5.10.11

Ո՞Վ Է ՍԱՐԿԱՎԱԳԸ

Տե´ս  նաև` ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԽՈՆԱՐՀ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ
Սարկավագական ձեռնադրություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Սարկավագությունը եկեղեցականի առաջին հոգևոր աստիճանն է, այդ իսկ պատճառով այն շնորհվում է Սուրբ Պատարագի ընթացքում` հատուկ եկեղեցական խորհրդակատարությամբ` ձեռնադրությամբ (ձեռքը գլխին դնելու միջոցով եպիսկոպոսը Սուրբ Հոգու շնորհներն է փոխանցում ձեռնադրվող դպիրին): Սարկավագից սկսած արդեն եկեղեցականը անվանվում է հոգևորական: Սարկավագի աստիճանի մասին վկայված է Աստվածաշնչում (Գործք Առաքելոց 6-րդ գլուխ): Ավելին, քրիստոնեական եկեղեցու առաջին նահատակը դարձավ Ստեփանոս նախասարկավագը (Գործք Առաքելոց 7-րդ գլուխ):




Ի սկզբանե` առաջին դարում, սարկավագությունը նախատեսված էր համայնական պետքերին ծառայելու համար (սարկավագ նշանակում է սպասավոր /հուն.` diakon/) և աստիճանաբար վերափոխվեց Սուրբ Պատարագի Սուրբ Սեղանին սպասավորելուն: Այսօր սարկավագի հիմնական գործառույթներն են` 
  • Սուրբ Պատարագի ընթացքում Սուրբ Ավետարանի ընթերցումը
  • Սուրբ Պատարագի ընթացքում Հավատո հանգանակի ընթերցումը և երգեցողությունը, 
  • Սուրբ Պատարագի ժամանակ Տիրոջ Մարմինն ու Արյունը սկիհով պատարագիչ քահանային մատուցելը` վերաբերումը
Սարկավագը
Պատարագի
ժամանակ
Ստեփանոս Սարկավագ
ձախ ուսին` ուրար
Բացի նշյալ այս իրավունքներից սարկավագները համարվում են նաև եպիսկոպոսների սպասավորները և ունեն եկեղեցական կանոններով ամրագրված մի շարք իրավունքներ: Նկատի առնենք, որ թեև սարկավագը ձեռնադրվում է եպիսկոպոսի կողմից, այնուամենայնիվ նրան օծում դեռևս չի շնորհվում, ուստիև սարկավագը չունի խորհրդակատարելու (մկրտելու և դրոշմելու, պսակելու, պատարագելու և այլն) իրավունք:
Սարկավագին տարբերակող հանդերձը ծիսակատարության ժամանակ ուրարն է ձախ ուսին`
ի նշան պատրաստակամության` կրելու Քրիստոսի լուծի կեսը:

Սարկավագներին դիմելու ձևը հիմնականում անվանական է, հաճախ կիրառվում է նաև բարեշնորհ սարկավագ կամ օրինակ` Բարեշնորհ (համառոտ` Բարշհ.) Պողոս սարկավագ (համառոտ` սրկ.) Պետրոսյան տարբերակը: Ուղղափառ եկեղեցում մինչ այսօր կիրառվում է սարկավագին հայր կամ հայր սարկավագ  կոչելու ավանդույթը, ինչը, հավանաբար սարկավագության խոնարհ սպասավորությունից ելնելով Հայ Առաքելական Եկեղեցում գրեթե չի կիրառվում:
Սարկավագին ողջունելու հատուկ ձև Հայոց Եկեղեցին չունի:

4 արտահայտվիր:

Beatle комментирует...
05.10.2011, 12:09

Շատ լավ է, որ եկեղեցականներին դիմելաձևը ևս գրում եք, քանի որ մի անգամ Հաղպատի Հայր սուրբին դիմեցի Տեր Հայր, երբ նա ուղղեց ինձ, թե` 'Հայր Սուրբ, զավակս', մտածեցի թե ինչի հետևից ա ընկել:
Հիամա տարբերությունը հասկաում եմ և հրապարակավ ներեղություն եմ խնդրում Ձեզանից Հայր Ասպետ ջան :)

ArturSrk комментирует...
07.10.2011, 7:37

Beatle ջան մի սրտնեղի, շաաաատ շատերն են նմանատիպ սխալներ գործում և քո ասածը ամենաանմեղներից էր :))): Ճիշտն ասած այս հոդվածաշարի գրության բուն նպատակը հենց դիմելաձևերն ու ողջունելու տարբերակները համացանցում հրապարակելն է: Այսօր նյութ կտեղադրեմ նաև քահանայության մասին: Շնորհակալ եմ, որ կարդում ես:

Beatle комментирует...
07.10.2011, 13:20

Շնորհակալ եմ, որ գրում ես :)

Nazik комментирует...
24.02.2012, 11:19

Շատ լավ էր ներկայացված սարկավագի ով լինելն ու նրա դերը և պարտականությունները Հայ Առաքելական եկեղեցում, սակայն վերոնշյալներից բացի կոնկրետ իմ համար սարկավագը հոգևոր առաջնորդ է համահավասար քահանային:Ճիշտ է, նա չի կարող լինել խոստովանահայր, ով մեղքերիս թողություն կտա, սակայն ըստ իս` կարող է լինել "խոստովանաեղբայր", ով իր խորհուրդներով ու Աստծո խոսքով կարող է ճիշտ ճանապարհ ցույց տալ մոլորյալ քրիստոնյաին: Թող որ Հայաստանյաց եկեղեցու բոլոր սարկավագները լինեն իրական նվիրյալներ ու առաջնորդեն մեզ առ Աստված:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...