18.6.12

ՊԱՏԱՍԽԱՆ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ /մաս 5/


1930-ական թվականների սկզբին Ամերիկայի հայ բողոքական  հովիվներից Կ.Պ. Ատանալյանը Ամենայն Հայոց Տ. Խորեն Ա Մուրադբեկյան (1873-1932-1938) կաթողիկոսին է ուղարկում ճշտելուն կարոտ մի քանի հարցեր` կապված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հայ Ավետարանական եկեղեցու փոխհարաբերությունների հետ: Կաթողիկոսը նամակին պատասխանել հանձնարարում է այն ժամանակ Մայր Աթոռի միաբան (հետագայում՝ Կիլիկիո կաթողիկոս) Տ. Գարեգին արքեպիսկոպոս Հովսեփյանին (1867-1943-1952): Հարցումները և դրանց պատասխանները, որոնք տպագրվել են «Սիոն» ամսագրում 1934թ-ին, ստորև հատվածաբար (7 մասով) կներկայացվեն այս և գալիք գրառումներում:
Ուշագրավ է այն, որ բազում խնդիրներ ու խոչընդոտներ, որոնք Գարեգին Սրբազանը մատնանշում է սրանից ճիշտ 80 տարիներ առաջ, իրենց լուծումը չեն գտել մինչև այսօր: Ավելին՝ հիշյալ խնդիրներն էլ ավելի են խորացել, դրանց գումարվել են ուրիշները ևս:
Տե՛ս նաև՝ ՊԱՏԱՍԽԱՆ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ /մաս 1/
ՊԱՏԱՍԽԱՆ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ /մաս 2/
ՊԱՏԱՍԽԱՆ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ /մաս 3/
ՊԱՏԱՍԽԱՆ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ /մաս 4/

ՊԱՏԱՍԽԱՆ ՎԵՐԱՊԱՏՈՒԵԼԻ Կ.Պ. ԱՏԱՆԱԼԵԱՆԻ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻՆ

Դ

Քրիստոնէական օգնութիւնը, նիւթական եւ բարոյական աղքատութիւնն ու խեղճութիւնը մեղմելու, մխիթարելու գործը եղել է եւ պիտի մնայ միշտ աւետարանի բերած մարդասիրութեան ամենամեծ երեւոյթներից մէկը. բայց այդ անապական, կենդանարար ջուրը չպէտք է պղտորուի հատուածներ շահելու նպատակով՝ կաթոլիկութեան կողմից պապի գերիշխանութեան եւ յարակից մտքերը հրամցնելով, իսկ բողոքականութեան «հոգիներ փրկելու» նորութիւնը, ինչպէս, տարաբաղդաբար, շատ անգամ է կատարուած այդ միսիոնարներից ոմանց կողմից:
Հին եկեղեցիները, երբ օգնում էին միմեանց, կամ գերիներ էին փրկում թշնամիների ձեռքից, ուրիշ նպատակ չունէին, քան եղբայրական եւ սիրոյ զգացման թելադրութիւնը. Կիպրիանոս օգնութեան էր հասնում Նուբիայի եպիսկոպոսներին կամ Դիոնեսիոս Հռոմայեցին Կեսարիայի եկեղեցուն, առանց գերիշխանութեան կամ եկամուտներ ունենալու նպատակների: Խորապէս վիրավորական է այդպիսի օգնութիւնը սպասողների կամ ստացողների համար, խորապէս վիրաւորական եւ հակաքրիստոնէական պիտի համարուի այդ եւ նուիրատուների համար. ուրիշին վիճակուած անբաղդութիւնը չպէտք է շահագործուի եղբայրական օգնութեան անունով, եթէ Տէրը դատավոր լինէր այդ ձեւի օգնութեան  եւ քարոզչութեան, որ կողմից էլ  նա գալու լինի, հաւատում եմ, թէ դատապարտութեան կենթարկէր իբրեւ ոչ համապատասխան իւր բերած եղբայրական սիրոյ եւ միութեան: Միսիոնարութիւնը քրիստոնեայ ազգերի մէջ պէտք է արմատապէս բարեփոխուի եւ քոյր եկեղեցիները պէտք է սովորեն փոխադարձ յարգանքով վերաբերուիլ միմեանց, թանգ գնահատելով իրար կապող ընդհանուր կողմերը:

շարունակելի
Միացի՛ր ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ նաև facebook-ում

2 արտահայտվիր:

Հովսեփ комментирует...
18.06.2012, 12:14

Շատ գեղեցիկ նկար է ձմեռ շատ եմ սիրում։

Տաթևիկ комментирует...
18.06.2012, 13:33

Շնորհակալություն օգտակար նյութի համար, Տեր Հայր ջան:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...