30.11.11

ՁԻԱՀ-ն ու ՄԵՆՔ


ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին մարդիկ սովորաբար շատ քիչ տեղեկություններ ունեն, ուստի և շատ են վախենում նրանից: Մի շարք պատճառներով ՁԻԱՀ-ը դարձել է մարդկության  պատմության ամենախարանավորված հիվանդություններից մեկը: Սա էլ հանգեցրել է հասարակության մեջ ՁԻԱՀ-ով մարդկանց նկատմամբ տարաբնույթ հերյուրանքների առաջացմանը: Ահա դրանցից մի քանիսը.

«ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով մարդիկ «դատապարտված» են»
Հակաթեզ: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով մարդիկ ի վիճակի են ապրել որակյալ և լիարժեք կյանք, որը դառնում է ավելի ու ավելի երկարատև` շնորհիվ բուժման ժամանակակից մեթոդների: Այդ մարդիկ կարող են աշխատել, սիրել, կազմել ընտանիք, դառնալ ծնող և ապրել հարուստ ստեծագործական կյանքով:

«Սա «սարսափելի» հիվանդություն է»
Հակաթեզ: ՁԻԱՀ-ը լուրջ հիվանդություն է`
նմանատիպ շատ այլ հիվանդությունների և վարակների շարքին պատկանող, սակայն այն «սարսափելի» չէ: Սա հիվանդություն է, որով կարելի է ապրել ու պայքարել ապագայի համար:

«ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդները «զոհեր» են»
Հակաթեզ: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով մարդիկ «զոհեր»«դժբախտներ» կամ «հաշմանդամներ»  չեն: Զոհն անօգնական է իրադրության դեմ, իսկ ՄԻԱՎ-վարակակիրներն ի զորու են ակտիվորեն լուծելու իրենց խնդիրները և վերահսկելու սեփական կյանքը: ՁԻԱՀ-ը նրանց կյանքի միայն մի մասն է, իսկ երբեմն էլ` ոչ ամենակարևորը:

«Իրենք են մեղավոր»
Հակաթեզ: Կատարվածից հետո հեշտ է մեղադրանք հնչեցնելը, երբ արդեն ոչինչ հնարավոր չէ փոխել: Մարդիկ ճանապարհատրանսպորտային կանոններ խախտելու պատճառով ենթարկվում են ավտովթարի, ոչ ճիտ սնման հետևանքվ ձեռք բերում սրտային հիվանդություններ, չափից շատ ծխելու հետևանքով տառապում քացկեղով, սակայն հասարակությունը նրանց չի համարում «վատ մարդիկ», որոնք «իրենք են մեղավոր»: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակվածների նկատմամբ նման մոտեցումը խարանի դրսորում է, որն իրականության հետ ոչ մի կապ չունի:

«ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը հանդիպում է միայն ռիսկի խմբերի մոտ»
Հակաթեզ: Տվյալ դեպքում «ռիսկի խումբ» արտահայտությունը ճիշտ չէ. ռիսկը կապված է ոչ թե որևէ խմբին պատկանելու հետ, այլ ՄԻԱՎ-ի փոխանցման համար վտանգ ներկայացնող կոնկրետ իրավիճակների հետ:

Պատկերավոր ասած` հասարակության մեջ խարանի տարածումը նման է ՁԻԱՀ-ի համաճարակին: Ներկայումս այդ նախապաշարումները գրավել են մարդկանց մեծամասնության գիտակցությունը և հանգեցնում են խտրականության` ՁԻԱՀ-ի հետ անմիջական կապ ունեցող մարդկանց իրավունքների և հնարավորությունների սահմանափակմանը:
(հատվածը` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ը ԵՎ ԱՆՀԱՏԸ գրքից)

Հ.Գ. «Ինչ որ անհնար է մարդկանց համար, Աստծու համար հնարավոր է» (Ղուկ. 18:27)

Միացի՛ր ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ նաև facebook-ում

3 արտահայտվիր:

Анонимный комментирует...
01.12.2011, 12:03

Շատ լավ ֆիլմ կա այս թեմայով, մի քանի տարի առաջ «Մոսկվա» կինոթատրոնում այն ցույց են տվել, միգուցե Ձեր դուրն էլ գա՝
http://www.kinopoisk.ru/level/1/film/258888/

ArturSrk комментирует...
01.12.2011, 12:11

@Анонимный :
Շնորհակալ եմ, կաշխատեմ դիտել:

ArturSrk комментирует...
10.12.2011, 21:12

Դիտեցի, հիանալի ֆիլմ էր, շնորհակալ եմ. կարծում եմ ինձ շատ ասելիք ուներ ու ես հասկացա, թե ինչ...

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...