բազմաթիվ զոհերը, -ասում է Տերը,- ես կշտացել եմ ձեր խոյերի ողջակեզներից. ձեր գառների ճարպը, ցուլերի ու նոխազների արյունը չէ, որ ուզում եմ, և ոչ էլ այն, որ գաք ու կանգնշեք իմ առաջ։ Ո՞վ խնդրեց դա ձեզնից. մի՛ շարունակեք կոխոտել իմ գավիթները։ Եթե ազնիվ ալյուրի հաց մատուցեք ինձ՝ զուր է լինելու. ձեր խնկերն էլ են պիղծ են ինձ համար. ձեր ամսամուտները, շաբաթները և տոնական մեծ օրը ևս անընդունելի են ինձ. ձեր պահեցողությունն ու հանգիստը, ձեր ամսամուտներն ու տօները ատեց իմ հոգին։ Կշտացել եմ ձեզնից, այլևս չեմ ների ձեր մեղքերը։ Երբ աղոթքի համար դեպի վեր բարձրացնեք ձեր ձեռքերը, երես եմ դարձնելու ձեզանից, և եթե բազմապատկեք ձեր աղոթքները, չեմ լսելու ձեզ, որովհետև ձեր ձեռքերը լի են արյունով։ Լվացվեցե՛ք, մաքրվեցե՛ք, իմ աչքի առաջ ձեր չար արարքները թոթափեցե՛ք ձեզնից, վե՛րջ տվեք ձեր չարագործություններին։ Սովորեցեք բարի՛ք գործել, արդարությո՛ւն փնտրեցեք, փրկեցե՛ք զրկվածի՛ն, արդարադա՛տ եղէք որբի հանդէպ, իրավո՛ւնք տվէք այրուն» (Ես.1:11-17):

Հիշե՛նք, թե Տերը ի՛նչ պատգամեց Լեռան քարոզի ժամանակ. «Եթե սեղանի վրա քո ընծան մատուցելու լինես և այնտեղ հիշես, թե քո եղբայրը քո դեմ մի ոխ ունի, քո ընծան թո՛ղ սեղանի առաջ և գնա՛ նախ հաշտվի՛ր քո եղբոր հետ և ապա ե՛կ քո ընծան մատուցի՛ր» (Մատթ.5:23-24):

Իսկ հիմա եկե՛ք քննենք ինքներս մեզ... Արդյո՞ք մենք այսօր, այստեղ, այս Սուրբ Պատարագին իրապես ողորմության զգացումով ենք կանգնել, արդյո՞ք ներված ենք բոլորից, և արդյո՞ք մարդասիրաբար ներել ենք , թե՞ ուղղակի ծիսական մոլուցքն ու Պատարագին մասնակցելու պարտավորությունն է մեզ այստեղ բերել չարաբաստիկ այն գիտակցումով, թե ժամանակի կամ միջոցների վատնումը, այն զոհաբերումը, որ մենք կատարում ենք, պիտի փոխհատուցվի Աստծուց: Իսկ ո՞ւր է զոհը, որ Աստված է պահանջում, զոհ, որը ողորմությունից է ծնվում, զոհ, որի արդյունքը մարդուն բարիք գործելն է... Նայենք մեր մեջ... Որքան մանրախնդիր ենք մենք մեր զոհաբերությունների մեջ և որքան առատաձեռն ենք ուզում, որ Աստված լինի մեր հանդեպ...

Առավոտյան վանահայրը շտապում է ժամերգության` աղոթքի: Հանկարծ նրան է մոտենում մի կին և հայտնում, որ հոգևորականի հետ խեսելու կարիք ունի: Վանահայրը կանգ է առնում և լսում է կնոջ երկար-բարակ խոստովանությունը: Հանկարծ նրանց է մոտենում մի սարկավագ և ասում է.
- Տիկի՛ն, վանահայրը ժամերգությունից արդեն 15 րոպե ուշացել է, նա պետք է աղոթքի գնա, Հայր Սուրբին կմոտենաք ժամերգությունից հետո:
Վանահայրը կտրում է սարկավագի խոսքը.
- Եղբա՛յր, եթե ես չլսեմ այս կնոջը, արդյո՞ք Աստված կլսի իմ աղոթքը...

Ո՛չ, և ևս մեկ անգամ ո՛չ... Տերը չպիտի լսի մեզ, չպիտի ընդունի մեր զոհն ու զոհողությունը, քանի դեռ մենք փարիսեցի ենք մեր բնույթով, քանի դեռ մարդու հանդեպ սերը, ներողամտությունը, բարությունը, կարճ ասած` ողորմությունը, մեր կյանքում առաջնային չեն, քանի դեռ մենք ցատկ չենք կատարել այն մեծ պատնեշի վրայով, որը կոչվում է «ես», քանի դեռ չենք մտածել նաև դիմացինի մասին, մերձվորի մասին. չէ՞ որ քրիստոնեությունը միայն սեփական անձին օգնելու և փրկելու հավատքը չէ, քրիստոնեությունը ընդհանուրի հավատքն է, երբ ես ամուր եմ քեզանով, դու` մյուսով, մյուսը` ինձանով. մեկս մյուսով...
Ուրեմն ի՞նչ է ասում Հիսուս, «Զոհ չեմ ցանկանում, այլ` ողորմություն, ցանկանում եմ բարի սիրտ, ուրիշի ցավով ապրող սիրտ, ուրիշի ուրախությամբ ապրող սիրտ, և այս ամենը` ի փառս Աստուծո»:

Եվ եթե մենք փարիսեցիների նման կարծում ենք, թե լավ գիտենք եկեղեցական օրենքներն ու զոհաբերության կանոնները, ապա մի բան, այնուամենայնիվ, մոռացել ենք`

0 արտահայտվիր:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...