30.7.12

ՈՒՐԱԽ ՍԻՐՏԸ ԱՌՈՂՋԱՐԱՐ Է :)

Հաճախ կարելի է հանդիպել մարդկանց, ովքեր տարակուսանքով  կնայեն կատակասեր հոգևորականին, կան և այնպիսիք, ովքեր համոզված են, թե քրիստոնյան կամ հոգևոր մարդը հումորից հեռու անձնավորությունն է... «Եթե մարդը հումորի զգացում ունի, նշանակում է, որ նրա հոգին քնած, սառած չէ. այն ապրում է և շարժման մեջ է»,- գրում է 20-րդ դարի մեծագույն աստվածաբաններից Կարլ Բարթը :
Անձամբ ես միշտ կարևորել եմ հումորը և հավատացած եմ եղել, որ հումորի առկայությունը մեր կյանքում շատ բան կարող է փոխել և լուծել, միայն թե այն ասվի ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին, լինի հումոր, որը չի վիրավորում դիմացինի արժանապատվությունը, չի անցնում քաղաքավարության սահմանները, չի գռեհկանում... Նման պարագայում Աստվածաշնչյան իմաստությունը շատ պարզ ճշմարտություն է բացահայտում. «Ուրախ սիրտը առողջարար է...» (Առակ. 17:20):

Այսպես, հօգուտ մեր «առողջության», այսօր առաջարկում եմ մի քանի անեկդոտներ, որոնք որոշակիորեն կապված են հոգևոր թեմատիկայի հետ: Հուսամ ժպիտով կկարդաք դրանք և անգամ նույն թեմատիկայի շրջանակներում կպատմեք ձեր լսածներից 1-2-ը: Ցանկության դեպքում կարող եք կարող եք հումորը ուղարկել էլ. հասցեին, և այն կարճ ժամանակ հետո կհրապարակվի այս բլոգում (ավելորդ է հիշեցնելը, որ հայհոյալից և վիրավորական հումորները բացառվում են):

* * *
Ուսուցչուհին մոտենում է ջանասիրաբար ինչ-որ բան նկարող աշակերտուհուն.
-      Այս ի՞նչ ես  նկարում, Սաթենի՛կ:
-      Աստծուն:
-      Բայց  չէ՞ որ ոչ ոք չգիտի, թե ինչպիսի՛ն է Աստված…
-      Հիմա ես կնկարեմ, ու բոլորը կիմանան…

* * *
Երկու ընկեր միասին վիճում են: Մեկն աթեիստ է, մյուսը` քրիստոնյա:
-      Ես ոչ մի հրաշքի էլ չեմ հավատում,- ասում է անաստվածը:
-      Հապա ինչպե՞ս պատահեց, որ ծովը բացվեց և հրեաները անցան դրա միջով,- առարկում է քրիստոնյան:
-      Շատ պարզ. ուղղակի անցման տեղում ծովը մարդկանց ծնկներից էր:
-      Բայց զարմանալի է, որ այդքան քիչ ջրում եգիպտացիները խեղդվեցին:

* * *
Քարոզի ավարտին մի կին մոտենում է հոգևորականին ու ասում.
-      Հա՛յր Սուրբ, շնորհակալ եմ քարոզի համար, այն շատ հավանեցի, իսկ և իսկ հարևաններիս մասին էր:
* * *
Սողոմոն իմաստունի մոտ են գալիս 2 կին և ներկայացնում են մի երիտասարդի:
-      Մեր դուստրերը սիրահարվել են այս տղային և մենք հիմա չենք կարողանում բաժանել, թե ո՛ւմ հետ նա պետք է ամուսնանա: Ո՜վ մեծդ իմաստուն արքա, լուծի՛ր այս խնդիրը,- խնդրում են նրանք:
Արքան մի փոքր մտածելուց հետո հրամայում է.
-      Բերեք իմ սուրը, և ես կկիսեմ երիտասարդին` ամեն մեկիդ կհասնի կեսը:
-      Օ՜, ոչ, ի՞նչ եք ասում, արքա,- ահաբեկված ճչում է կանանցից մեկը, մի սպանեք նրան:
-      Ճի՛շտ է, արքա՛, կիսեք երիտասարդին, որ մենք այլևս չվիճենք,- պատասխանում է երկրորդը:
-      Երիտասարդը կդառնա այս վերջինի դստեր ամուսինը,- որոշում է Սողոմոնը:
-      Ինչպե՞ս թե,- զարմանում են բոլորը. չէ՞ որ նա կողմ էր փեսացուին սպանելուն:
-      Այո,- հաստատում է Սողոմոնը,- նա իրեն պահեց իսկական զոքանչի նման:

* * *
Թոռը հարցնում է պապիկին.
-      Պապի՛կ, ճի՞շտ է, որ չարությանը պետք է բարությամբ պատասխանել:
-      Այո՛, փոքրի՛կ, ճիշտ է:
-      Վա՜յ, ես հենց նոր ջարդեցի քո ակնոցը. պաղպաղակ կառնե՞ս:

* * *
Մի քրիստոնյա օրիորդ աղոթում է առանձնության մեջ.
-      Տե՛ր իմ, աղաչում եմ լսի՛ր աղոթքս և մի՛ անտեսիր այն, քանի որ ինչ-որ խնդրում եմ, ինձ համար չէ, որ խնդրում եմ, այլ մայրիկիս: Խնդրում եմ քեզ, Տե՛ր, մայրիկիս համար մի լավ փեսա գտի՛ր:
* * *
Մի առիթով զրուցում են քրիստոնյան, մահմեդականը և հրեան:
Քրիստոնյա – Ինքնաթիռի մեջ էինք, երբ հայտարարեցին, որ շարժիչը վառվում է: Քիչ էր մնում մահանայինք, աղոթեցինք, և հանգիստ վայրէջք եղավ:
Մահմեդական – Մի անգամ էլ մենք անապատում էինք, ավազակները հարձակվեցին, որ սպանեն մեզ, աղոթք արեցինք, և փոթորիկ բարձրացավ ու քշեց նրանց:
Հրեա – Ես էլ մի անգամ շաբաթ օրով, երբ արգելված է հրեաներիս որևէ գործ անել, դուրս եկա բակ, տեսնեմ մի հաստ դրամապանակ է ընկած: Ես աղոթեցի, և հրաշք եղավ. թեև օրը բոլորի համար շաբաթ էր, ինձ համար այն Աստված հինգշաբթի դարձրեց:

Միացի՛ր ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ նաև facebook-ում

4 արտահայտվիր:

Анонимный комментирует...
30.07.2012, 23:38

SHAT LAVN EIN. ES SHAT SIRUM EM BOLOR HOGEVORAKANNERIN,VOROVHETEV MISHT MTATUM EM, VOR NRANQ AYNQAN BARI EN U SRTACAV BOLORI HAMAR,ANKAX NRANC DIRQIC , UNECATIC. EV AYD BARI U QAXCR MARDKANC IHARKE SAZUM E MI QICH EL HUMOR.

Տաթևիկ комментирует...
31.07.2012, 9:21

Ինչու Պետրոս առաքյալը ուրացավ Քրիստոսին? Որովհետև իր զոքանչին բժշկել էր:

Մի քրիստոնյա անտառով գնում է: Հանկարծ լսում է մոտակայքում արջի ձայներ: Սկսում է ջերմեռանդ աղոթել. - Աստված իմ, փրկիր ինձ, մի ճար արա, ես չեմ ուզում արջի կեր դառնալ: Հանկարծ զգում է, որ արջը մոտեցել է, շարունակ աղոթում է. - Աստված իմ, շատ եմ խնդրում, մի բան արա, փրկիր ինձ, այս արջին քրիստոնյայի ոգի տուր: Հանկարծ արջը հասնում է իրեն, ինքն ընկնում է գետնին և շարունակում է աղոթել սարսափած: Արջը մռնչյունով գալիս է, կանգնում գլխավերևում, խաչակնքվում և ասում. - Ճաշակեսցուք խաղաղությամբ զկերակուրս.....:DDD

Սարկավագի բլոգ комментирует...
31.07.2012, 10:03

@Տաթևիկ, շնորհակալություն, շատ լավն էին :))

Լուսեղեն комментирует...
01.08.2012, 17:58

Засуха. К раввину приходят евреи и просят совершить чудо - чтобы пошел дождь.
- Нет,- отвечает он,- чуда не будет, ибо нет в вас веры в Господа.
- Но почему же, ребе?
- Если бы вы действительно верили в Иегову, то пришли бы с зонтиками

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...