10.9.11

ԽԱՉԸ

Խաչը նահապետների ցանկությունն է, մարգարեների կանխասացությունը, առաքյալների քարոզությունը և հայրապետների դավանությունը: Խաչը մարտիրոսների պսակն է և նահատակների հաղթանակը: Խաչը թագավորների թագն է և իշխանների իշխանությունը: Խաչը կույսերի սրբությունն է և ամուսնացածների ողջախոհությունը: Խաչն այրերի շնորհն է և կանանց բարեզարդությունը: Խաչը ծերերի ամրության ցուպն է և երիտասարդների իմաստության գավազանը: Խաչը Կենաց ծառն է և անմահության պտուղը: Խաչն անմեղների խրատն է և մեղավորների քավիչը: Խաչը մոլորվածների ճանապարհն է և խավարածների ճառագայթը: Խաչը նավարկողների նավահանգիստն է և ճանապարհորդների օթևանը:
Խաչն երկնավորների ցնծությունն է և երկրավորների զվարճությունը: Խաչը սանդարամետականների սարսափն է և երկրայիններին սաստողը: Խաչը Քրիստոսի փառքն է և քրիստոնյաների պարծանքը: Խաչը հոգևոր զենք է և չբթացող սուր: Խաչը դժոխքի ավերողն է և գերյալներին ազատողը: Խաչը գերեզմանների կնիքն է և կյանքի հարությունը: Խաչը Դրախտի բացողն է և արքայությունն որպես ժառանգություն տվողը: Խաչը Քրիստոսի կարապետն է և հարության հրավերը: Խաչն անհավատների կուրությունն է, հավատացյալների զորությունը, և իրեն երկրպագողներին պայծառացնելով՝ կանգնեցնում է մեր Քրիստոս Աստծու աջ կողմում:

(աղբյուրը` Արամ Դիլանյան, Տերունական տոներ)

8 արտահայտվիր:

ԱՆԻ комментирует...
11.09.2011, 16:40

Չեմ պատկերացնում խաչի փոխարեն մի ուրիշ սիմվոլ կարողանար այդքան զորհեղ լինել:Հետաքրքիր մեկնաբանություն ունի նաև նրա քառակողմ լինելը:Եվ պետք չէ խաչը դիտել որպես տառապանքի սյուն,որտեղ Հիսուսը տանջվեց/ինչպես կարծում են շատ աղանդավորներ/,այլ որպես փրկության դուռ բոլորիս համար:

ArturSrk комментирует...
11.09.2011, 19:07

Եկեղեցու սուրբ հայրերը խաչը նույնացնում են Կենաց ծառի /կյանքի ծառի/ հետ և հակադրում են չարի ու բարու գիտության ծառին: Ինչպես Եդեմի պարտեզում նախահայրերը գայթակղվեցին արգելված պտուղով և մեղքի սկիզբը դրեցին աշխարհում, այնպես էլ Երկրորդ Ադամը` Հիսուս Աստված, հաղթահարեց մարդկային գայթակղությանը և հաղթեց մեղքը մեզ համար` կյանք պարգևելով մեզ: Փառք Հիսուսի Սուրբ Խաչին:

ԱՆԻ комментирует...
11.09.2011, 19:22

Ամեն Արթուր ջան:

ԱՆԻ комментирует...
12.09.2011, 19:02

Խաչակնքման խորհուրդները ըստ եկեղեցու հայրերի բազում մեկնություններ ունեն,ինձ առավել դուր է գալիս հետևյալը.
խաչակնքվելիս երբ ձեռքը տանում ենք դեպի վեր,ուզում ենք ասել,որ մեր միտքը գամվեց խաչի վրա,և թող այսուհետև Քրիստոսի միտքը առաջնորդի մեզ:Երբ ձեռքը տանում ենք դեպի ներքև'ուզում ենք ասել,որ այլևս մեր մարմինը չէ,որ պիտի թելադրի մեզ,այլ Քրիստոս:Ձեռքը ձախ և աջ տանելով'ուզում ենք ասել,որ ձեռքերը խաչվեցին խաչի վրա,և չար գորցերի համար արդեն անպիտան են,և պիտի միայն բարին գործեն:Ձեռքը բացված տանելով դեպի սիրտը և ասելով <>,այսինքն'ճշմարիտ է,հաստատում ենք այս անենը:

ArturSrk комментирует...
12.09.2011, 19:25

Անի ջան, ճիշտն ասած այս հոդվածի փոխարեն նախատեսոմ էի հոդված գրել խաչակնքվելու մասին... բայց հետո որոշեցի ավելի ուշ անել այդ. խոստանում եմ գրածդ ընդգրկել անպայման. ես այս փայլուն մեկնությունը չէի լսել:

Анонимный комментирует...
13.09.2011, 20:27

Крест был талисманом многих народов еще задолго до Христа. И люди крестилис и использовали этот знак... Так что крет - это не находка христианства, а просто позаимствовано
Извините за русский

ArturSrk комментирует...
16.09.2011, 10:59

Ձեր թույլատվությամբ ես էլ հայերեն կգրեմ:
Ճիշտ եք, որ խաչի նշանը կիրառելի է եղել մինչև քրիստոնեությունը, հին աղբյուրներում ու ժայռապատկերներում հանդիպում են դրա պատկերները /խաչակնքվելու մասին ոչինչ ինձ հայտնի չէ ճիշտն ասած/, իսկ արդեն Հռոմում այն ծառայում էր որպես մահվան գործիք: Սակայն քրիստոնեության ու Աստծո հանճարեղությունը այնտեղ է, որտեղ մահվան գործիքը դառնում են կյանքի գործիք: Քրիստոնեության համար խաչը առաջնահերթ գնահատելի է ու երկրպագելի իր բովանդակության, խորհրդի համար, մի բան, որ «խաչակիր» մյուս ազգերի մոտ չենք հանդիպի: Տեղին է հիշել Սուրբ Պողոս առաքյալի խոսքերը. «Կորստեան մատնուածների համար խաչի քարոզութիւնը յիմարութիւն է, իսկ մեզ՝ փրկուածներիս համար՝ Աստծու զօրութիւն» /Ա Կորնթ. 1:1/, «Քա՛ւ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տէր Յիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհը խաչուած է ինձ համար, ես էլ՝ աշխարհի համար» /Գաղատ. 6:14/

Հովսեփ комментирует...
25.06.2012, 13:41

@ArturSrk : Շատ հետաքրքիր է շատ եմ ցանկանում հոդված կարդալ խաչակնքվելու մասին անհամբեր կսպասեմ։ Շնորակալություն

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...