14.4.12

100.000 ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ` 100 ԳՐԱՌՈՒՄ


Թեև մի փոքր ուշացել եմ (պատճառներս միանգամայն օբյեկտիվ են), այնուամենայնիվ ավելորդ չեմ համարում ընթերցողի հետ կիսվել ներբլոգային կարևոր իրադարձությամբ. ՍԱՐԿԱՎԱԳԱԳԻՐՔ բլոգի 100-րդ գրառմանը զուգահեռ բլոգի այցելությունների թիվն էլ հատեց 100.000-ը: Ոմանք կարող են քմծիծաղել, թե` 100.000-ն ի՞նչ է որ, սակայն ինձ համար ցուցանիշն իսկապես որ ոգևորիչ է: Չէ, սխալ մի հասկացեք. ես տրաֆիկի ու թվերի ետևից չեմ վազում, այլ ուղղակի մի հանգամանք ստիպում է ինձ մխիթարվել նաև թվերով: Հոգևոր և նման բնույթի հոդվածները, ինչ խոսք, առատ չեն ինտերնետում, գումարած դրան հոգևոր թեմատիկան հետաքրքրում է համացանցից օգտվողների նվազագույն հատվածին:
Եթե այս երկուսին էլ հավելենք այն, որ նման նյութերը դյուրամարս չեն և պահանջում են որոշակի մանրամասնումներ կատարել (այդ իսկ պատճառով հաճախ նյութի ծավալը գերազանցում է ընդունված չափը), ապա գրառումներն ու բլոգը ինքնին դառնում են համացանցային արդի «ստանդարտներից ու պահանջներից» դուրս և արդյունքում չեն ընթերցվում այնպիսի առատությամբ, ինչպես ասենք «շոուբիզնես» կոչվածին առնչվող նյութերը: Այս տեսանկյունից խոչընդուտ են հանդիսանում նաև բլոգի հեղինակիս դիլետանտությունը բլոգ վարելու և հատկապես տեխնիկական հարցերում, բայց դե... ընկերներիս օգնությամբ ու (անհամեստ չհնչի ասածս) այն սիրո շնորհիվ որ ներդրվում է Սարկավագի բլոգի մեջ, այսօր բլոգի մշտական ընթերցողների և այցելուների թիվը բավարար է` միջին հաշվով 1.000 դիտում յուրաքանչյուր նյութի համար:
Այսպիսով ներկա պահին բլոգում իրավիճակն այսպիսին է`

ՍԱՐԿԱՎԱԳԱԳԻՐՔԻ 100 գրառումները բաշխված են ըստ 12 հիմնական թեմատիկ բաժինների (հոգևոր, գեղարվեստական, մտքեր-մտքեր, աղանդ, հոդված, եկեղեցական, այլ, քարոզ, թարգմանություն, մեկնություն, ՄԱՆԱՆԱ, հայրենիք ), որոնք կարելի է տեսնել աջ կողային հարթակում: 
Գլխավոր բաժնին զուգահեռ բլոգն ունի նաև 6 առանձին բաժիններ, որոնց նպատակներն են`

Այս պահի դրությամբ Սարկավագագիրքը Ֆեյսբուքում հավանել են 592 անգամ, բլոգին էլեկտրոնային հասցեի միջոցով բաժանորդագրվել է 124 հասցեատեր (այս ցուցանիշերը ընդլայնելու հարցում ակնկալում եմ ընթրցողների ակտիվությունը): Բլոգի նյութերին առնչվող մեկնաբանություններն 800-ից ավելի են:

Ամենից շատ ընթերցված 3 նյութերն են`

Ամենից քիչ ընթերցված 3 գրառումներն են`

Այս ամենի համար ես դարձյալ ու դարձյալ պարտական ու շնորհակալ եմ մնում բլոգի նյութերն ընթերցողներին, հավանողներին և հատկապես տարածողներին: Վերջիններս, ի դեպ, յուրօրինակ առաքելություն են իրականացնում` հոգևոր-քրիստոնեականը տարածելու միջոցով քարոզելով իրենց ընկերների մեջ: Բոլորիցդ էլ շատ շնորհակալ եմ: Աստված թող օրհնի և օրավուր զորացնի ամենքիդ:


Կարծես թե ավելացնելու բան չմնաց: Չմոռանանք`

«ՍԱՐԿԱՎԱԳԱԳԻՐՔԸ գիրք է քո՛ գրադարակից», և ես ուրախ եմ, որ ոմանք այս գրքի վրայից փոշին շուտ-շուտ են սրբում: Ի դեպ, առաջիկայում փոքրիկ նվերներ են սպասվում բլոգի որոշ ընթերցողների, այնպես որ շարունակեք կարդալ, հավանել, մեկնաբանել, քննարկել, հարցնել ու գտնել ճշմարտությունը, այն ճշմարտությունը, որ Ի ՎԵՐՈՒՍՏ Է (Հովհ. 3:31-36):


Միացի՛ր ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ նաև facebook-ում

0 արտահայտվիր:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...