8.4.12

ՓԱՌՔ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՐՈՒԹՅԱՆԸ

Քրիստոս Յարեաւ ի մեռելոց. Մեզ եւ Ձեզ մեծ Աւետիս,
Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի

Անցալ տարի Աստվածորդու Սուրբ Հարության տոնի կապակցությամբ Սուրբ Գայանե վանքում կազմակերպվող ՄԱՆԱՆԱ ծրագրի երիտասարդների նախաձեռնությամբ ու ակտիվ մասնակցությամբ Նարեկացի Արվեստի Միությունում բեմադրվեց կարճ մի ներկայացում` «Ո՞վ է մեծ» վերտառությամբ, որին ներկաները արձագանքեց ջերմ ծափահարություններով ու գովեստի խոսքերով:

Մինչ ներկայացումը կսկսվեր, հանդիսատեսը հնարավորություն ուներ մասնակցելու համընդհանուր հարցման, թե ի՛նչն է մարդու համար առավել կարևոր: Որպես պատասխան հարցաթերթիկներում գրված էին ներկայացման 5 գլխավոր հերոսների անունները` Սեր, Խաղաղություն, Կյանք, Առողջություն, Ճշմարտություն: Թե ինչպիսի՛ արդյունք գրանցվեց այդ օրը, այժմ կարևոր չէ. հյուրերը ներկայացումից քաղեցին իրենց համար ամենաօգտակարը: Այժմ քո՛ հերթն է, սիրելի՛ ընթերցող, մասնակցել հարցմանը, ապա դիտել ներկայացման ամբողջական տարբերակը` գտնելու համար այդ «ամենաօգտակարը»:  Ուրախ կլինեմ, եթե նյութի վերաբերյալ մեկնաբանություններ հանդիպեմ բլոգում: Հարցման արդյունքները այս նյութի տակ կհրապարակվեն ս./թ. մայիսի 28-ին` Սուրբ Հարության տոնական 50-օրյա շրջանի ավարտից հետո: 



Հ.Գ. Նյութի մասին կարող եք կարդալ նաև ԿԱՆԹԵՂ-ում: 

Միացի՛ր ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ նաև facebook-ում

1 արտահայտվիր:

Srk. said...
5/30/12, 1:58 PM

Սիրելի ընթերցողներ, ինչպես և խոստացել էի, ձեզ եմ ներկայացնում անցած հիսուն օրերի ձեր կողմից անցկացված քվեարկության արդյունքները: Ասեմ որ մասնակցել է ոչ ավել ոչ պակաս 100 մարդ և 5 հերոսներից ամեն մեկին տրված ձայները բաշխվել են հետևյալ տեսքով՝

Սեր - 59 ձայն = 59%
Խաղաղություն- 9 ձայն = 9%
Առողջություն - 7 ձայն = 7%
Ճշմարտություն - 19 ձայն = 19%
Կյանք - 6 ձայն = 6 %

Ու թեև նշված բոլոր 5-ն էլ շատ ակրևոր են մարդու համար, այնուամենայնիվ մեկի գոյությունն առանց մյուսների դառնումէ ժամանակավոր ու ոչ օգտակար: Ամեն բան դառնում է կատարյալ, երբ Քրիստոսով դրանք միավորվում են: Շնորհակալ եմ բոլորիցդ: Աստված օրհնի ձեզ:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...