28.4.12

7 ՄԻՏՔ ԳԱՐԵԳԻՆ Ա ՎԵՀԱՓԱՌԻՑ


Մարդու երջանկութեան ճամբան կը սկսի ապաշխարութեան մեկնակէտէն:

Մահը չի ջնջուիր. բայց մահը նաև չի կրնար ջնջել մեզ, եթէ  մենք յարութեան  հաւատքով կապրինք կեանքը. այդ հաւատքին ոյժովն է, որ խորտակած կըլլան անոր տիրապետութիւնը, որ վախի զգացումով կը նուաճէ և կընկճէ այն մարդը, որ անմահութեան և յարութեան հաւատքով չապրիր իր կեանքը:

Քրոստոնեայ կոչուիլ և քրիստոնէաբար չապրիլ` հակասական ապրումներու գոյավիճակ մըն  է, վատառողջ  և ժխտագործ:

Պէտք է դառնալ սպունգ աստուածային սիրոյն և բարութիւն անոնց համար, որոնք «կենդանի ջուր»ի կարօտութենէն կը պապակին:

Արժանիք ունենալը մէկ բան է, արժանիք ունենալու գիտակցութիւնը ունենալը ուրիշ բան է: Որպէս ազգ առաջին քրիստոնեան լինելու արժանիքը շահեցանք, արժէքը ունեցանք, բայց եթէ չենք գիտեր մեր այդ արժանիքը ունենալուն արժէքը, ունենալը ի՞նչ կարժէ:

Արծաթը չէ արմատը չարիքներու, այլ «արծատասիրութիւնն է արմատ ամենայն չարեց»:

Քալեցէ՛ք այնպէս, որ հետք թողուք պատմութեան մեջ: Քալեցէ՛ք ուրեմն հայ կեանքի մայր պողոտայէն անշեղ, հաստատ և ստեղծագործ գնացքովը մեր ցեղի անմահ ու անմահացուցիչ ոգիին:

1 արտահայտվիր:

Հովսեփ комментирует...
28.04.2012, 23:52

Անչափ ուրախություն եմ ապրում այսպիսի Իմաստուն խոսքեր կարդալով իսկապես շատ Իմաստուն խոսքեր են կյանքից վերցված իրական խոսքեր։ Միշտ պետք է հիշենք մենք Քրիստոնյա Գառնուկներս որ այն հարցին թե Եկեղեցականը մեզանից ինչով է բարձր կա մեկ պատասխան Աստծո համար բոլորս ենք հավասար բայց ինչպես որ Սուրբ Միքայել Հրեշտակապետի մասին ասվում է թէև իր սրբությամբ ու փառքով աներևակայելիօրեն գերազանցում է մեզ, բայց մեզ մօտիկ է մնում իր սիրոյ զօրությամբ այնպեսէլ Եկեղեցուն ծառայողները որ ամեն օր են իրենց աղօթքներով և գործերով ծառայում Աստծուն և մեզանից բարձր են իրենց գործերով աղօթքներով և կոչումով որ Աստված է շնորհել իրենց մեզ հետ են իրենց սիրո շնորհիվ և երբեմն աղօթում են նաեվ մեզ համար Ամենա Սուրբ Երորդությանը խնդրելով մարդկանց և երկրի համար խաղաղություն։

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...