3.10.11

ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԽՈՆԱՐՀ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ

Եկեղեցական այն աստիճանները, որ այսօր առկա են և օգտագործվում են Հայոց Եկեղեցում, իրենց ծնունդն ու պատմական զարգացումն են ապրել` ելնելով եկեղեցիներում սպասավորության տարբեր ոլորտների անհրաժեշտությունից:
Այսուհանդերձ Ավանդական բոլոր եկեղեցիներում (եկեղեցիներ, որոնք հիմնադրվել են Քրիստոսի աշակերտների կողմից) գոյություն ունի նվիրապետական 3 հիմնական աստիճան`
  1. սարկավագ
  2. քահանա, 
  3. եպիսկոպոս: 
Սա բնորոշ է նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, որում սակայն, ինչպես և մյուս ավանդական եկեղեցիներում ժամանակի պահանջից ելնելով առաջ են եկել այսպես ասած ենթաաստիճաններ` կապված վերոնշյալ 3 հիմնական կղերական աստիճանների հետ:
Այսպես այսօր հայոց եկեղեցում առանձնացվում է եկեղեցականների 9 աստիճան  (սա զուգահեռվում է հրեշտակների 9 դասերի հետ)`
Ձեռնադրություն
  1. դռնապան
  2. ջահընկալ
  3. գրակարդաց 
  4. երդմնեցուցիչ 
  5. կիսասարկավագ 
  6. սարկավագ 
  7. քահանա 
  8. եպիսկոպոս
  9. կաթողիկոս 

Առաջին 4 աստիճանները կրտսեր եկեղեցականներին տրվում են մեկ ընդհանուր դպիր անվամբ` իշխանություն տալով եկեղեցու դուռը բացել, մաքրել ու կարգուկանոն պահպանել եկեղեցում, ծիսական արարողությունների ժամանակ կերոն (մոմակալ) բռնել, Աստվածաշունչ ընթերցել և աղոթել:

Ջահընկալ` ձեռքին մոմակալ
և Հաղորդության գինու բաժակը
Դռնապան` ձեռքին
եկեղեցու բանալին 
Նկատենք, որ դպիր կարգելու հատուկ արարողությունը դեռ ձեռնադրություն չէ, այլ` տվչություն (որոշ իրավունքներ են տրվում): Տվչություն է կոչվում նաև քանի որ այն իրականացնող եպիսկոպոսը ընծայացուին է տալիս այն առարկաները (բանալի, մոմակալ, Աստվածաշունչ), որոնք պետք է օգտագործի դպիրը: Դպիրներին հազվադեպ դիմում են բարեկրոն մակդիրով:
Երդմնեցուցիչ` ձեռքին
աղոթք
Գրակարդաց` ձեռքին
Աստվածաշունչ

Կիսասարկավագ` ձեռքին
սկիհ, ձախ բազկին` ուրար
Կիսասարկավագը դպրից որոշակի իրավունքներով (օրինակ` բուրվառ օգտագործելու, կամ սկիհին դիպչելու իրավունք) առավելություն ունեցող եկեղեցականն է, որը սակայն որոշ կարևոր իրավունքներով զիջում է բուն սարկավագությանը (այդ իսկ պատճառով` կիսասարկավագ):
Կիսասարկավագը ծիսական արարողությունների ժամանակ ձախ բազկին ուրար /բազկուրար/ է կրում (ուրարը նեղ և երկար երիզ է` նախատեսված սարկավագական հանդերձի համար. այն խորհրդանշում է Քրիստոսի լուծը),
ինչը նշանակում է, որ անձը պատրաստակամ է տանել Քրիստոսի լուծի քառորդ մասը:
Կիսասարկավագին դիմելու և ողջունելու հատուկ ձևեր Հայոց Եկեղեցում նույնպես չկան:


6 արտահայտվիր:

Анонимный комментирует...
04.10.2011, 10:04

isk,sharunakutun@ , erb klini?

ArturSrk комментирует...
04.10.2011, 10:13

Եթե շարունակությանը ձեզ պես սպասող ունեմ, ապա վաղն իսկ կտեղադրեմ 2-րդ հատվածը սարկավագության վերաբերյալ:

Анонимный комментирует...
04.10.2011, 13:38

Spasum enq.Shat shnorhakalutyun.

ArturSrk комментирует...
04.10.2011, 13:47

:))))) Չէի սպասում, որ թեման կհետաքրքրեր... Ուրախ եմ: Խոստումս անպայման կկատարեմ:

Արմեն комментирует...
04.10.2011, 21:40

եսել եմ սպասում Արթուր ջան

Սերոժ комментирует...
14.11.2016, 9:11

Շատ կարևորա իմանալ այս մասին.տեղադրեք ինչքան հնարավոր է շատ բան.

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...