14.12.11

ԱՌԱՆՑ ՍԻՐՈ


«...Ես հասկանում եմ առաջարկդ, թե ավելի լավ է սիրուց չխոսել, և այդ ճշմարիտ է. սիրուց ոչ թե խոսել է պետք, այլ` նրանով ապրել: Բայց, տե՛ս, աշխարհում այսօր աղաղակում է ատելության բացահայտ և մոլագար քարոզչությունը, և գլուխ է բարձրցնում սիրո համառ ու անգութ մի հալածանք` արշավ ընդդեմ ընտանիքի, հայրենիքի մերժում, հավատքի ու կրոնի ճնշում: Ոմանց գործնական անսրտությունը միավորվում է մյուսների` ատելության ուղղակի քարոզչության հետ. հոգու վաճառքը գտել է իր ջատագովներին, և չարությունը վերածվել է վարդապետության: Իսկ սա նշանակում է, որ հասել է ժամանակը սիրո մասին խոսելու և այն պաշտպանելու:

Այո՛, մարդկանց մեջ սերը քիչ է: Մարդը հեռացրել է սիրո գոյությունն իր մշակութային անդաստանից` գիտության, հավատքի, արվեստի, քաղաքականության և դաստիարակության միջից, և սրա արդյունքում ժամանակակից մարդկությունը սուզվել է իր խորությամբ ու թափով աննախադեպ հոգևոր ճգնաժամի մեջ: Տեսնելով ու հասկանալով այդ` բնական է, պետք է հարցնենք. «Ո՞վ կարթնացնի սերը հոգեկորուստ սրտերում, եթե այն արթնություն չի ապրել Քրիստոսի` Աստծո Որդու կյանքից ու խոսքից: Ինչպե՞ս ձեռնամուխ լինել այդ դժվարին գործին մեր աննշան մարդկային ուժերով»:
Այդ կասկածը, սակայն, շուտով կմարի, եթե ականջալուր լինենք մեր սրտի ներքին ձայնին, որը վստահեցնում է մեզ, որ Քրիստոսը և՛ մեր մեջ է, և՛ մեզ հետ...
Ո՛չ, սիրելի՛ս, անհնար է առանց սիրո. առանց նրա մենք մեր ամբողջ քաղաքակրթությամբ հանդերձ դատապարտված ենք: Սիրո մեջ է մեր հույսը և մեր փրկությունը: 
Եվ այժմ որպիսի՜ անհամբերությամբ եմ ես սպասում քո նոր նամակին, ուր պիտի հաստատես այս ճշմարտությունը»:

(հատված Իվան Իլյինի` որդուն ուղղված նամակից (ազատ թարգմանություն))

4 արտահայտվիր:

Սարկավագի բլոգ комментирует...
14.12.2011, 15:36

Պարտականությունն առանց սիրո մարդուն դրաձնում է դյուրագրգիռ:
Պատասխանատվությունն առանց սիրո մարդուն դարձնում է անհարգալից:
Արդարությունն առանց սիրո մարդուն դարձնում է անողոք:
Ճշմարտությունն առանց սիրո մարդուն դրաձնում է քննադատամոլ:
Բարեկրթությունն առանց սիրո մարդուն դարձնում է երկերեսանի:
Խելամտությունն առանց սիրո մարդուն դարձնում է խորամանկ:
Սիրալիրությունն առանց սիրո մարդուն դարձնում է կեղծավոր:
Կարգապահությունն առանց սիրո մարդուն դարձնում է մանրախնդիր:
Իրավասությունն առանց սիրո մարդուն դարձնում է անհողդողդ:
Իշխանությունն առանց սիրո մարդուն դարձնում է բռնակալ:
Պատիվն առանց սիրո մարդուն դարձնում է ամբարտավան:
Հարստությունն առանց սիրո մարդուն դարձնում է ագահ:
Հավատն առանց սիրո մարդուն դարձնում է մոլեռանդ:

Տաթևիկ комментирует...
15.12.2011, 9:50

Տեր Հայր ջան, որտեղ կարող ենք ծանոթանալ մնացածին? կարող եք հղում անել կամ գրքի անունն ասել?

Սարկավագի բլոգ комментирует...
15.12.2011, 11:53

@Տաթևիկ : Գիրքը սա է, И.А. Ильин, ПОЮЩЕЕ СЕРДЦЕ /книга тихих созерцаний/, (2-ое издание, "Дар", Москва, 2006), ISBN 5-485-00091-6
կարծում եմ համացանցում էլ հնարավոր կլինի գտնել

Varduhi комментирует...
17.12.2011, 9:17

Ով՜ իմանա` ու՛ր ընկանք,
Քանի օրվա հյուր ընկանք.
Սերն ու սիրտն էլ երբ չկա`
Կրա՜կ ընկանք, զու՜ր ընկանք:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...