20.3.12

ԱՆՀԱՄԵՍՏՈՒԹՅՈՒՆ ԱՆԵՄ

Անկեղծ ասեմ` չեմ սիրում, երբ ինձ «գովազդում» եմ, ուստի պատահական չէ, որ այս գրառումս այսօր սկսեցի փոքրիկ ինքնապաշտպանությամբ. ինքնագովազդը համարում եմ անհամեստություն: 
Ինձ համար կարևոր էլ չէ, արդյոք ընթերցողը կիմանա, թե ո՛վ եմ ես, ինչով եմ զբաղվում, կարևորն այն է, որ մարդիկ հոգեսպան այս դարում փոքրիշատե շփվեն հոգևորի հետ, ճանաչեն ճշմարտությունը: Տվյալ պարագայում նպատակի համար որպես արդարացնող միջոց օգտագործում եմ բլոգը:
Սակայն միանգամից ի լուր ամենքի ասեմ` ես բլոգեր չեմ և անգամ մի քիչ վիրավորվում եմ այդ «պիտակից». ես հոգևորական եմ` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի սպասավոր, և այդ ինձ համար ամեն ինչ է: Ուղղակի այնպես է ստացվել, որ համացանցն ու բլոգը ներկայում շատ արդյունավոր միջոցներ են մարդկանց հոգևորապես լուսավորելու, դեպի Քրիստոս կողմնորոշելու և եկեղեցական «նիստուկացին» հաղորդ դարձնելու համար:  Ուստիև հաշվի առնելով արդի աշխարհում բլոգերի առաջխաղացման կանոններից մեկը` թե ընթերցողը պետք է ճանաչի հեղինակին` ներկայացնում եմ 2 կարճլիկ տեսանյութ Սարկավագի բլոգի մասին` ակնկալելով ընթերցողիս իրատեսական գնահատականը:
Հատուկ շնորհակալությունս եմ հայտնում Սուսաննա Պետրոսյանին («Շողակաթ» հեռուստաընկերություն) և Լիանա Սմբատյանին («Ա1+»-ի «E-ակումբ» հաղորդաշար) նյութերը պատրաստելու համար:


Միացի՛ր ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ նաև facebook-ում

1 արտահայտվիր:

Հովսեփ комментирует...
20.03.2012, 10:23

Շատ հրաշալի կայք Եք ստեղծել ես ամեն օր այս կայք եմ այցելում և ընթերցելով կայքի նյութերը շատ նոր բաներ եմ իմանում իսկ տեսանյութի միջոցով նաեվ ձեզ տեսանք։ Շնորակալություն

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...