25.12.11

ՉԱՐ ԱՉՔԻՆ` ՉԱՐ ՓՈՒՇ


- Ների՛ր հարցիս համար, քրիստոնյա ե՞ս,- հարցնում եմ ես երթուղայինի վարորդին:
Տարակուսած նայում է վրաս:
- Աստծուն հավատո՞ւմ ես,- փորձում եմ հստակեցնել հարցս:
Մի քանի վայրկյան պատասխանը ծանր ու թեթև անելուց հետո խոսում է.
- Դե քրիսոնյան որն ա՞, հա՛, հավատում եմ էլի, իմ ձևով հավատում եմ...
- Հա՛, բայց ինչի՞ն ես հավատում:
Զննող հայացքով ուսումնասիրում է արտաքինս:
- «Տեր-տեր» ես ախպե՞ր,- կռահում է, հավանաբար այտամորուքիցս, - թե՞...
Դեմքիս որոշակի արտահայտությամբ հաստատում եմ, որ հոգևորական եմ, սակայն պատասխանն այդպես էլ չեմ ստանում:
- Հարցնում էի, - շարունակում եմ ես,- որպեսզի զգուշացնեի` հանեիր էդ մեծ աչքի հուլունքը մեքենայիդ միջից. անիմաստ է դրա գոյությունը, եթե քրիստոնյա ես:
- Էս իմը չի, մեկը մոռացել էր «մաշնի» մեջ, կախել եմ, որ գա տենա հետ տամ, է՛լի,- անփութորեն ստում է:
- Եթե անգամ գա,- փորձում եմ խոսքերին հավատացողի ձև տալ ինձ,- չտա՛ս, տեղը այս խաչը տուր, խա՛չն է քրիստոնյայի հաղթության նշանը, թե չէ աչքի հուլունքը քեզ հաստատ փորձնքից հետ չի պահի, եթե, իհարկե, հավելյալ փորձանքի մեջ չգցի:
- Հա՞,- իսկապես զարմանում է,- եկեղեցին սենց բաներ չի ընդունո՞ւմ:

- Իհարկե չի ընդունում. ի՞նչ կապ կարող է լինել Քրիստոսի և սատանայի միջև,- ցիտում եմ Պողոս առաքյալին, - եթե ուզում ես ապահով լինել, պաշտպանված փորձանքներից ու սատանայի հարձակումներից, խա՛չ կախիր մեքենայիդ մեջ, օրհնված խաչ և ի սրտե հավատա Խաչյալին` Աստծուն, Հիսուս Քրիստոսին, որպեսզի, ինչպես որ Նա խաչով հաղթեց սատանային, քեզ էլ հնարավորություն տա չարից փրկվելու:
- Խաչ ունեմ, հե՜նա,- ուրախանալով բացականչում է վարորդը` ցույց տալով դիմապակու մյուս անկյունը:
Անկյունում կապույտ խաչ է, վրան` աչքի հուլունք:
Հիշեցի Փրկչի խոսքը. «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի...» (Մատթ. 6:25):

Պատմությունը, որ շարադրեցի, հավաքական խճանկար է, արձանագրությունը կամ սղագրությունը մեր առօրյայում ամեն օր հանդիպող սնահավատության` աչքի հուլունքի: Որտեղ ասես այն չես հանդիպի` է՛լ երթուղայինում ու տրանսպորտային այլ միջոցներում, է՛լ խանութներում ու սպասարկման սրահներում, բնակարանների շեմքերին, մանկական սայլակների վրա և երբեմն էլ եկեղեցիների տարածքներում` մանրավաճռների մոտ` «- Հե՜յ, լավ մանրո՜ւք, Ասե՜ղ, հուլո՜ւնք, Մատնի՜ք, մարջա՜ն, Ապարանջա՜ն... » (Հովհ. Թումանյան):

Թե ինչո՛ւ են մարդիկ հավատում ու օգտվում զանազան թալիսմանների «բարերար ծառայություններից», դժվար չէ կռահել. հոգևոր սովը որպես արդյունք ծնում է այդ քաղցը հագեցնելու տարրական միջոցներ` սնահավատություններ, որոնք հաճախ Յունգյան կոլեկտիվ անգիտակցականի ճանապարհով անցնում են սերնդից սերունդ` ձեռք բերելով առանձնաշնորհումներ, ծիսական արժեք ու նշանակություն:

Եթե պատմական էքսկուրս կատարենք` ուսումնասիրելու աչքի հուլունքի ծագումն ու նշանակությունը, ի զարմանս շատերի կբացահայտենք, որ այն 1000-ավոր տարիների պատմություն ունի և եղել է հին հայերի հավատքային յուրահատկություններից մեկը:
Հին աշխարհում, ինչպես հայտնի է, մարդը չէր կարող իր շրջապատում կատարվող տարաբնույթ երևույթներին` հիվանդություն, տարաժամ մահ, ձախորդություն, դժբախտություն և այլն, ռացիոնալ ու սպառիչ պատասխան տալ: Նմանատիպ խնդիրները իրենց սպառումը գտնում էին հիմնականում կրոնական այնպիսի գաղափարախոսության մեջ, ինչպիսին բարու և չարի պայքարն էր /դուալիզմ/: Մարդիկ հավատացած էին, որ օդի ամեն մի մասնիկը հագեցած է դևերով` «չար աչք» կոչվող ոգիներով, հուշկապարիկներով, որոնք ամեն կերպ ջանում են ցավեցնել մարդուն, վնասել, խայթել ու որոգայթ լարել նրա դեմ: Ահա և մարդու կյանքի տարաբնույթ դժբախտությունների մեղավորը մշտապես համարվում էին չար ոգիները:
Որքան էլ որ ինձ համար տարօրինակ է, չար ոգիներին հայերը պատկերացնում էին գունավոր` կանաչ, զմրուխտյա կամ կապույտ, աչքերով, ինչի արդյունքում կապուտաչյա մարդիկ հայի համար դև, չար ոգի կրող էին համարվում, և նրանցից հին հայը միշտ խուսափում ու պաշտպանվում էր:
Կռապաշտական ծիսաձևերի մեջ շատ են հանդիպում չար ոգիների, չար աչքի դեմ պայքարելու տարբերակներ, որոնք չափազանց տարրական լուծում ունեին. որպեսզի չար աչքը չվնասի ընտանեկան անդորրը կամ խաղաղությունը, հայերը դռան շեմին փուշ էին կպցնում` ասելով «չար աչքին` չար փուշ» (չափազանց տարածված խոսքեր ու երևույթ նաև 21-րդ դարում), ասել է թե չար ու նենգ, «աչքով տալու» հակումով մարդկանց չար աչքը տան շեմքից իսկ պետք է ծակվեր, որպեսզի չար ոգին տուն չներխուժեր: Ճիշտ նման պարզ լուծում էր առաջարկվում նաև կապուտաչյա չար ոգիների դեմ. եթե ինքդ քեզ վրա կրես կապույտ աչքի հուլունքը, չար աչքը (կապուտաչյա ոգին) քեզ չի հանդգնի կպչել: Այս սնահավատության տրամաբանական շարունակությունը կարելի է հանդիպել 19-րդ դարի Վասպուրականում, որտեղ մարդիկ հագնում էին կապույտ զգեստներ (կամ պարտադիր կապույտ տարրեր պարունակող զգեստներ)`պաշպանվելու համար Տփղի կոչվող չար ոգուց, Սասունում նույն նպատակով տարածված էին կապույտ ծամակալները և արդուզարդը:
Հետաքրքրական ու միևնույն ժամանակ ցավալի է, սակայն, որ հին հայկական սովորույթը, որ այսօր կարելի արդեն անտրամաբանական անվանել ու համարել, հաղթահարել է դարերի սահմանը, քրիստոնեական հարության ու հաղթանակի ավետիսը և այսօր այդքան գործուն է մեր` քրիստոնյաներիս կյանքում, գործուն այն աստիճան, որ աչքի հուլունքը հաճախ փոխարինելու է գալիս քրիստոնյայի պարծանք խաչին (Գաղ. 6:14), որի վրա Աստված Ինքը Իր Սուրբ Արյունը հեղեց հանուն մեր փրկության, որի շնորհիվ մահվան գործիք խաչը դարձավ կյանքի ծառ, առանց որի չունի փրկություն և ոչ մի մարդ այս աշխարհում:

Իսկ աչքի հուլունքը, աչքով տալը, չար աչքը... 
«Մարմնի ճրագը աչքն է. եթե քո աչքը պարզ է, քո ամբողջ մարմինը լուսավոր կլինի։ Իսկ եթե քո աչքը պղտոր է, քո ամբողջ մարմինը խավար կլինի։ Եվ արդ, եթե քո մեջ եղած լույսը խավար է, ապա խավարը՝ որչա՜փ ևս ավելի» (Մատթ. 6:23-24):

Հ.Գ. «Գիտենք, որ Աստծու Որդին եկավ և մեզ տվեց խելք, որպեսզի ճանաչենք նրան, ով Ճշմարիտն է. և մենք Ճշմարտի՝ նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի մեջ ենք. որովհետև նա՛ է ճշմարիտ Աստված և հավիտենական կյանք։ Որդյակնե՛ր, հեռո՛ւ պահեցեք դուք ձեզ կռապաշտությունից» (Ա Հովհ. 5:20-21)։

18 արտահայտվիր:

bareverjankutyun комментирует...
25.12.2011, 23:38

Շատ ուսուցողական է, ինքս այս ամենի մասին իմացել եմ 21-22 տարեկանում, քրիստոնյա լինելով, հուսամ որ այս կերպ կկանխվի այս երևույթը քրիստոնյա հասարակության մեջ, իրազեկման մակարդակը բարձրացնելով :) Սյունե

Sona комментирует...
26.12.2011, 7:59

inch hetaqrqir er... mi qani or araj mer tun ekan mer canotneric mi qanis@ irenc het berelov 2 poqrik u shat sirunik axjikner. amboxj @ntacqum xaxum ei poqri het u aydpes el chei nkatel tevi aparanjan@ vor@ "achqi ulunqneric" er kazmvac, miayn verjum erb gnacel ein tesa vor patahabar mer tann er mnacel, @nkel er u mnacel, uraxaca vor cher tarel het@ u el chein kapelu xexch erexayi tevin vor@ mexq el chuni vor tsnoxner@ chen haskanum da... mi koxmic el mtacum ei den netel bayc chem hamardzakvum, ete het uzen?... chgietm inch anem... den netem??? u xach nvirem poxaren@? khaskanan?

Анонимный комментирует...
26.12.2011, 10:32

Շնորհակալություն, ցանալի կլիներ բոլոր հայերին հավաքել մի տեղ և ասել այդ մասին: Անահիտ

Սարկավագի բլոգ комментирует...
26.12.2011, 10:55

@Sona հենց այդպես էլ արեք և եթե պետք է բացատրեք, որ դա դեմ է Աստծուն և կողմ չարին` սատանաին, թող արդեն իրենք ընտրեն, թե որն է իրենց երեխայի համար լավ: Եվ մի կարևոր նկատառում, որ թվում է թե մանրուք է. երբ ինչ-որ մեկի սկզբունքներին հակադրվում ենք և ասում թե սխալ է այդ, նա անպայման պետք է ընդդիմանա, դա է մարդու հոգեբանությունը: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ատ նուրբ ասել, որ մարդը հասկանա, որ լավը ցանկանալով եք այդ անում: Եվ նաև անպայմանորեն այլընտրանք է պետք առաջարկել, ինչպես որ Դուք որոել եք հուլունքաշարի դիմաց խաչ նվիրել: Աստված օրհնի Ձեզ:

Анонимный комментирует...
26.12.2011, 13:31

Վողջույն

Ինձ համար այդ նշանները աննդունելի են իմ պաշտպանության նշաններն են խաչը և Սուրբ Միքայել Հրեշտակապետը։ Ով կա Սուրբ Երորդությունից ուժեղ? իհարկե ոչմեկ և ով կարող է դուրս գալ Աստծո դեմ կամ Աստծուն ծառայող Սուրբ հրեշտակի դեմ? իհարկե ոչմեկ մարդկանցից շատերին թվում է թե եթե չարի դեմ ինքը անզոր է ապա չարն Աստծուց զորեղ է և եդպես մտածելն սխալ է եկեք հիշենք որ ինքն Աստված է ամեն բան ստեղծել նույնիսկ այդ չար հրեշտակին բայց Աստված նրան չար չի ստեղծել այլ նա հետո դուրս եկավ Աստծո դեմ և արդյունքում վտարվեց։ Եթե ձեզ թույլ եք զգում և պաշտպանության կարիք ունեք ապա աղօթեք Աստծուն և կստանաք նրա հզոր պաշտպանությունը Աստծո հզոր խոսքը կհանի ձեր վրայից ցանկացած անեցք ցանկացած կախարդանք և այլն։ Խնդրում եմ Արթուր Սարկավագ ձեր էջերից մեկում նաեվ գրեք Սուրբ Միքայել Հրեշտակապետի մասին և Սուրբ Երորդությանը ծառայող բոլոր Հրեշտակների մասին։ Շնորակալություն

Анонимный комментирует...
26.12.2011, 15:59

Ուղղակի ցավը նրանում է, որ երբ փորձում ենք բացատրել, թե այն ինչ իրենք են անում սնահավատություն է, թարս հայացք են նետում ու ամենայն լրջությամբ հարցնում."Հավատացյալ ես" (ընդ որում ասեմ, որ հավատացյալ բառը նրանց մոտ ասոցացվում է աղանդավորների հետ): Դե հիմա գնա ու մի 5 ժամ էլ բացատրի, որ աղանդավոր չես: :)

Սարկավագի բլոգ комментирует...
26.12.2011, 17:07

Միքայել Հրեշտակապետի մասին հարց տվող անոնիմին- Հրեշտակների ու Հրեշտկապետների մասին իմ պատրաստած հոդվածները կարող եք գտնել այստեղ` http://sarkavag.blogspot.com/p/wiki.html

Հուսամ օգտակար կլինեն:

Анонимный комментирует...
26.12.2011, 17:13

Շնորակալություն կդիտեմ ես ունեմ Աղօթքներ Սուրբ Միքայել Հրեշտակապետին գիրքը և ամենօր աղօթում եմ ուղղակի այդպես գրեցի որպիսի ովքեր օգտվում են այս սայթից իրենք նույնպես հնարավորություն ունենան աղօթելու և իմանալու Սուրբ Միքայել Հրեշտակապետի մասին։

Սարկավագի բլոգ комментирует...
26.12.2011, 17:15

Ինչ վերաբերում է մյուս անոնիմի ասածին, ապա դա ցավալի ու համատարած իրականություն է. հասարակությունն այսօր չափազանց անկիրթ է հոգևոր հարցերում ու չի էլ ուզում առաջխաղացում ունենա /բացառությունները չհաշված/: Սակայն սա չի նշանակում, թե մենք պետք է անտարբերություն դրսևորենք. եթե անգամ մեր խոսքը ծաղրի առարկա դառնա, եթե անգամ մեզ չհասկանան, միևնույն է մեր պարտքն է լուսավորել մարդկանց Աստծով: Ասելով մեր նկատի ունեմ թե աշխարհականներին թե հոգևորականներին: Ոչ ոք չի կարող երաշխավորել, թե մեր խոսքը, անգամ ամենամերժվածը ոչ մի դրական ազդեցություն չի թողնում: Շնորհակալ եմ:

Анонимный комментирует...
26.12.2011, 17:23

Ես ինձ այնքան երջանիկ եմ զգում այն բանի համար որ հնարավորություն ունեմ Աստծուն ծառայելու և Սուրբ գրքեր եմ կարողացել ձեռք բերել և երբեմն ես մտածում եմ որ մյուս մարդիկել են ցանկանում այդպիսի Սուրբ գրքեր ձեռք բերել ինչպիսին է օրինակ Աղօթքներ Սուրբ Միքայել Հրեշտակապետին գիրքը այդ պատճառով եմ միշտ խոսում Սուրբ Միքայել Հրեշտակապետի մասին որպիսի մարդիկ իմանան որ եդպիսի գրքեր կան և ձեռք բերեն իսկ ովքեր հնարավորություն չունեն կարողանան սայթի էջը բացել և աղօթել

Ani Demirchyan комментирует...
28.12.2011, 21:09

Voghjuyn,es ays masin gitei,sakayn shat urax klinei,ete bolor hay qristoneanern el imanayin ays masin,qani vor mer orerum shatern en vorpes inqnapashtpanutyan mijoc ogtagorcum,irenc vra krum ays kapuyt achq asvac@.

Анонимный комментирует...
30.12.2011, 1:56

Վողջույն

Պատահմամբ հեռուստացույց էի դիտում երբ Հայաստանի առաջին ալիքով նկատեցի մի կասկածելի բան խոսքը կաղանդ պապի մասին էր որը ի տարբերություն ձմեռ պապի ոչթե նվերներ էր բաժանում այլ մոգական կծիկ որը իփր պաշտպանող հատկություն ունի միթե դա եվս սնահավատություն չե և եթե այո ապա պատկերացրեք թե քանի պատանի է այդ սնահավատությամբ մեծանալու։

Սարկավագի բլոգ комментирует...
30.12.2011, 18:00

@Анонимный : Խորքի մեջ սնահավատություն է ճիշտ եք, բայց դե անաչառ լինելու համար ասենք, որ գովելի է, երբ Կաղանդ Պապի ազգագաժրական տիպարը վերականգնում են: Ուղղակի կարելի է նրա կերպարը ուղորդել ավելի բարի ու լավ բաներով քան սարսափով կամ ասենք հաջողության կծիկներովՙ Ի դեպ վերջերս մի գիրք էի կարդում,ուր ներկայացված էր, որ հին հայերը Նավասարդին տոնածառից /ոչ եղևնւց/ կախումէին խաղալիքներ տիկնիկներ և նման նավսն ու չար ոգիներին հալածող ամուլետներ կամ կծիկներ:

Анонимный комментирует...
30.12.2011, 19:52

Այո ես ճիշտ է մտածում եմ որ սնահավատություն կա այդտեղ բայց մի կողմիցել խիղճ եմ զգում մտածելով որ այդ մարդնել էդպես է իր օրվա հացը վաստակում ուղակի կարելի է որոշ փոփոխություններ անել որպիսի այդ մարդնել չմեղանչի իր գործով և նաեվ չվնասի Քրիստոնյա մանուկներին որոնց Հրեշտակները միշտ տեսնում են Աստծուն։

Հիսուսն ասում է զգույշ եղեք որ այս փոքրիկներից մեկին չարհամարեք։ Ասում եմ ձեզ որ երկնքում նրանց Հրեշտակները մշտապես տեսնում են Երեսն Իմ Հոր Որ Երկնքում է։

тико комментирует...
31.12.2011, 12:20

միանշանակ համաձայն եմ ձեզ հետ

Анонимный комментирует...
07.02.2012, 15:02

ete hogud mej Astcun unes apa kez el vochinch petk che y vax chunes ashxarhic.

Анонимный комментирует...
30.12.2013, 18:59

Nman kayqer mer erkrin shat anhrajesht en,manavand ays djvarin paherin,uzum em im shnorakalutyun@ ev eraxtagitutyun@ haytnel ayn bolor mardkanc um ujerov stecvel ev ashxatum e ays kayq@, Astvac Dzez pahapan

Анонимный комментирует...
29.01.2017, 13:09

Շնորհակալություն հոդվածի համար:Ես 13 տարեկան եմ մեր տանը գտա աչքահուլունք և այս նյութը կարդալուց հետո հանեցի:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...