8.2.12

Ո՞Վ Է ԵՀՈՎԱՆ

«Ո՞վ է Եհովան», - այս հարցը ինձ հաճախ են տալիս, տալիս են ու հավելում, որ Աստվածաշնչի որոշ թարգմանություններում այդ բառը կամ անունը հանդիպում է բոլոր այն տեղերում, որտեղ Սուրբ Գրքի թարգմանության մյուս օրինակներն օգտագործում են «Աստված» բառը: Թեև այս հարցին բացատրություն տալը և այն լիովին հասկանալը եբրայերենի գոնե միջին մակարդկի գիտելիքներ է պահանջում, այնուամենայնիվ, հնարավորինս կարճ ու մատչելի կջանամ բավարարել հարցը:

Բոլորին է հայտնի Տասնաբանյա պատվիրանների 3-րդ կետը` «Քո տեր Աստծու անունը զուր տեղը չպիտի արտասանես» (Ելք. 20:7): Այս, թվում է թե անվնաս տողն էլ կանգնած է Եհովա բառի ծագման հետևում:  Սուրբ Գրքի առաջին մասը` Հին Կտակարանը, գրվել է հին եբրայերենով, որը ինչպես և սեմական մյուս լեզուները, գրավոր խոսքում չի օգտագործում ձայնավորներ: Ասել է թե ընթերցողն ինքն է մտովի վերականգնում ձայնավորները և կարդում: Նույնն էր սկզբունքը նաև Աստված բառը «խորհրդանշող» YHWH (այս չորս (յոդ-հեյ-վավ-հեյ) տառերի եբրայերեն համադրությունը անվանվում է տետրագրամմատոն (tetragrammaton)) բառի դեպքում: Ասացի «խորհրդանշող», որովհետև հրեաները` հետևելով պատվիրանի` Աստծո անունը չարտասանելու սկզբունքին, չէին արտասանում տետրագրամմատոնը, այլ դրա փոխարեն արտասանում էին այլ բառ` Ադոնայ (Adonay ), որը թարգմանվում է որպես «տեր», «տիրակալ»: Բուն YHWH բառի ճիշտ արտասանությունը գիտեր միայն Երուսաղեմի տաճարի քահանայապետը, սակայն Երուսաղեմի տաճարի կործանումից (Ք.հ. 70թ.) հետո տետրագրամատտոնի ճիշտ ընթերցումն ու արտասանությունը դարձավ հանելուկ:

Ժամանակի ընթացքում, երբ կարիքն առաջացավ անալիզի ենթարկել և ուսումնասիրել Հին Կտակարանի տեքստերը, գիտական աշխարհում տետրագրամմատոնը որոշվեց ընթերցել որպես "YaHWeH" (Յահվե), որը սակավ օգտագործվում է նաև աղավաղված YeHoWaH (Յեհովա) տարբերակով:
Մի խոսքով` այդքան շատ չարչարկվող «Յեհովա» բառն ընդամենը «Աստված» բառի եբրայերեն արտասանության հիպոթեզ-տարբերակն է, այն էլ` աղավաղված: Ահա ա՛յս է պատճառը, որ Աստվածաշնչի մեջ այն հիմնականում փոխարինվում է «Աստված» բառով:

Ահա և այսքանը: Հուսամ օգտակար կլինի, իսկ ավելին բացատրելը կամ քննադատելը ինձնից և ձեզանից կպահանջի լեզվագիտական հմուտ ունակություններ: Շնորհակալություն Jhon ընթերցողին հարցն առաջադրելու համար:

Եթե ունեք մեկնության կարոտ Ձեր աստվածաշնչյան հատվածը, անցե՛ք այս հղումով` 
ՍՈՒՐԲ ԳՐՔԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ: 
Միացի՛ր ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ նաև facebook-ում

6 արտահայտվիր:

Սոսե комментирует...
08.02.2012, 19:42

Shat shnorhakalutyun matcheli,karj, bovandakalic ev ogtakar nyuti hamar,inchpes nayev shnorhakalutyun Jhon @ntercoghin hetaqrqir harcadrman hamar.

Սոսե комментирует...
08.02.2012, 19:44

Ev ete kareli e dzer blogum mi or tesnel nayev ays nurb toghi meknutyun@` shabat or@ surb pahir,voric shat hajax ogtvum em aghandavorner@.Naxapes shnorhakalutyun

Sona комментирует...
08.02.2012, 20:35

Ter Hayr shaaaaaaaaaat shnorhakalutyun!!! shat sparich bacatrutyun er!!! misht im het banavicheluc ehovayi vkaner@ sa "shpacnum ein" eresis bayc hima gitem te inchpes e ayd bar@ arajacel u karox em bacatrel u husov em haskacnel!!! anchap shnorhakalutyun!!!

John Doe комментирует...
09.02.2012, 7:14

Շատ շնորհակալություն Տէր Հայր, ճշմարիտ հիանալի մեկնություն

Armen Sargsyan комментирует...
20.09.2012, 21:16

Շնորհակալ եմ Տեր Հայր: Ճիշտն ասած գիտեի հարցի պատասխանը, բայց ամեն անգամ ուրիշներին բացատրելիս դժվարություն էր առաջանում երկար-բարակ խոսելու: Այսչափ հակիրճ ու բովանդակալից չէի հանդիպել:
Աստված ուժ և կարողություն տա

Srk. комментирует...
25.09.2012, 10:22

@Armen Sargsyan քեզ ու մյուս ընթերցողներին ևս Արմեն ջան։

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...