22.6.12

ՊԱՏԱՍԽԱՆ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ /մաս 7/


1930-ական թվականների սկզբին Ամերիկայի հայ բողոքական  հովիվներից Կ.Պ. Ատանալյանը Ամենայն Հայոց Տ. Խորեն Ա Մուրադբեկյան (1873-1932-1938) կաթողիկոսին է ուղարկում ճշտելուն կարոտ մի քանի հարցեր` կապված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հայ Ավետարանական եկեղեցու փոխհարաբերությունների հետ: Կաթողիկոսը նամակին պատասխանել հանձնարարում է այն ժամանակ Մայր Աթոռի միաբան (հետագայում՝ Կիլիկիո կաթողիկոս) Տ. Գարեգին արքեպիսկոպոս Հովսեփյանին (1867-1943-1952): Հարցումները և դրանց պատասխանները, որոնք տպագրվել են «Սիոն» ամսագրում 1934թ-ին, ստորև հատվածաբար (7 մասով) կներկայացվեն այս և գալիք գրառումներում:
Ուշագրավ է այն, որ բազում խնդիրներ ու խոչընդոտներ, որոնք Գարեգին Սրբազանը մատնանշում է սրանից ճիշտ 80 տարիներ առաջ, իրենց լուծումը չեն գտել մինչև այսօր: Ավելին՝ հիշյալ խնդիրներն էլ ավելի են խորացել, դրանց գումարվել են ուրիշները ևս:
Տե՛ս նաև՝ ՊԱՏԱՍԽԱՆ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ /մաս 1/
ՊԱՏԱՍԽԱՆ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ /մաս 2/
ՊԱՏԱՍԽԱՆ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ /մաս 3/
ՊԱՏԱՍԽԱՆ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ /մաս 4/
ՊԱՏԱՍԽԱՆ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ /մաս 5/
ՊԱՏԱՍԽԱՆ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ /մաս 6/

ՊԱՏԱՍԽԱՆ ՎԵՐԱՊԱՏՈՒԵԼԻ Կ.Պ. ԱՏԱՆԱԼԵԱՆԻ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻՆ

Զ

Մեր հայեացքը ընդհանուր գծերով պարզելով հանդերձ, անտես անել չենք կարող կատարուած իրողութիւնը. ունինք բաւական թուով կաթոլիկ եւ բողոքական համայնքներ իրենց անջատ եւ ուրոյն կազմակերպութիւններով: Բողոքական համայնքների նկատմամբ ասել կարող ենք, որ նրանց յարաբերութիւններն այժմ ավելի մեղմացած են եւ անջատական զգացմունքը թուլացած. հայ կաթոլիներն էլ մեր եղբայրներն են լեզուով, անցեալի ստեղծագործութիւններով եւ ազգային շատ աւանդութիւններով կապուած ամբողջութեան հետ, մանաւանդ Մխիթարեանների գրական-գիտական գործունէութեամբ. երկուսի վրայ էլ մենք նայում ենք իբրեւ մեր ծոցից հեռացած հարազատների վերայ, ուրախութեան անխառն զգացումով ողջունել կարող ենք մերձաւորութեան, գործակցութեան իւրաքանչիւր մի քայլ:
Եթէ մեզ վիճակուած է իբրեւ քրիստոնեայ ժողովուրդ ապրել եւ իբրեւ ուրոյն ամբողջութիւն մեր լուման ձգել ընդհանուր մարդկութեան յառաջադիմութեան գանձանակը, ապա այդ պիտի կատարուի Հայաստանեայց եկեղեցու պահպանութեամբ եւ նորա վերակենդանութեան պայմաններով, իսկ միւս հատուածների օժանդակութեամբ միայն՝ իբրեւ փոքրամասնութիւններ. այդ եկեղեցին է, որ պէտք է ոտքի կանգնեցնել իւր բարերար, բարոյական եւ քաղաքակրթական կենդանացուցիչ դերը շարունակելու համար: Ահա մեր սրտաբաց պատասխանը Ձեր դիմումներին:

Ի վերջոյ թոյլ տուէք շնորհակալ լինել Ձեզ յարգալիր շնորհաւորութիւնների եւ բարեմաղթութիւնների համար Ս. Հայրապետի ընտրութեան եւ յԱթոռ բարձրանալու առթիւ, որ շատ է տարբեր Ս. Գրքի տառերն անգիր արած մի Ամիրխանեանցի վերաբերմունքից, որ հանգուցեալ Գէորգ Դ-ին վէճի էր հրաւիրում բողոքական ըմբռնումների ճշմարտութիւնը ապացուցելու համար:

Ուրախութեամբ ընդունուեցաւ Նիւ Ինկլէնտի հայ աւետարանական եկեղեցիների որոշման լուրը՝ «Ս. Հաղորդութեան ատեն գործածել Առաքելական մայր եկեղեցիի սուրբ պատարագի արարողութիւններրը»: Ցանկալի էր աւելի մանրամասնութիւններ իմանալ այդ մասին:
Եղբայրական սիրով եւ ողջունիւ
ԳԱՐԵԳԻՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ

Էջմիածին, 1933.
Միացի՛ր ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ նաև facebook-ում

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...