2.8.11

ԲԱՐԵՎ, ԸՆԹԵՐՑՈ´Ղ

«Բարև, ընթերցող» արտահայտությունը, որը հաճախ օգտագործում են բլոգերները նոր բլոգ ստեղծելիս, ես չկիրառվեցի մեկ տարի առաջ, երբ միանգամայն անսպասելի, անկապ ու անհեռանկար կերպով բլոգ բացեցի ՍԱՐԿԱՎԱԳԱԳԻՐՔ անունով: Այնքան անտարբերությամբ ու առանց որևէ բանից հասկանալու էի գործն անում, որ անգամ չմտապահեցի բլոգի ծննդյան օրը: Երբ զառամյալ տատիկ-պապիկներին հարցնենք իրենց ծննդյան օրը, հաճախ կլսենք նմանատիպ պատասխան. «Փախեփախից 2 տարի հետո, Ծառզարդարի նախորդող շաբաթ օրն եմ ծնվել, բալա´, ցանքսը նոր էր սկսվել»: Այդպես էլ ես, չհիշելով բլոգի ծննդյան օրը, հիշում եմ միայն որ 2010-ի օգոստոսն էր, արձակուրդս նոր էր սկսվել: Ես սրանում անգամ դրական գծեր եմ տեսնում. սա ինձ հնարավորություն է տալիս ողջ օգոստոսը հայտարարել ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻ մեկամսյակ: Այսպես, այս ամիս նշում եմ բլոգի մեկամյակը ու հիմա եմ միայն ասում. «Բա´րև, սիրելի ընթերցո´ղ»:

Ասեմ, որ բլոգ ստեղծելու գաղափար անգամ չունեի և չգիտեի անգամ, թե ինչ է բլոգը (չնայած հիմա էլ ըստ ամենայնի չեմ իմանում թե ինչ է, ու ոլորտից հասկացող մարդիկ միանգամայն իրավունք ունեն վրաս մի լավ ծիծաղելու): Գաղափարը հուշեց սիրելի եղբայրս` Արսեն սրկ. Զոհրաբյանը, ով առաջարկեց մեկտեղել իմ թոթովախոս ստեղծագործությունները: Արդյունքում մի կերպ գլուխ եկավ sarkavag.blogspot.com հասցեով էջը, որի նշանաբանն էր «Ամեն ոք գրում է այն, ինչ ապրում է, ամեն ոք գրում է այն, ինչ կուզենար կարդալ»: Այստեղ մի քանի ստեղծագործություն տեղադրելով` ավարտված համարեցի աշխատանքս: Հավատացեք կարճ ժամանակում գրեթե մոռացա բլոգի մասին և բացի 1-2 ստեղծագործություն ավելացնելոց ոչինչ չարվեց դրա բարելավման համար: Միայն 2011-ի սկզբին հասկացա որ շատ ավելի ասելիքներ ունեմ, քան գեղարվեստական ստեղծագործությունն է, և սարկավագի բլոգը աստիճանաբար համալրվեց նաև հոդվածներով, ակնարկներով, թարգմանություններով, հայտնվեցին քննադատություններ, գովեստներ, մեկնաբանություններ և այցելությունների թիվը հասավ 10.000-ի: Սա անկեղծ ասած շատ ոգևորիչ եղավ ինձ համար, զգացի, որ ձեռք եմ բերում ընթերցողների փոքրիկ բանակ, ուստի սկսեցի բլոգին ավելի շատ  ժամանակ տրամադրել, փոփոխություններ կատարել արտաքին տեսքի և բովանդակության մեջ:
Արդյունքում մեկ տարվա վայրիվերումներով ընթացքի մեջ բլոգն այցելել են ավելի քան 20.000 ամգամ, և ընթերցվել է 38 հոդված կամ ստեղծագործություն, որոնցից ամենաշատ ընթերցվածներն են`

  1. ՀԵՏԱՔՐՔԻՐ Է, ՉԷ՞…,
  2. ԱՐԺԵ՞ ԴԱՌՆԱԼ ԱՂԱՆԴԱՎՈՐ /ՄԱՍ 3/,
  3. Ե Դ Ե Մ:
Ամենից շատ մեկնաբանված հոդվածն է` ՀԵՐՈՍՏՐԱՏԻ ՍԻՆԴՐՈՄ» կամ ՍԵՎ PRամենից շատ փնտրված բառերը` «գարուն շարադրություն», «սարկավագագիրք», «ինքս ինձ նամակ», «սևան» և այլն:

Ամենաքիչ ընթերցված հոդվածներն են`
  1. ԳՈՒՅՆԵՐ
  2. ԿՐԱԿ
  3. ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Թե ի´նչ է ինձ տալիս ՍԱՐԿԱՎԱԳԱԳԻՐՔԸ, չեմ բացահայտի, սակայն կարող եմ հավաստիացնել, որ այն հավատարիմ է և մնալու է հավատարիմ իր բուն սկզբունքին` ընթերցողին ծանոթացնել Աստծո, բարու ու ճշմարիտի հետ:
Աստված թող օրհնի բոլոր ընթերցողներին, որոնց ևս ի սրտե շնորհավորեմ ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻ մեկ տարեկան դառնալու առթիվ. սարկավագի գիրքը գիրք է ձեր գրադարակից:

8 արտահայտվիր:

Seyran комментирует...
04.08.2011, 16:18

Շնորհավոր ծնունդդ, սարկավագագիրք:

Նոթատետր комментирует...
05.08.2011, 10:45

Ես ել եմ շնորհավորում, թող Աստված օրհնի իր բոլոր ծառաներին...

ArturSrk комментирует...
05.08.2011, 13:50

Շատ շնորհակալ եմ

Beatle комментирует...
09.08.2011, 19:01

Ես էլ եմ շնորհավորում սիրելի Սարկավակագիրք, Արթուր Սարկավագ շատ լավ բան եք արել, հավատացնում եմ շատ ուսուցողական է, ես շատ եմ սիրում կարդալ այս բլոգը ու կարող եմ ասել, որ դարձել եմ Սարկավագագրքի մշտական ընթերցողը:

ArturSrk комментирует...
10.08.2011, 8:29

Շատ շնորհակալ եմ :))) ես արդեն մտածում էի Ձեզ արժանացնել ամենահավատարիմ ընթերցող նոմինացիային, անկեղծ :)))

Beatle комментирует...
10.08.2011, 16:13

Լուրջ? Շաաաաաաաաաատ հպարտ կլինեմ :)

ArturSrk комментирует...
11.08.2011, 8:04

Ես ուղղակի զարմացած եմ Beatle-ի վրա, բայց ամեն դեպքում ի լուր ամենքի հայտարարում եմ, որ ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋ ԵԿԱԾ ՍՏԱՏԻՍՏԻԿԱՅԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱՄԵՆԱԱԿՏԻՎ, ԱՄԵՆԱՀԱՎԱՏԱՐԻՄ և ԱՄԵՆԱՀԱՃԵԼԻ ԸՆԹԵՐՑՈՂ Է ՃԱՆԱՉՎՈՒՄ BEATLE-Ը: ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ!!! Եթե Ձեզ անձամբ ճանաչեի /չնայած զգում եմ, որ ծանոթ ենք/ ապա նոմինացիային համապատասխան մի նվեր էլ կնվիրեի: Շնորհակալություն աշխատանքս գնահատելու համար:)))

Beatle комментирует...
11.08.2011, 12:23

ՇԱՏ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ :))))

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...