7.6.12

ՊԱՏԱՍԽԱՆ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ /մաս 1/

1930-ական թվականների սկզբին Ամերիկայի հայ բողոքական  հովիվներից Կ.Պ. Ատանալյանը Ամենայն Հայոց Տ. Խորեն Ա Մուրադբեկյան (1873-1932-1938) կաթողիկոսին է ուղարկում ճշտելուն կարոտ մի քանի հարցեր` կապված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հայ Ավետարանական եկեղեցու փոխհարաբերությունների հետ: Կաթողիկոսը նամակին պատասխանել հանձնարարում է այն ժամանակ Մայր Աթոռի միաբան (հետագայում՝ Կիլիկիո կաթողիկոս) Տ. Գարեգին արքեպիսկոպոս Հովսեփյանին (1867-1943-1952): Հարցումները և դրանց պատասխանները, որոնք տպագրվել են «Սիոն» ամսագրում 1934թ-ին, ստորև հատվածաբար (7 մասով) կներկայացվեն այս և գալիք գրառումներում:
Ուշագրավ է այն, որ բազում խնդիրներ ու խոչընդոտներ, որոնք Գարեգին Սրբազանը մատնանշում է սրանից ճիշտ 80 տարիներ առաջ, իրենց լուծումը չեն գտել մինչև այսօր: Ավելին՝ հիշյալ խնդիրներն էլ ավելի են խորացել, դրանց գումարվել են ուրիշները ևս:

ՊԱՏԱՍԽԱՆ ՎԵՐԱՊԱՏՈՒԵԼԻ Կ.Պ. ԱՏԱՆԱԼԵԱՆԻ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻՆ


Մեծարգո՛յ եղբայր,
Ս. Հայրապետը՝  Տ. Խորէն Կաթողիկոս Ամենայն Հայոց, ստացել է Ձեր առաջին եւ երկրորդ գրութիւնները. բայց ուշացել է պատասխանը ինչ ինչ նկատումներով եւ մանաւանդ երկարատեւ հիվանդութեան պատճառով. այժմ յանձնարարել է ինձ պատասխանել Ձեզ՝ իւր տուած ընդհանուր ցուցումների համեմատ:
Ի նկատի ունենալով, որ Ձեր յարուցած խնդիրը հանրային նշանակութիւն ունի, մենք պատասխանում ենք Ձեզ հանրային եղանակով, այսինքն տպագրական խօսքի միջոցով, մանաւանդ որ Ձեր բացատրական խօսքերից էլ երևում է, որ Ձեր նպատակն է այսպիսի դիմումներով «լայնախոհ եւ անկողմնակալ ոգիով իբրեւ մի եւ նոյն ազգին ու մի ընդհանրական  եկեղեցիին զաւակները՝ ընդհանուր եզրակացութեան հասնելու»:
Ձեր հարցումներն են.

  1. Հարիւր տարի առաջ Հայ Աւետարանական շարժումի եւ ետքը անջատ եկեղեցի ըլլալու պատճառներն ի՞նչ էին:
  2. Հայաստանեայց Աւետարանական եկեղեցիի կազմութիւնը ու ցարդ շարունակելը օգտակա՞ր է եղած թէ վնասակար, ինչո՞ւ:
  3. Հայ Աւետարանական եկեղեցին իր գոյութեան նպատակը արդարացուցա՞ծ է, եւ ցարդ բարեփոխումներ ունեցա՞ծ է, թէ ի՞նչ:
  4. Առաքելական Մայր եկեղեցին եւ Աւետարանականը հարիւր տարիէ ի վեր ո եւ է չափով մօտեցա՞ծ են: Հասարակական խնդիրներու շուրջ իրարու հետ 
    կանոնաւոր եւ տեւական գործակցութիւն ինչո՞ւ չեն ունեցած: 
  5. Մայր եկեղեցիին հետ միանալ ե՞րբ եւ ի՞նչպես կարելի կրնայ ըլլալ:
Ներեցէք, որ Ձեր հարցումների թելադրած շաւղով չպիտի ընթանանք մեր պատասխանի մէջ, այլ էական սկզբունքների բացատրութեան, որ Ձեզ համար էլ կարեւոր է:

21 արտահայտվիր:

Armen комментирует...
07.06.2012, 10:13

Ես իրավունք վերապահեմ ինձ սեփական դիտարկումներով տալ այս հարցերի պատասխանը....
Հերթով եմ պատասխանում.

1. Հարգելի պարոն Ստանալեան. այս հարցին թերևս մենք չէ, որ պետք է պատասխանենք: Անշուշտ գովելի պետք է լինեն յուրաքանչյուր Քրիստոնեական շարժումներ, որոնք կգործեն Մայր ԵԿեղեցու հովանու ներքո, սակայն ցավ է, երբ այս շարժումները իրենց հարյուրավոր հետևորդներով դառնում են «եկեղեցիներ» և առանձնանում Մայր Եկեղեցուց: Իսկ դրդապատճառները թերևս շարժումի ղեկավարներից ճշտեք և նրանց «առանձին ու ճշմարիտ եկեղեցի հիմնելու վեհ գաղափարից ստանաք»

2. Եթե դիտարկենք Ավետարանական «եկեղեցու» գործունեության առանձին մակերեսային ասպեկտները՝ սփյուռքում դպրոցաշինությունը, հայապահպանությունը, սոցիալական օգնությունը, անշուշտ դրական է, և անգամ գովելի, սակայն երբ նայում ենք հարցին ամբողջական, միանշանակ բացասական է, որովհետև չի կարող մի կառույց, որը պառակտում է Ազգային եկեղեցու զավակներին և առանձնացնում իր եղբայրներից, չի ընդունում Ազգիս Սրբազան Ավանդությունը և Եկեղեցուս Մկրտությունը, ՉԻ կարող դրական որևէ ազդեցություն թողնել մեր երկրի ու զավակների վրա

3.Եթե հարցին դիտարկենք Հայ Ավետարանական «եկեղեցու» ներսից ապա, այո, արդարացված է և անգամ բարեփոծումները նկատելի են, օրեօր կարողանում է եկեղեցին ընդլայնել իր «հավատացյալների» շրջանակը, իր գործունեության տարբեր մեխանիզմներով՝ հոգևորսությամբ, քարոզչությամբ, սոցիալական օգնությամբ նա հստակորեն արդարացի կառույց է: Եթե նայում ենք ռեալ դատողությամբ, ապա ինչպես վերը նշեցինք չի կարող նմանատիպ կառույցը որևէ ադարանալու տեղ ունենա, և ըստ մեզ այդ բարեփոխումները միայն ուղղված են առավել քայքայելու հայ զավակների Մայր եկեղեցու հետ ունեցած սերտ կապը, ուստի մեր կողմից դրանք «բարի» փոխումներ չեն կարող համարվել, դրանք առավել քայլեր են շարունակելու հիմնադիրների սկսածը

4. Առաքելական եկեղեցին, Մայր Եկեղեցին, Ընդհանրական Եկեղեցու մի մասը կազմող Ճշմարիտ եկեղեցին չի կարող հասարակական խնդիրների շուրջ խոսել իր թշնամու, իրեն չհարգողի, իրեն զավակներին գայթակղության և մոլորության մեջ գցողի հետ: Իսկ թշնամանք բառից չգայթակղվելու համար ասեմ, որ մի եկեղեցի, որը Վերամկրտում է Հայ Եկեղեցու Մկրտյալ զավակին, չի կարող ճշմարիտ եկեղեցի անվանվել

5. Մայր Եկեղեցին միշտ պատրաստ է իր մոլորյալ զավակներին իր թևերի հովանու ներքո առնել, եթե Ավետարանական եկեղեցին պատսրաստ է իրեն այլևս եկեղեցի չկոչելու, իր գործունեության սխալները հասնականալու, մեղա գալու Հայ ԵԿեղեցու առաջ և խոնարհաբար ընդունելու Եկեղեցուս Վարդապետությունն ու Նվիրապետությունը, իսկ իր կառույցը վերափոխելուորպես Հայ Առաքելական ԵԿեղեցու որևէ բաժին՝ կլինի եկեղեցասեր, քարոզչական, թե այլ, այն ժամանակ Հայ Եկեղեցին պատրաստ կլինի քննարկելու հարցը, բայց ոչ թե միանալու, այլ վերընդունելու իր զավակներին, որպես Հայ Առաքելական եկեղեցու հետնորդներ: Իսկ Հայ Առաքելական և Ավետարանական եկեղեցինդերի միանալու հետ կապված հույսեր փափագելը թերևս ամենայն հարգանքով Ձեր հանդեպ կհամարենք անմտություն: Եկեղեցին չի միանում կազմակերպությունների, այլ կազմակերպություններն են խնդրում եկեղեցուն, որ գործեն իր հովանու ներքո:

Ողջ լերուք ի Տեր, զօրացյալ շնորհօք Ս.Հագւոյն եւ յաւետ օրհնեալ ի մենջ:

Srk. комментирует...
07.06.2012, 12:40

@Armen ջան շնորհակալ եմ: Սպասեմ նոր մեկնաբանությունների և կարծիքների: Ասեմ որ շատ բաներում Գարեգին եպիսկոպոսի նման ես դատում, կեցցես: Շուտով կհամոզվես դրանում:

Armen комментирует...
07.06.2012, 22:40
Этот комментарий был удален автором.
Narek Hakobian комментирует...
08.06.2012, 16:17

Ձեր թույլտվությամբ ուզում եմ հավելել հարգարժան Արմենի մեկնաբանությանը: ես ուզում եմ մի հատված ներկայացնել Ս. Վարշամյանի հուշերից. <<...ժողովրդեան համար փրկութեան ելք որոնել, քանի որ նոյն տեղի մնացած մի քանի տասնեակ հայեր Լիւտերի գիրկը դեռ չեն մտել և քանի որ այդ ազգավնաս աղանդով, որ մեծ բոյն է դրել այժմ Բագու քաղաքում, չեն վարակուած և միւս Լուսավորչադավան հայեր >>: Այս հուշագրությունը (1885 թ.) ցույց է տալիս, որ լյութերականությունը իր վնասաբաեր հետքն է թողել հայերի հոգևոր-մշակութային կյանքում, այսինքն չի կարելի արդարեցնել նրա գոյության նպատակը: Իսկ Հայ Առաքելական եկեղեցուն ավելի օգտակար կլիներ, եթե ավետարականների ներուժը չգործեր անջատ Առաքելական եկեղեցուց, և եթե նրանք ուզում են բարելավել հայերի սոցիալ-տնտեսական, կամ հոգևոր-մշակութային կյանքը և իրենց գործելաոճի և որդեգրած սկզբունքներում, կարծես թե, դեմ չեն գնում Հայ առաքելական եկեցեցուն, ապա ինչու՞ են ստեղծել անջատ կրոնական կազմակերպություն:

Srk. комментирует...
08.06.2012, 16:38

@Narek Hakobian ջան շատ արժեքավոր տեղեկություն է, շնորհակալ եմ, իսկ կարելի է իմանալ աղբյուրը???

Խաչիկ комментирует...
08.06.2012, 19:47

Նախապես ասեմ, որ ոչ միայն Աստվածաշունչը և Ավետարանը են խոսում Հայ Առաքելական եկեղեցու օգտին, այլ նաև պատմական փաստերը հիմա անցնենք հարցերին մեկ առ մեկ պատասխանելով, իհարկե Տիրոջ օգնությամբ.
1.Ավետարանական եկեղեցու ծագումը կապված է Ամերիկացի բողոքակաների հետ: Ո՞վքեր են եղել այս Բողոքական քարոզիչները և ի՞նչպես ու ո՞րտեղ պետք էին գործել նրանք: Նախ այս Արտաքին առաքելությունների ամերիկյան հանձնաժողովը՝ հիմնադրված 1810-1812 Բոստոնում,նպատակ ուներ ավետարանել օտար երկրների հեթանոսներին,այսինքն Ավետարանի լուսը տարածեին ոչ քրիստոնյա երկրներին օրինակ իսլամներին և հրեաներին: Սակայն նրանց այս ջանքերը անհաջողության է մատնվում,քանի որ հանդիպում են լուրջ խոչընդոտների այդ երկրներում և նրանք փոխում են մարտավարման մեթոդը, որ սկսեն քրիստոնյա երկրներում քարոզել: Նրանք համագործակցելու համար դիմում են Ուղղափառ եկեղեցիներին, Հակոբյանների, սակայն մերժումի են արժանանում և միայն հայերի կողմից են ձեռաբաց վերաբերմունք ստանում:Սկզբում ամեն բան լավ էր ընթանում նույնիսկ Հայոց Պատրիարք Ստեփան Արք., ոչ միայն մեծ պատվով ընդունեց, այլ նրանք նույնիսկ մասնակից ունեցան ձեռնադրության արարողությանը: Ստանալով արտոնություն սկսեցին իրենց Բարի լուրը տարածելը, որ հետո կտեսնենք, որ իրոք ծնունդ տվավ մի հսկա Չար Լուրի:Կամաց-կամաց քարոզելով և ուսուցանելով, տեսան, որ իրենց քարոզածը չի համապատասխանում Հայ Եկեղեցու ուսմունքի, վարդապետության և ավադույթին: Այսպես սկսեցին հակռակ Հայ Եկեղեցու որդեգրած սկցբունքների Բողոքականություն ուսուցանել, ինչ էլ բնականաբար հետևորնդներ էր խոստանում, մի խոսքով, նրանք կարողացան իրենց կողքը հավաքել արդեն բողոքական դրձած հայերի: Փաստորեն, այս ամենից երևում է, որ միսիոներները չարաշահեցին իրենց ընձեռված վստահությունը, որոնց կարելի է Քրիստոսի հետևյալ Խոսքերի ներքո բնութագրել, որոնք ոչխարների զգեստով էին, սակայն ներսից հափշտակող գայլեր էին(Մատթ.7.15): Սա է գլխավոր պատճառը ու ասեմ միակ պատճառը դա մնում են Ամերիկացի քարոզիչները, հետևանքը Ավետարանական եկեղեցու ծնունդն է 1846,հուլիս 1: Ամենից զավեշտական այն է սիրելի ընթերցող, որ Վահան Թութիկյանը (Տես.Հայ Ավետարանական եկեղեցին 1846-1996 Վահան Յ.Թութիկյան էջ 45-46), մի վարկած է նույնպես առաջ բերում,ըստ որի Ավետարանական եկեղեցու ծագման կետերից է նաև Կ.Պոլսի Պատրիարքի՝Մատթեոս եպս.Չուհաջյանի ոչ ճկուն և ոչ հանդուրժողական կեցվածքը:Այսինքն ի՞նչպես վարվեր Պատրիարքը, երբ Հայ Եկեղեցու ամբողջ ուսմունքը ցանկանում էին վերացնել Բողոքականները և իրենց զգեստներով զարդարեին 19 դար Քրիստոսով զգետավորված Հայ Եկեղեցին: Այսինքն նրանք առաջարկում էին, որ Մայր Եկեղեցու հավատքը հնացել է, արդեն ժամանակն է, որ այլ ձև և դիրք ընդունի: Այսպես երբ ասում եմ ամերիկացի քարոզիչներ պետք է հասկանալ նաև դրան զուգահեռ բողոքականություն, քանի որ ավետարանականներ իրենց բնույթով գրեթե 100% բողոքական եկեղեցու մաս են կազմում:Մի հարց ուղղակի կուզենայի հղել Պատվելի Վահան Թութիկյանին, Դուք լինեիք, ինչպես կվարվեիք, երբ նման իրավիճակում լինեիք,վաստահ եմ լավ տեղյակ եք Բողոքական և Առաքելական եկեղեցու ուսմունքի տարբերությունների մասին, այսինքն նմանություն համարյա չկա:Հեսա հիմա անցնելու ենք դավանաբանության իհարկե եթե մանրամասնորեն անդրադառնանք, ապա մի քանի տարին չեմ կարծում բավ է:
Ամենից կարևոր հարցերից մեկը Փրկության խնդիրն է, որ ավետարանական եկեղեցին շեշտը դնում է, միայն հավատքով արադարանալու (փրկվելու) վրա, մերժելով գործերի անհրաժեշտությունը և առհասարակ մարդու մասնակցություն իր փրկության մեջ, այպիսով Աստված մեզ փրկում է առանց մեզ: Հիմա պետք է իմանանք, թէ ինչ է իրենից ներկայացնում: Սա Բողոքականության Հայր՝Մարտին Լյութերի հայտնագործությունն է,որտեղ իր անձանական փորձառությունը մեծ տեղ ունի: Որպես հիմք ունենալով Հռոմ. 3.21-28: Այն եզրակացության է հասնում, որ մարդուն փրկությունը ձրի է շնորհված, որ մարդ նեխած կոճղ է, որ կարողանա ինչ որ բան կատարի իր փրկության հարցում զանց առնելով բազում ավետարանական համարներ, որոնք ուղղակի հորդորում են, որ բարին կատարել, այսինքն հավատքը սիրով գործել(Գաղատ.5.6), հիշենք միայն քանիսը Ա.Կորնթ.13, Հակոբոս 2.12-24, Եբր.6.9-10 համարները և այսպես շարունակ: Եթե շատ հետաքրքրի այս հարցը, տարբերությունների վերաբերյալ ապա կարող եք ինձ դիմել կամ ուղարկեք Ձեր էլեկտրոնային հասցեն, վսատհեցնում եմ ամեն բան պարզ կլինի այս թեմայի վերաբերյալ:

Խաչիկ комментирует...
08.06.2012, 19:48
Этот комментарий был удален администратором блога.
Խաչիկ комментирует...
08.06.2012, 19:51

Կարևորներից է նաև Ս.Հաղորդության կետ է կապված, այստեղ ասեմ, որ ավետարանականները Մարտին Լյութերից շատ հեռվացել են ավելի շատ Ժան Կալվի և Ցվինգլիի ուսուցման են մոտ կանգնած: Ըստ Ավետարանականների, Հաղորդության ժամանակ հացը և գինին, որ խորհրդանշում է Քրիստոսի մարմինը և արյունը, այն սինվոլիկ կերպով Քրիստոսի մարմինը և արյունն է ներկայացնում: Նման մեկնաբանությունը չի համապատասխանում Աստծու Խոսքին, այլ ընդհակառակը խեղաթյուրում է: Հիսուս հստակ ասում է, որըմեռածին կենդանացնող հաստատում է. «Առեք, կերեք այս է իմ մարմինը...Խմեցեք դրանից բոլորդ, որովհետև այդ է նոր ուխտի Իմ արյունը»(Մատթ.26.26.28): Մի շատ կարևոր փաստ նույնպես արժանի է հիշատակել,որ Պողոսն է վկայում իր Ա.Կորնթ 11.1-34: Որտեղ նկատելի է, որ որոշները անփույթորեն էին մոտենում Քրիստոսի մարմնին և արյունին և Պողոսը խստորեն պատվիրում է.« Ահա թե ինչու, ով որ ուտի այս հացը կամ խմի Տիրոջ այս բաժակն անարժաներեն, պարտական պիտի լինի Տիրոջ մարմնին և արյանը։ Թող մարդ նախ ինքն իրե՛ն փորձի և ապա ուտի այդ հացից ու խմի այդ բաժակից. որովհետև, ով ուտում է և խմում անարժանորեն, իր իսկ դատապարտությունն է ուտում և խմում, քանի որ չի զատորոշում Տիրոջ մարմինը(Ա.Կորնթ.11.27-29)»:Իսկ այն հարցին թէ ինչպես է տեղի ունենում Քրիստոսի իրական Մարմինը և Արյունը, ապա ուղղակի Տիրոջ Խոսքին ենք ապավինում, քանի որ մեր ճշարտությունը այդտեղից է բխում:
Ինչքան տարբերություն կա Լենինի արձանի, որ մի ժամանակ հրապարակում է կանգնեցրած և Էֆելյան Աշտարակի միջև, ապա կասեմ, որ այդքան էլ տարբերություն կա Մայր Եղեղեցու և Ավետարանականների միջև:

Խաչիկ комментирует...
08.06.2012, 19:52

2.Հայաստանեայց Աւետարանական եկեղեցիի կազմութիւնը ու ցարդ շարունակելը օգտակա՞ր է եղած թէ վնասակար, ինչո՞ւ:
Ասեմ այս հարցը շատ նուրբ հարց է, որ կարող է արդարացնել ավետարանական եկեղեցու գոյությունը, որպես անջատ եկեղեցի Հայ եկեղեցու ծոցիծ դուրս: Իհարկե չենք կարող զանց առնել այն փաստը,որ Ավետարանականները հայ ժողովրդի հոգևոր կյանքում իրենց ներդրումն են ունեցել, շատ շնորհակալ ենք, քանի որ եթե ասեմ ոչ մի լավ բան չեն արել սուտ կխոսեմ: Որպես սկիզբ վերցնենք հետևյալ խոսքը, արարքի մեջ է, է կայանում երևույթի ճիշտ բնութագրումը: Ինչ եմ ցանկանում ասել, որ Ավետարանական եկեղեցու գործելավոճի մեջ նաև իհարկե չեն կարող ժխտել, հակաառաքելական քայլեր է պարունակում: Ի՞նչպես: Որքան հնարավոր է բնականաբար, շատ մեղմ կերպով մարդկանց համոզում են, որ Հայ եկեղեցին հոգևոր արժեքներ չի փոխանցում, այնքան ինչքան,որ ավետարանականները կամ Հայ Եկեղեցուն Աստվածաշնչի ճշարիտ ուղղուց շեղված են երբեմն էլ բնութագրում: Եվ ամենից գլխավորը փաստը, որ եթե ցանկանում է Ավետարան քարոզել, թող այնպես չանեն, որ Հայ առաքելական եկեղեցու զավակներին դուրս հանեն հենց իրենց Մայր Եկեղեցու դեմ: Վստահեցնում եմ և համոզված եմ, որ նրանք այնպես են անում, որ անձը բոլորովին արհամարական վերաբերմունք է ձեռք բերում Մայր եկեղեցու հանդեպ, սակայն շատ նուրբ գեղեցիկ, որ գրեթե աննկատ է, բայց իրականում իրենք իրենց գործը հաջողեցնում են: Սա է օգտակարության երևույթը, այս կերպ պետք է քարոզել Քրիստոսի Ս.Ավետարանը, Քրիստոս հորդորում է նման մոտեցում:Օգտակար կարող է լինել այն դեպքում, երբ հայ եկեղեցուն օժանդակ լինի, բայց ոչ որպես ինչ որ անջատ և անկախ կազմակերպություն, այլ որպես նրա հետ Մեկ:Պողոս առաքյալը միշտ էլ իր նամակներում համխբության կոչ է արել, որ.« Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որ բոլորդ էլ նոյն խոսքը ունենաք. և ձեր մեջ բաժանումներ չլինեն. քանզի հաստատ էիք նույն մտքի և նույն մտածման մեջ» (Ա.Կորնթ.1.10)։ Եթե մենք էլ ենք հավատում Քրիստոսին և բնականաբար դուք նույնպես, ապա էլ ինչ եք բաժանումներ անում: Հոգևոր ցեցեր պետք չեն մեր հայի քրիստոնեական կյանքում: Ես գիտեմ, որ Ձեր մեջ կան և կլինեն մարդիկ,որ անտարբեր չեն լինի այն ամենի վերաբերյալ,որ քիչ առաջ տեսանք: Քրիստոսին ավելի օգտակար կլինենք, երբ միասին ենք Քրիստոսի, Իր Եկեղեցու շուրջ:Ես երբեմն խոսել եմ ավետարնական որոշ Պատվելիների և հովիվների,որոնք բավական դրական են խոսել Հայ եկեղեցու մասին, սակայն դարձյալ շարունակում են լռել, որ մերձենան իրենց Մորը:Երբ միասին լինենք բնական է, որ ինչ-որ հարցի շուրջ կարող է տարակարծիք լինենք, սակայն առանձանալ և մեկ այլ ուրիշ եկեղեցի հիմնել, դա ոչ միայն օգտակար չէ, այլ նաև վնասակար է:Մի օրինակ հիշենք Գաղաթացիների 2.11-14 համարներ, որտեղ Պողոսը հանդիմանում է Կեփասին՝Պետրոսին,քանի որ իր Ավետարանին ճշմարտությամբ չէր քայլում:Եթե պատկերացնենք, որ Պետրոսն այդ ամենը ոպես բաժանման միջոց ընտրեր, ապա ինչ կլիներ ԲԱԺԱՆՈՒՄ, որը վերջը պարզ էր, ստեղծվելու էր պերտոսյան քրիստոնյաներ և պողոսյան քրիտոնյաներ,սակայն տեղի չունեցավ, որովհետև բաներ կար թեև իրենք իրենց մեջ համաձայն չէին, սակայն թույլ չէին տալիս,որ այդ ամենը վատ ազդեցություն ունենա Ավետարանի տարածման և հավատացյալների մեջ խժդժություններ գցելուց:Հենց այս ամենը կանխելու նպատակով է Պողոս առաքյալը հաճախ կրկնում, որ Քրիստոսն է ձեր համար խաչվել, ոչ թե Պողոսս, Պետրոսը ու Ապողոսը, ու Նրա Խաչի տակ հավաքվենք, ոչ թէ փորձենք Քրիստոսի թանկ գնով գնված Խաչը բաժանենք: Սա է իրական բարոյականությունը, սա է քրիտոսավայել պահվածքը, երբ հանուն Քրիստոսի մնում եմ Իր Եկեղեցու մեջ, չեմ բաժանվում Իմ Մայր Եկեղեցուց,որ ունի նույնպես Ավետարան քարոզում է Քրիստոս, ինչի պակաս ունեմ,չէ որ լքելը նույն է, որ Քրիստոսին պառակտում եմ, Իր Բարի Լուրը իրոք որոշ կերպով չար լուրի եմ վերածում, այն իմաստով,որ իմ շուրջը հավաքելով մի քանի բաժանվածների և հիմնում եմ իմ սեփական եկեղեցին և իմ կողքիների շատ սիրուն և գեղեցիկ, այնպես որ ոչ ոք չի նկատում դարձնում եմ թշնամիներ իրենց Մայր Եկեղեցու հանդեպ: Գիտեմ, որ Ձեր մեջ մեր հայ ժողովրդի զավակներն են, որոնք հայտվել են ավատարանական եկեղեցի, մի կողմ դրեք ձեր հակառակությունները և Ավետարանը Ձեր ձեռքին համեցեք Հայ Առաքելական Եկեղեցի, քանի հայ քրիստինյան Մայր Եկեղեցում է իր Աստծու հետ հանդիպում, հայը իր եկեղեցում է հանդիպում այն նահատակներին, որոնք զոհեցին իրենց կյանքը հանուն Քրիստոսի և վերջապես հայ իրեն հայ է զգում իր եկեղեցում:

Narek Hakobian комментирует...
08.06.2012, 20:42

Բարև ձեզ, ես Նարեկն եմ, ձեր բլոգում մեկնաբանություն էի թողել ավետարանականների հոդվածի հետ կապված: <>
Հեղինակութիւն Ս. Վարշամենաի, Բագու, 1885:

Srk. комментирует...
08.06.2012, 20:46

@Narek Hakobian ջան շնորհակալ եմ արձագանքի համար, միայն թե վերնագիրը այդ տեսակի չակերտների մեջից ցույց չի տլիս, հանեք չակերտները, խնդրեմ

Narek Hakobian комментирует...
10.06.2012, 14:41

Ներսես Արք-եպիսկոպոսի կաթողիկոսութեան ընտրևութււնը եւ այդ ընտրութեանը մասնակցող պատգամավորի պաշտօնը

Խաչիկ комментирует...
11.06.2012, 0:09

Խաչիկ


3. Հայ Աւետարանական եկեղեցին իր գոյութեան նպատակը արդարացուցա՞ծ է, եւ ցարդ բարեփոխումներ ունեցա՞ծ է, թէ ի՞նչ:

Իհարկե ոչ:Նախ, ոչ միայն այն ժամանակ, որ այս հարցը հնչել է Վ.Ատանալյանի կողից,այլ այսօր նունպես Ավետարանական եկեղեցին չի կարող արադարացնել իր գոյության փաստը, քանի որ Տիրոջ կամքով և բարեխնամությամբ Հայ ժողովրդին Առաքելական եկեղեցին է դարեր շարունակ Մայր եղել իր զավակներին և շարունակում է կատարել իր առաքելահաստատ ընթացքը չնայած այն խոչընդոտներին, որոնք միշտ էլ արգելք են հանդիսացել Նրա ճանապարհին:Մի մտացծող ասել է մի օր.«Որ երեկվա բողոքականն, այսօրվա բողոքականության բեռնա»: Սա իրավացի է ասված, քանի որ Ավետարանական եկեղեցում շատ բաժանումներ են եղել, որոնք առանձնացել են և իրենց մի նոր ինքնուրույն եկեղեցին են հիմնել: Սրանով արդարացնենք, որովհետև նրանց հավատքի սզբունքներից է, որ բոլոր հավատացյալները Աստծու խոսքը մեկնելու իրավունք ունեն, ինչն էլ պատճառ է դառնում, որ առաջնորդների մեջ, լինի թէ աստվածաբանական և թէ անձնական բնույթի վեճից որոշ ժամանակ հետո ձևավորվում և սաղմամորվում է մի նոր ավետարանական եկեղեցի եթե կարելի է այսպես անվանել: Փաստորեն սա է պատկերը, արդարացնել բառը կարելի է դատապարտել խոսքով փոխարինել, քանի որ նման գործելաոճը ուղղակի «անպտուղ զբաղմունք է» և նման մարտավարությունը ուղղակի Քրիստոսի եկեղեցու դեմ է գործում, բաժանության թիրախ դառնալով ազգի հոգևոր կյանքի միությանը: Նույնիսկ Լյութերը եթե իմանար, որ բողոքականությունը այսօր նման անջատ, ջլատված պետք է հանդես գար կանիծեր ու խիստ բանադրանքի կենթարկեր:
«Հայ Ավետարանական եկեղեցին ոչ մէկ ատեն ինքզինք հակադրած է Հայ Առաքելական Եկեղեցիին և ոչ մէկ ատեն ուրացած է անոր Մայրությունը», «Աստծու կամքն է որ տան անդամներ իրար սիրեն և հարգեն....Մեր Տեր Հիսուս Քրիստոսի բաղձանքն է,որ իր «տուն» եղող եկեղեցին ալ չբաժանվի, այլ հավատացյալները մեկ մեկ ըլլան, որովհետև եկեղեցիին իրարամերժ հատվածներու բաժանումը հակառակ է Աստծու սուրբ կամքին»(էջ 350,351, Հայ Ավետարանական եկեղեցին):Ես համաձայն են այս խոսքերին,լիովին, ամբողջ սրտով, ամբողջ հոգով և ամբողջ մտքով: Սակայն սա իրականություն չէ, ուր են դրանց ապցույցները, որ ավետարանական եկեղեցին շարունակում է այսօր իր առաքելությունը, որքան հնարավոր է եկեղեցիներ հիմնել, սա է հարգանքը, սա է Տիրոջ Սուրբ կամքի վկայությունը և վերջապես այսպես է, որ պետք է Քրիստոսի եկեղեցին չբաժանել: Զարմանալի չէ,որ պատվելին մի քանի էջ հետո մեկ այլ ուրիշ կերպ է արտահայտվում իհարկե միություն զանազանության մեջ. «Միևնույն ազգի մեջ բաղձալի է ունենալ տարբեր հարավանությանց պատկանող եկեղեցիներ, ինչպես պարտեզի մը մեջ հաճելի պիտի ըլլար ունենալ տեսակավաոր ծաղիկներ կամ երգչախումբի մեջ տարբեր ձայներ.....»(356էջ): Եթե նույնիսկ ուշադիր չլինենք, կտեսնեք, որ վերոնշյալ խոսքերը ուղղակի չեն լրացնումյ, այլ պարզպես շատ քնշորեն իրար հակասում են: Ավետարանական եկեղեցու բաժանումը դա հենց ամենամեծ հակառակություն է ըննդեմ Հայ Առաքելական եկեղեցու, այո Մայր միշտ էլ պատրաստ է ընդունելու Ավետարանական եկեղեցու հավատացյալներին, քանի որ նրանք նունյպես առաքելական եկեղեցու զավակներ են եղել, ինչ ինչ պատճառներով, կամա թէ ակամա հայտվել են ավետարանական եկեղեցու «երգչախմբում»:

Խաչիկ комментирует...
11.06.2012, 0:11

Խաչիկ


Այո եթե մենք բոլորս մեկ եկեղեցու անվան ներքո հանդես գայինք և որոշ աստվածաբանական ըմբռնումների շուրջ տարակարծիք լինեեինք դա հասկանալի կլիներ, սակայն երկու տարբեր եկեղեցիներ, օրինակ Առաքելականի և Ավետարնականի միջև ախր շատ է տարբերությունը, այնքան որ տարբերություն կամ զնանազնությունը բառը օգտագործել նույնիսկ հարմար չէ: Երգչախումբը ունի մեկ ղեկավար և ճիշտ է թեև տարբեր ձայներ կան, սակայն տենոր, բարիտոն,բաս մեկը մյուսին լրացնում են, մնալով ներդաշնակության մեջ: Պատակերացնում եք տենորը ասի չէ մեր հատվածը թող առանձին երգի բարետոնից ինչ կստացվի, իհարկե չի լսվի,քանի որ չկա միասնություն, այսինքն ամեն ձայն իր տեղը պետք ունենա, սակայն իհարկե մեկ ղեկավարով և մեկ երգ երգելով:Առաքելական եկեղեցին նրանց բաժանման պատճառը չի եղել այլ սկզնական ավետարնականերն են հակառակվել Մայր եկեղեցուն, հակառակ դեպքում այսօր չէր լինի ավետարանական եկեղեցին: Հայ եկեղեցին երբեք չի քաջալերել պառակտումներ, ջլատուներ առանձին եկեղեցին հիմնել, այլ ավետարանական եկեղեցին անսալով ամերիկացի քարոզիչների ոչ թէ Քրիստոսի ձայնին բռնեց բաժանման ուղին և շատ եմ ցավում, որ այս ամենը ծնունդ և սկիզբը եղավ ավետարանական եկեղեցու, որ այսօր էլ շարունակում է Մայր եկեղեցուց անջատ և նաև նրբանկատորեն գործել Նրա դեմ, մոռանալով, որ այն Քրիստոսի եկեղեցին է: Ա՞յսպես է,որ պետք է Որդին հարգի իր սեփական Մորը:

Խաչիկ комментирует...
12.06.2012, 20:25

4. Առաքելական Մայր եկեղեցին եւ Աւետարանականը հարիւր տարիէ ի վեր ո եւ է չափով մօտեցա՞ծ են: Հասարակական խնդիրներու շուրջ իրարու հետ
կանոնաւոր եւ տեւական գործակցութիւն ինչո՞ւ չեն ունեցած:
Շատ կուզնեայի այս հարցին դրականորեն պատասխանել, այն իմաստով որ ավերանականնները վերադարձել են իրենց երբեմնի Մայրական Օջախը, բայց ինչքան ուրախությամբ, որ պետք էի ասեի, որ «տուն են եկել», ապա նույնքան սրտի ցավով և կսկիծով պետք է փաստեմ, որ չեն եկել և նույնիսկ չեն մոտեցել, այլ ավելին հեռացել և փորձում են հեռանալ թէ իրենց պահվածքով և թէ իրենց խոսքով: Պահվածքով, որ Ավետարանական եկեղեցին շարունակում է իր Մորից անջատ և բաժանված գործել, իսկ գործով իր եկեղեցու զավակներին սնում և ներարկում է հակառաքելական եկեղեցու «ուտեսներով» և «խմիչքներով»: Օրինակ մի պահին մի համահունչ օրինակ: Ուրեմն մի օր խոսում էի մի ավետարանականի հետ, անկեղծ ասած շատ լավ անձ էր, սակայն սա չէ, որ ուզում է ասել, այլ խոսք բացվեց Մատաղի բարեպաշտական սովորության մասին և սկզբում ես փորձեցի լսել, թէ նա ինչպես գիտի և սկսեց ինձ մեջբերել Եսայի մարգարեության 53 գլ և Եբրայեցիների թուղթը 10 գլ, որտեղ խոսվում է Քրիստոսի զոհաբերության մասին, որ նրա արյունով այլևս թշնամիներ չեն Աստծու հետ, որ Նա է միակ և կատարյալ զոհաբերությունը, մնացած զոհերը ուղղակի հաճելի չեն Աստծուն: Եվ որպես վերջաբան համարձակորեն և հաղաթականորեն ասած, իսկ ինչու է Առաքելական եկեղեցին Մատաղը կատարում, չէ որ հակասում է Աստծու խոսքին և հակառակ է Աստծու կարգադրություններին: Ասացի,որ ես նույնպես դատապարտում եմ այն փաստը, որ Մատաղի գառնուկը, խորհրդնշորեն Քրիստոս է ներկայացնում և Առաքելական եկեղեցին այս միտով երբեք չի արել և չի է խրախուսում կամ թույլատրում: Իմ խոսելի ընթացքում մի փոքր ապշած նայում էր ինձ կարծում էր մտածելով այն մասին թէ ես իր պես է մտածում Մատաղի մասին, որ գառ, որ մատաղ է արվում է Քրիստոս է: Սակայն ասացի, որ Առաքելական եկեղեցին Մատղը համարում է որպես գեղեցիկ և աստված հաճո մի սովուրոթյուն, որ հաճելի է Աստծուն: Քանզի Մատաղը նախ խնջույքի կամ գինարբուքի կազմակերպելու միջոց չէ, այլ Աստծուծ երախտագիտություն հայտնելու մի հիանալի միջոց է և անշուշտ ուխտ է Աստծու հետ: Նաև այն բաժանվում է աղքատներին,քանի որ աղքատները Աստծուն են:Եվ այս ամենը վերջացնելուց հետո հարցրի,թէ դու ավետարանական եկեղեցում,երբ գումար են հավաքում, փող տալիս ես ասաց, այո, իսկ ինչու նորից հարցրի, Աստծու և կարիքավոր մարդկանց ծառայելու և օգտակար լինելու համար պատասխանեց: Ասացի դու ասեցիր, այ այդ մտադրությամբ էլ Առաքելական եկեղեցին է կատարում: Այսպես են հեռանում պատկերացում չունենալով Հայ Առաքելական եկեղեցու մասին, ովքեր են այս սերմերը սերմանում նման մարդկան հոգևոր անդաստանում և այս ճանապարհով փորձում են ապականել և նվազեցնել հայ եկեղեցու դերը և նշանակությունը: Մի օրինակ ևս որ նույպես շատ տիպիկ օրինակ է, երբ մի օր ասացի թէ Հայր Սուրբ, մի հոգի սկսեց իրենցից ծիծաղել,ասելով մեկ Հայր ունենք,որ Սուրբ է և իրենց հերթական, չեմ ցանկանա այս բառը ասեմ, բայց պետք է ասեմ տգիտությունը: Ես ասացի իսկ Դուք ինչու եք Պատվելի ասում, չէ որ Մեր Երկնավոր Հորը պետք է պաշտել և պատվել: Ճիշտն ասած նման խոսակցությունները ինձ համար ծիծաղելի են,սակայն նրանք այս ճանապարհով են Հայ եկեղեցու զավակներին հափշտակում: Կամ այս կամ հոգևորականի թերության, սխալի կամ տկարությունն են պատճառաբանում, ես հաճախ եմ ասել, որ եթե հրեշտակներ և սուրբեր եք փնտրում կարող եք բարձրանալ երկինք, այնտեղ բազում-բազում սրբեր կան, որ կարող եք հանդիպել: Այո բոլորս էլ տկար մարդիկ ենք և սխալներ կարող ենք թույլ տալ, սակայն սա պատճառ համարեմ և եկեղեցուց բաժանվեմ կարծում եմ Ավետարանը նման կարգադրություն չէ անում: Եթե ես այս մի քանիսն եմ թվարկում, ապա ինչքան թաքնված այլ գաղախարներով են ուսուցանում նրանց անդամներին: Եթե այսպես են դաստիարակվում ավետարանականները,ապա ի՞նչ խոսք կարող է լինել հասարակական խնդիրների շուրջ համատեղ գործելու մասին կամ արդեն պարզ չէ թէ ինչն է պատճառը, որ չի եղել գործակցություն երկու կողմերի միջև: Նույնիսկ վայրկյանական հագործակցություն չի եղել, ուր մնաց տևական համագործակցություն ստեղծել: Եթե Ավետարանական եկեղեցին ցանկանում է զրկ տալ և հոգիների փրկության համար Ավետարանել հայ ժողովրդի մեջ, ապա թող իր առաքելաքանդող գործելավոճը փոխի, այլ Առաքելական եկեղեցուն կից գործի:

Խաչիկ комментирует...
12.06.2012, 20:26

Մի փայլուն օրինակ կարող եմ տալ իրենց, սրանից տարիներ առաջ մեր փոքրիկ գյուղակում կային էին այսպես կոչված Առաքելա-եղբայրասիրաց միություն, որոնք նույնպես Ավետարան էին քարոզում, սակայն միշտ առաքելական եկեղեցու շունչը ներկա էր, նրանք չէի գործում առաքելական եկեղեցու օգտին, այլ Ավետարանը օգտագործում էին թէ Աստծու փառքին և թէ նաև զորավիգ էին Մայր Եկեղեցու,բացարձակ նպատակ չունենալով հակառակվել կամ մրցակցել մարդկանց թվի վրա, այլ ընդունելով Մայր եկեղեցուն, այնպես ինչպես որ է, կողքից էլ շարունակում էին իրենց քրիստոսահաճո գործը: Ով է ինչ ասում այս մարդկանց, ով է ասում,որ Քրիստոսի Ավետարանը օգտագործում են սեփական ժողովրդի մեջ թշնամություն սերմանելուն, կարծում եմ ոչ ոք: Մայր եկեղեցին միշտ էլ ուրախ կլինի իրեն զորավիգ կանգնողների և պատրաստակամություն հայտնողների համար, իսկ ինչ ասի նրանց, որոնք ուզում են հակառակությամբ, արտաքինից չեն ցուցադրում,սակայն ներքուստ հաստատ իրենց սեփական Ավետարանական եկեղեցին հիմնել: Վա՜յ, վա՜յ, վա՜յ կցնականամ ասել, իսկ երա՜նի, երա՜նի նարնց,ովքեր իրապես հայ եկեղեցու կողքին են կանգնած, ոչ իբրև առանձին եկեղեցի, այլ օգտակար և հայի ներքին հոգևոր մարդու վեարնորոգման գործին մղված, հազար փառք նման հայորդիներին:

Խաչիկ комментирует...
12.06.2012, 20:35

Առահասարկ այն ամեն կետերը, որի մասին որ մեր մտածումներն ենք հայտնել դրանք պաշտոնական բնույթ չունեն, այլ ուղղակի անձնական նախաձեռնություն է:

Խաչիկ комментирует...
19.06.2012, 23:48

5.Մայր եկեղեցիին հետ միանալ ե՞րբ եւ ի՞նչպես կարելի կրնայ ըլլալ:
Մատթեոս Ա կաթողիկոսը իր կոնդակով, նրանք ովքեր հեռացել էին Հայ եկեղեցուց բանադրանքի ենթարկեց,սակայն եթե նրանք ցանկանում էին վերադառնալ, ապա պետք է զղջային և հրաժարվեին հակառաքելաական իրենց ումունքից և խսոտովանեին հայ եկեղեցու ուսմունքը: Գևորգ Գ Կաթողիկոսի օրոք (1886-1882) ավետարանականները փորձեցին մերձենալ հայ եկեղեցուն, առանց իրենց համոզմունքներից հրաժարվելու մերժվեցին, նույն վերաբերմունքին արժանացան Խրիմյան Հայրիկի օրոք(1892-1907), երբ նրանք դիմել էին Կաթողիկոսին Մայր Աթոռի կողմից ձեռնադրվեին,սակայն հավատարիմ մնալով իրենց բողոքական ուսմունքին:1970թ Երջանկահիշատակ Ն.Ս.Օ.Տ.Տ.Վազգեն Ա. Կաթողիկոսի հրմանանով փորձ կատարվեց երկու եկեղեցիների միության առիթով: Սակայն 1972թ Վեհափառ Հայրապետի կոնդակով դադարեցվեցին երկու կողմերի միության փորձերը, քանի որ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսական ժողովի կանոնները չէր համապատասխանում առաքելական և ավետարանական եկեղեցիների կողմից կազմված հանձնաժողովի որոշումներին: Սա կարելի է ասել իրար մոտենալու կարևոր քայլերից էր, բայց տեսանք, որ իր դրական պտուղները չտվեց: Ակնհայտ է, որ Եպիսկոպոսական ժողովը, պետք էր իմանար, թէ ավետարանական եկեղեցին նպատրաստ է հայ եկեղեցու դավանաբանության կարևոր կետերը ընդունել թէ ոչ, սակայն ավետարանական եկեղեցին բնականաբար միություն ասելով հասկանում է «միասնականություն և միասնակամությամբ» մեջ, ոչ թէ «ունենալ միևնույն գաղափարները, համանման խորհեն,համանման պաշտեն»,իսկ եթե «մեկությունը» միաձևություն և միատեսակություն է նշանակում, այս կարգախոսը վտանգավոր է (Վ.Թութիկյան 351-355 էջ):
Ահա պատմական տվյալները միանալու փորձերի,որոնք իրենց նպատակինն չի հասել: Վ.Թութիկյան և շատ ավետրանականներ, պնդում են, որ միություն լինի երկու եկեղեցիներ, սակայն միություն տարբերության մեջ: Սա չեմ կարծում միություն է, այլ ավելին միանալու խնդիրը ավելի բարդ և անհաշտելի վիճակի է տանում: Անշուշտ, երկու եկեղեցիներն էլ Քրիստոս են քարոզում, բայց տարբեր են իրենց սովորություններով և դավանաբանական հարցերով: Հայ եկեղեցին ունի պատմություն, որ դարեր ընթացքում արյան և զոհի գնով է ձեռք բերել, բնականաբար քրիստոնեական կրոնով շաղախված: Մի բան ակնհայտ է, որ հայ եկեղեցին իր ավանդությամբ մասնավորպես չի նվազացրել հայի Նոր լինելու գաղափրը, այլ ավելին այն միշտ էլ Աստծու Խոսքի հետ հայ-քրիստոնյայի զենք ու զրահն են եղել: Անշուշտ հայ ժողովրդում կյանքում նույնպես եղել է հոգևոր անկումներ, որոնք պայմանավորված են եղել մեր թշնամիների հե, որ դարեր շարունակ մաքառել ու մարտնչել է թէ իր գոյության և թէ իր կրոնի պահպանման համար: Եվ ահա 1846թ հանակարծ հայտնվում են, բողոքական ավետարանականները ասում են, գիտեք, այն ամենը, որ հայ ժողովուրդը Քրիստոսի եկեղեցում ձևավորել և ստեղծել է, պետք է մոռանա,այսինքն ավետարանականները հավատարիմ մնալով Բողոքականների Միայն Ս.Գիրքը, Միայն Շնորը, Միայն Քրիստոսը և Միայն Հավատքը, հայերին այսօր նույպես ասում են, թէ միայն այս 4 Լյութերի Sola- են կարևոր, մնացած բաները աղբի են արժանի: Մի բան է հարկավոր այստեղ մատնանշել, հայ եկեղեցին նույնպես ընդունում է 4 լյութերյան հայտնագործությունները, սակայն Իր բացատրությունը այլ կերպ է:

Խաչիկ комментирует...
19.06.2012, 23:53

Մի փոքր անդրադարձ կատարեմ 4 կետերին, Միայն Ս.Գիրքը ասելով, Լյութերը և Ավետարնականները բացառում են Ավանդությունը, ասելով,որ այն կարևոր չէ,Աստծու Խոսքը պետք է միայն քարոզվի:Միայն շնորհով Լյութերը պնդում էր, որ մարդ հավիտենական կայնքին է արժանանում,մարդու միջամտությունն այստեղ տեսնել կամ ասելն, սատանայական և հակաաստվածածին է, ասում է Լյութերը:Միայն հավատքը ասելով Լյութերը հետևյալն էր հասկանում, որ մարդ հավատքով ստանում է փրկությունը,այսինքն Աստծու շնորհը, և հավատքով միանում է Քրիստոսին, իսկ բարի գործերը, սերը և մնացած մյուս բաները ուղղակի պետք է ազատորեն և ուրախությամբ կատարել, այսպիսով բարի գործերը, սերը և այլն ոչ մի դեր չունեն մարդու փրկության մեջ:Միայն Քրիստոս ուսմունքը,հիմանականում ընդունում է այն ամենը ինչ Քրիստոս ասում է և պատվիրում է, զանց առնելով Եկեղեցու հայրերի մեկնությունը և այլն: Հիմա եթե փորձենք այս սկզբունքները համաձայնեցնել Առաքելական եկեղեցու ուսմունքի հետ,թեև որոշ կետեր կարող են համենկնել, իհարկե ոչ ամբողջականորեն, այլ որոշ մասեր,ապա կտեսնենք, որ երկու եկեղեցիները իրարից հեռու են և մոտենալու պայմանը միայն մի բան է խոստանում, որ պետք է փոխզիջման գնան, որը կարծում եմ անհնար է, քանի որ վարդապետական որոշ հասկացողություններ, որ հայ եկեղեցին պահել ու պահպանել է դա հայ քրիստոնյայի կապն է Աստծու և Քրիստոսի հետ, դրանով է հայը ապրել և շարունակում է ապրել: Մայր եկեղեցու դավանաբանական սկզբունքները, որոնց վրա,որ հաստատված է եկեղեցին, դա մերժվում է Ավտարանական եկեղեցու կողմից, չեմ կարծում,որ այս հարցում փոխզիջման տեղ կա, քանի որ զիջումն կարող է եկեղեցին փուլ գա և դա հասկանալով հայ եկեղեցին հավատարիմ է մնում իր եկեղեցական, դավանաբանական և ավանդական սկզբունքներին:
Պատմական տվյալները ցույց են տվել, որ երկու եկեղեցիների միւոթյունը հնարավոր չէ Մայր եկեղեցու հետ մի տեղ, մեկ լինել, այլ Ավետարանականները միշտ էլ ցանկացել են լավ հարաբերության մեջ լինեն Հայ եկեղեցու հետ, բայց մնան իրենց բողոքական գաղափարներին: Միաության մեկ այլ տարբերակ ևս կա, եթե ավետրանականները միանան իրենց Մայր եկեղեցուն և շարունակեն Ավետարան քարոզել,սակայն ոչ հակառակ հայ եկեղեցու վարդապետությանը,այլ կողմ և նաև ինչու չէ տարածել Քրիստոսի բարի լուրը: Մի բան պետք է ավետարականները հասկանան և շատ լավ գիտակցեն, որ եթե նպատակը մարդկանց հոգիների փրկությունն է, ապա ինչու դուրս գալ սեփական Մոր դեմ, ինչ է Մայր եկեղեցի չունի հոգիների դեպի Քրիստոս առաջնորդող Ավետարանը:Չեմ կարծում Եկեղեցուս առաջնորնդները, եթե այս մոտեցումով հանդես գան ավետրանականները, մերժման կարժանանան, այլ պարզապես Լյութերյան և բողոքական հավատալիքները մի կողմ դնելով և Հայ եկեղեցու հետ հանդես գալով ավելի արդյունավետ կլինի հայ քրիստոնյայի համար:Մի օրինակ եթե ավետարանականները ցանկանում են հայերիս մեջ Ավետարան տարածել՝ զարկ տալով հոգևոր կյանքին, ապա վերցնենք Հովհաննեսի Ավետարանի 8.1-11 համարները, եթե այս համարները և սրա նման շատերը, քարոզվեն հայ եկեղեցում, ապա չեմ կարծում իր արդյունքը չի տա.« կա որ մեկի դիմաց՝ հարյուր, կա որ մեկի դիմաց՝ վաթսուն և կա որ մեկի դիմաց՝ երեսուն»(Մատթ.13.23):

Խաչիկ комментирует...
19.06.2012, 23:54

Ինքնին վատ բան չի Բողոքականությունը,եթե քարոզվի այն երկրներում, որտեղ որ այն պետականն կորոն է օրինակա Սկանդինավյան երկրներում՝ Շվեդիայում, Իսլանդիայում, Նորվեգիայում և այլն, սակայն այն վատ է, երբ մի քրիստոնյա ժողովրդի ցնականում են բողոքական դարձնեն, սրա մեջ է վտանգը, որ հայ քրիստոնյան որոշ ժամանակ հետո կկորցնի թէ իր հայ լինել և թէ նաև առաքելական լինելը:Մի շատ կարևոր կետ եմ ուզում այստեղ շոշափել, որ հայ եկեղեցու անդամը նույնպես քրիստոնյա է, նունյպես հավատք ունի, նույնպես տկարություններ ունի, մեղավոր է ու հարատև ապաշխարության և հաղորդության կարիք է զգում,հայ լինելուց բացի, քանի որ ավետարանականնների մոտ այն միտքն է շատ հաճախ շոշափվում կամ որպես մեղադրական ներկայացվում, թէ առաքելական եկեղեցու զավակներն ավելի շատ հայրենասիրություն են քարոզում կամ ավանդություն, որ տեղ չի մնում Ավետարանի և Աստծու Խոսքի: Սա պարզապես անպտուղ զբաղմունք է նրանց կողմից, ուղղակի մի բան կասեմ, ուր էին ավետարանականները,երբ հայը ճանաչում էր Քրիստսոին, երբ հայը իր կյանքի Ընկեր ուներ Քրիստոսին: Եթե մեր ժողովուրդը երբեմն պատմական պատճառներով հեռացել է Աստծուց և Քրիստոսի հայ եկեղեցին ինչ կապ ունի դրա հետ, երբ ժողովրդին ասում ես, խրատում ես, լսում է, բայց չի լսում, տեսնում է, սակայն չի տեսնւոմ: Սա անհիմն և իրենց գոյությունն արդարացնող հերթական քայլն է: Հայը, քրիստոնյա լինելուց բացի հայ է, որ պետք է իմանա և ծանոթանա իր պատմությանը, ավանդությանը: Եթե մենք մեզ հայ ենք կոչում, ապա կարծում եմ,որ պետք է խոսել և քարոզել դրանց մասին:Հայ հոգևորականի խնդիրն է միշտ եղել,որ հայը իր կյանքը դասավորի Քրիստսոի ավետարանի շուրջ և հավատարիմ մնալ իր ավանդությանը և պատմությանը:
Շարունակելի...

Խաչիկ комментирует...
20.06.2012, 18:00

Հիմա կուզենայի մի շատ հետաքրքիր իրադարձություն մատնանշել, որ տեղի է ունեցել 1999 հոկ.Գերմանիայի Աուգսբուրգ քաղաքում Կաթոլիկ և Լյութերական եկեղեցիների կողմից : Վատիկանի 2 ժողովից հետո լուրջ բանակացություններ ընթացավ այս երկուսի միջև և երկար ու ձիգ աստվածաբանական քնարկումներից և գրքերի լույս ընծայելուց հետո, իվերջո մարդու փրկության խնդրի շուրջ համաձայնության եկան,սակայն երկու կողմերը դրանից հետո հաստատուն մնացին իրենց մոտեցումներին, տարբերության մեջ փորձեցին մի ելք գտնեն, սակայն ըստ իս իմանալով երկու կողմերի որոշումները, այնտեղ ամեն մեկն իր աստվածաբանությանն է շարունակում հավատարիմ մնալ: Ճիշտ է հատվածներ կան,որտեղ ասվում է, որ միասին դավանում ենք, սակայն ասեմ, այդ պարագայում էլ ամեն մեկը,այլ ձև է հասկանում, օրինակ նրանք ասում են, որ մենք միաբերան խոստովանում ենք,որ արդարությունը(փրկությունը) միայն Աստծու փրկարար շնորհի գործն է կամ միայն շնորհով է կատարվում( Ավելի մանարամասն տես Կաթոլիկ եկեղեցու պաշտոնակա էլոկտրոնային հասցեում http://www.vatican.va/roman_curia/pontifical_councils/chrstuni/documents/rc_pc_chrstuni_doc_31101999_cath-luth-joint-declaration_fr.html, http://www.vatican.va/roman_curia/pontifical_councils/chrstuni/sub-index/index_lutheran-fed_fr.htm ): Տեսանք, որ երբ Լյութերը շնորհ էր ասում, հասկանում էր փրկություն, որ մարդ առանց ոչ մի բան կատարելու ստանում էր Աստծուց հավատքով, իսկ Կաթոլիկ եկեղեցին միշտ էլ հակառակ այս ուսմունքին, ասել է որ, մարդ ստանալով Աստծու ձրի շնորնհները Ս.Խորհուրդների միջոցով, համագործակցելով և գործելով շնորհների օգնությամբ հասնում է փրկության: Ինչի համար եմ, այս ամենի մասին խոսում, որ այս երկու կողմերի միությունը, ոչինչ չտվեց, ասեմ, ավելին, որ համաձայնագիրը ստորագրելուց տարիներ հետո բազմաթիվ աստվածաբանական գրքեր հրատարակվեցին այս խնդրի վերաբերյալ, սակայն երկու կողմն էլ շարունակելով կառչած մնալ իրենց եկեղեցու դավանանքին:
Այպիսի միությունը տեսանք, որ միություն չէ, այլ խնդիրն ավելի բարդացրեց: Հետևաբար,դարձյալ նույն առաջարկին սիրելի ավետարանականններ, ընդունեք Մայր եկեղեցուն, ինչպես որ է և շատ սիրով կատարեք Ձեր գործը,քանի որ տեսնում եք, որ այն ամենն ինչ-որ կատարել եք և շարունակում եք ձեր գործը իրականացնել ժողովրդի մեջ բաժանություններ և թշնամական վերաբերմունքին են հասցնում, հետևաբար նայեք պատմությանը և կտեսնեք: Տեսանք, որ փորձեր են կատարվել Մայր եկեղեցի վերադառնան, նույնպես ձախողվել են,կարծում եմ սրանք բավ են, որ միասին հանդես գանք հայի կյանքում: Ճիշտ է հանուն Քրիստոսի սիրո կարող եմ հրամայել, սակայն խնդրում եմ. «Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որ բոլորդ էլ նոյն խոսքը ունենաք. և ձեր մեջ բաժանումներ չլինեն. քանզի հաստատ էիք նույն մտքի և նույն մտածման մեջ» (Ա.Կորնթ.1.10), «Ձեզանից յուրաքանչյուրը թող խորհի այն, ինչ որ կա Քրիստոս Հիսուսի մեջ (Փիլիպ.2.5)»:
Քրիստոսի սերը և խաղաղությունը ամենքիս հետ լինի:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...