3.12.11

ՄԱՀՎԱՆԻՑ ԱՌԱՋ

Հետաքրքիր է... Հոգեբանության մի ամբողջ ճյուղ կյանքի մղիչ է համարում մահը... Համաշխարհային փիլիսոփայության  գրական լավագույն էջերը իրենց խոկումներում որպես առանցք մշտապես ունեն դարձյալ մահը... Կրոնները` «մեծից փոքր», թերևս այլ նպատակ չունեն, եթե ոչ հաղթահարել մահվան վախը, շրջանցել այն, և ի վերջո` վերացնել  այն... Հարություն, ռեինկարնացիա, ջաննաթի արժանացում...

Ինչ էլ անես, միևնույն է, մահը քո ստվերն է, ինչ էլ անես, միևնույն է, կյանքի անցյալ ամեն մի վայրկյանը ևս մեկ վայրկյանով քեզ ու ինձ մոտեցնում է մահվանը:
-Բայց...
-Էլ ի՞նչ «բայց». մահը «բայցեր», տարատեսակներ, պայմանականություններ չի ճանաչում, մահը մահ է... - կասի նա, ով ամեն մի ակնթարթն ապրում է այնպես, կարծես այն իր կյանքի առաջին ակնթարթն է:
Իմաստուն մարդիկ, սակայն, խորհուրդ էին տալիս կյանքի ընթացքում երբեք բաց չթողնել այն միտքը, որ գուցե ապրում ես վերջին րոպեներդ. «Հիշի՛ր մահվանդ մասին և երբեք մեղք չես գործի»: Քրիստոս ասում էր, որ մահն էլ տեսակներ ունի` մարմնավոր (ֆիզիկական, կենսաբանական) մահ, հոգու (հոգևոր) մահ, բարոյական մահ...
Այսօր մեկ այլ մահ էլ եմ զգում, բայց մի տեսակ բառեր չեմ գտնում այն բնութագրելու համար: Գիտե՞ս ինչպիսի մահ է. այն մահից, որ ունենում է թրթուրը կամ հարսնյակը թիթեռ դառնալուց առաջ, կամ, օրինակ` այն մահից, որով «զոհաբերում» են շախմատային զինվորին` թագուհու վերածելու համար, մի տեսակ հեղափոխական մահ, որի մասին առաքյալը գրում է. «հեռո՛ւ վանեցեք ձեզնից հին մարդուն իր նախկին կենցաղով, այն, որ ապականված է խաբեպատիր ցանկություններով. նորոգվեցե՛ք ձեր մտքով և հոգով ու հագե՛ք նոր մարդը, որ ստեղծված է ըստ Աստծու՝ արդարությամբ և ճշմարիտ սրբությամբ» (Եփես. 4:22-24):
Հիմա... այս մահով պիտի մեռնեմ ես (կյանքիս լավ ու վատ դրվագներն անցնում են աչքիս առջևով. սովորաբար, ասում են, այդպես էլ լինում է մեռնելուց առաջ), պիտի մեռնեմ` Քրիստոսով այլ` «նոր», «ճշմարիտ» ու «արդար» մարդ ծնվելու երազանքով, սպասումով, հույսով լինելու այնպիսին, ինչպիսին Քրիստոս Տերն է` հոգատար, բարի, աննախանձ ու զուսպ, խաղաղ, աղոթող, ներող ու սիրող, ամեն ինչ տվող ու ոչինչ ստացող, եսը մոռացած` ուրիշով ապրող...

Գժվել կարելի է... Աղոթի՜ր խնդրեմ... Աղոթի՛ր խնդրեմ ոչ թե մեռնողիս, այլև Բարձրյալի շնորհով ծնվողիս համար... 
Շնորհակալ եմ, Տե՛ր...

6 արտահայտվիր:

Анонимный комментирует...
03.12.2011, 21:45

verjin hatvac@ shaaaaaaaaaat sireci, gexecik er shaaaaaaaaaaaat, karcumem haskacel em te inch mahvan masine xosq@, tox ays nor kyanq@ ASTCO orhnutyunnerov li mi nor chanaparhi skizb darna vor mer TIROJ@ ev joxovrdin anxaxt havatov u hamberutyamb carayes...

Varduhi комментирует...
04.12.2011, 15:51

Եթե ճիշտ եմ հասկացել, ուրեմն այլաբանությունը "սարսափելիորեն", ապշեցնելու չափ հրաշալի էր.....

Սոսե комментирует...
07.12.2011, 9:29

Շնորհակալություն հրաշալի նյութի համար:մենք էլ կփորձենք մեր աղոթքներով զորակից լինենք ձգտմանդ հասնելու համար

Armen Mkheyan Արմեն Մխեյան комментирует...
11.12.2011, 9:04

Ապրիր այնպես, ասես վերջին վայրկյանն ես ապրում կյանքիդ ու այդժամ ակնթարթն անգամ այնքա՜ն բովանդակալից կլինի...

Анонимный комментирует...
14.01.2012, 21:12

Գեղեցիկ էր...բարի~ ծնունդ, ցավում եմ, որ այնչափ ուժեղ չեմ, որ վերածնվեմ` Աստծուն մոտ կանգնելու համար...ես միայն անօգուտ փորձում եմ անընդհատ...ես քեզ խնդրում եմ, մա'րդ, երբ մաքրված կանգնես Աստծո առաջ, աղոթիր ինձ համար ու խնդրիր Աստծուն, որ ինձ ուժ և իմաստություն տա... . ես տկար եմ ու խակ, ես դատարկ եմ ու մեղավոր...խնդրիր, որ մաքրի ինձ` հանդուգն մարդուս,սովորեցնի ինձ ապրել ամենօրյա հավատով ու սիրով ու չխեղճանա մեղքի առաջ...

Մի մեղավոր

Հովսեփ комментирует...
16.01.2012, 13:28

@Анонимный :Վերածնվելու համար ուժեղ լինելը չե որ պետք է այլ միայն Աստծո ցանկությունը և հետո մարդիկ երազում են Դրախտ գնալ և չգալ այս օրեցոր ավելի մեծ մեղքեր գործող աշխար որովհետեվ եթե դու գաս այս աշխար նորից վերածնվելով դու մի մանուկ կլինես և ոչինչ չես հիշի քո անցյալից և պատկերացում չես ունենա արդյոք այս անգամ կկարողանաս հաղթահարել անվերջ թվացող փորձությունները։

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...