6.7.11

Ի՞ՆՉ ԿԱՐԴԱԼ ԱՄՈՒՍՆԱՆԱԼՈՒՑ ԱՌԱՋ


Ամուսնության թեմայով որևէ նյութ կամ խորհրդատվություն փնտրելու պարագայում, համացանցում լինի, թե գրախանութում, նյութերը և գրքերը բազմազան են ու բազմաբնույթ: Միայն թե բովանդակային առանցքը դրանցում, որպես կանոն, գրեթե նույնն է` սեռական կյանք, կանանց և տղամարդկանց իրավունքներ, ամուսնական զարդարանքներ ու ծառայություններ... Անշուշտ, սրանք ևս կունենան իրենց մեծ կամ փոքր կարևորությունները, բայց...
17-րդ դարի հանրահռչակ ֆիզիկոս և քիմիկոս Ռ. Բոյլը, ի պատասխան այն հարցի, թե որտեղ է թաքնված գիտության հիմնական սկզբունքը, պատասխանում է. 

«...Աստվածաշնչում. Աստվածաշնչի համեմատ բոլոր մարդկային գրքերը, նույնիսկ կոթողայինները, լոկ մոլորակներ են, որոնք իրենց բովանդակ լույսն ու փայլը ստանում են արեգակից»:

Այսպես, կարծում եմ, քչերը (խոսքս առաջնահերթ քրիստոնյաների մասին է) ամուսնությունից ու ընտանիք կազմելուց առաջ կիմանան, որ այլ աղբյուրներից առավել արժե նախ անդրադառնալ Աստվածաշնչին և ականջալուր լինել Աստծո Խոսքին, քանզի. «...կինն առանց մարդու և մարդն առանց կնոջ չկան ի Տեր. որովհետև, ինչպես որ կինը մարդուց է, այնպես և մարդը՝ կնոջ միջոցով, և ամեն ինչ՝ Աստծուց» (Ա Կորնթ. 11:11-12):


«Սերը համբերող է, քաղցրաբարո է. սերը չի նախանձում, չի ամբարտավանանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա. ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, մշտապես հույս է տածում, ամեն բանի համբերում։ Սերը երբեք չի անհետանում» 
(Ա Կորնթ. 13:4-8):

Կանայք իրենց մարդկանց թող հնազանդ լինեն, ինչպես կհնազանդվեն Տիրոջը, որովհետև մարդն է գլուխը կնոջ, ինչպես որ Քրիստոս գլուխն է եկեղեցու. և ինքն է Փրկիչը այդ մարմնի։ Եվ ինչպես եկեղեցին հնազանդվում է Քրիստոսին, նույնպես և կանայք թող հնազանդվեն իրենց մարդկանց ամեն ինչում։ Մարդի՛կ, սիրեցե՛ք ձեր կանանց, ինչպես որ Քրիստոս սիրեց եկեղեցին և իր անձը մատնեց նրա համարՆույն ձևով մարդիկ պարտավոր են սիրել իրենց կանանց իբրև իրենց մարմինները. ով սիրում է իր կնոջը, ինքն իրեն է սիրում. որովհետև ոչ ոք երբեք իր անձը չի ատում, այլ սնում և խնամում է այն, ինչպես որ Քրիստոս՝ եկեղեցին. քանզի անդամներն ենք նրա մարմնի՝ նրա մարմնից և նրա ոսկորներից։ «Դրա համար մարդը պիտի թողնի իր հորն ու մորը և պիտի գնա իր կնոջ հետևից. և երկուսը պիտի լինեն մեկ մարմին»
 (Եփես. 5:22-31):

«Նա, ով սկզբից ստեղծեց, արու և էգ արեց նրանց և ասաց. դրա համար տղամարդը պիտի թողնի հորը և մորը ու պիտի գնա իր կնոջ հետևից. և երկուսը մեկ մարմին պիտի լինեն։ Ապա ուրեմն՝ ոչ թե երկու, այլ մեկ մարմին են»
 (Մատթ. 19:4-5)։

«Ամուսնությունն ըստ ամենայնի հարգելի է, և ամուսնական անկողինը՝ սուրբ։ Եվ Աստված պիտի դատի շնացողներին և պոռնիկներին»
 (Եբր. 13:4)։

«Թող մարդը կնոջ հանդեպ իր պարտքը կատարի, նույն ձևով և կինը՝ իր մարդու հանդեպ. որովհետև կինն իր մարմնի տերը չե, այլ՝ մարդը։ Նույնպես և՝ մարդը իր մարմնի տերը չե, այլ՝ կինը։ Մի՛ զրկեք միմյանց, այլ միայն այն դեպքում, եթե միառժամանակ համաձայն էք, որ աղոթքի նվիրվեք. և վերստին միմյա՛նց դարձեք»
(Ա Կորնթ. 7:3-5):

«Կանա՛յք, հնազա՛նդ եղեք ձեր մարդկանց
Տղամարդիկ թող իմաստությամբ ապրեն իրենց կանանց հետ, հարգեն նրանց, իբրև դյուրաբեկ անոթի, իբրև կյանքի շնորհի ժառանգակիցների, որպեսզի ձեր աղոթքներին արգելք եղող բաներ չլինեն»
 (Ա Պետր. 3:1, 7):

13 արտահայտվիր:

Shushan комментирует...
07.07.2011, 13:13

«Դրա համար մարդը պիտի թողնի իր հորն ու մորը և պիտի գնա իր կնոջ հետևից. և երկուսը պիտի լինեն մեկ մարմին»
(Եփես. 5:22-31)- Այ սա ինձ հատկապես դուր եկավ ;)

Анонимный комментирует...
07.07.2011, 19:54

«Սերը համբերող է, քաղցրաբարո է. սերը չի նախանձում, չի ամբարտավանանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա. ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, մշտապես հույս է տածում, ամեն բանի համբերում։ Սերը երբեք չի անհետանում»: Արթուր ջան, Աստվածաշնչի այս տողերը ինձ կյանքում այնքան են օգնել, այնպիսի դժվար պահերի եմ դրանք մտքումս ասել ու զգացել դրանց զորավոր ուժը: Հիանալի հոդված էր, տիեզերական այդ գիրքը կյանքի բոլոր հարցերի պատասխանները այնքան ճշմարիտ է տալիս, այնքան պարզ, այնքան խորը, իսկ մենք չգիտեմ` ինչ էժանագին տեղերում ենք այդ պատասխաննները փնտրում: Երանի մի օր բոլորս առաջնորդվենք Աստվածաշնչով ու ոչ միայն ամուսնության, այլ կյանքի բոլոր երևույթների հարց ու պատասխանը էնտեղից վերցնենք: Ապրես դու, որ բարձրացնում ես այսքան արդիական հարցեր:

ԱՆԻ комментирует...
02.09.2011, 9:52

Հետաքրքիր է,իսկ եթե սիրում ես,սակայն հպարտությունդ թույլ չի տալիս խոստովանել,դա կարելի է սեր համարել?

ArturSrk комментирует...
03.09.2011, 8:42

Կարծում եմ «Սերը չի գոռոզանում» տողերը իմ փոխարեն կպատասխանեն:)

Анонимный комментирует...
16.12.2011, 16:30

Վողջույն

Բայց եթե մի տղա ցանկանում է ամուսնանալ և կին ունենալ եթե այդ տղան թողնի իր հորն ու մորը ապա իր հայրը և մայրը որոնք աշխար են բերել այդ տղայինլ նրան կերակրել և մեծացրել են և հիմա այդ տղան է միակ խնամողը իր ծնողների նա ինչպես պետք է վարվի որպիսի բարի լինի։ Չեվոր տղայի ունեցածը մեկ տուն է իր աշխատանքն է և իր հայրը և մայրը նա հո ծնողներին դուրս չի հանելու տանից որպիսի կնոջ հետ բնակվի։ Դա իհարկե իմ պատմությունը չե բայց ցանկացա այդ հարցին նույնպես պատասխանեք որպիսի մարդիկ վերեվի գրվածը սխալ չնկալեն։ Շնորակալություն

Սարկավագի բլոգ комментирует...
16.12.2011, 19:25

Սա սկապես հաճախ սխալ ընկալվող ու մեկնաբանվող հարցերից է: Ճիշտ է Քրիստոսը պատվիրում է թողնել հորն ու մորը, սակայն գիտենք նաև պատվիրանը, թե սիրիր քո հորն ու մորը: Այսպիսով դիլեմա է առաջ գալիս:
Հարցն այն է, որ հորն ու մորը թողնել ասելով աստված ամենևին նկատի չունի թե անտերության պիտի մատնես, պիտի վռնդես քո տանից կամ արհամարհես քո ծնողին: Դու նախ և առաջ պարտավոր ես սիրել նրանց, քանի որ նրանք են քեզ կյանք պատվիրել, դաստիարակել և ի վերջո հասցրել ամուսնության հասակին:
Խնդրի լուծումը հարցի աստվածաբանական ընկալման մեջ է, որը ակներև է հենց հատվածի աարտին` 2-ը մի մարմին պիտի լինեն: Ամուսնության կամ պսակի սուրբ խորհուրդը աներևութաբար Աստծո ներգործությամբ միավորում է տղամարդուն և կնոջը մեկ մարմնի մեջ /http://sarkavag.blogspot.com/2011/05/blog-post.html/ և նրանք` թե կինը և թե տղամարդը, որ ժամանակին մասնիկն էին իրենց ծնողների, բայց միևնույն ժամանակ որոշակիորեն թերի առանց կողակցի, այժմ կատարյալ են ու ամբողջական մեկ մարմնով, նոր գոյացություն են, ոչ այն, ինչ էին հորից ու մորից ծնված ժամանակ:

Анонимный комментирует...
16.12.2011, 21:11
Этот комментарий был удален администратором блога.
Анонимный комментирует...
17.12.2011, 13:13
Этот комментарий был удален администратором блога.
Анонимный комментирует...
14.02.2012, 21:42

«Դրա համար մարդը պիտի թողնի իր հորն ու մորը» աստվածաշնչյան այս խորիմաստ արտահայտության գիտական բացատրությունը հազիվ մարդկային ուղեղը կարողացել է տալ 19-20րդ դդ Կ. Յունգի, Զ Ֆրոյդի մեկնաբանությամբ:

ՄԵՐԻ комментирует...
25.03.2012, 19:14

ԱՅՆ ՄԱՐԴԿԱՆՑ , ՈՎՔԵՐ ԱՄՈՒՍՆԱՆԱԼՈՒ ՇԵՄԻՆ ԵՆ, ՇԱՏ ՕԳՏԱԿԱՐ Է ԸՆԹԵՐՑԵԼ ՆԱԵՎ ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿԻ ԴՐԱԽՏԻ ԸՆՏԱՆԻՔ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Srk. комментирует...
25.06.2012, 15:55

Սիրանույշ Առաքելյան · Facebook

Եթե հասարակությունն այս խորհուրդն ընկալի այնպես, ինչպես կա, ոչ ոք չի զարմանա, չի ծիծաղի ու ընտանեկան կյանքը կվերածվի իրական թագավորության...

Анонимный комментирует...
16.05.2015, 14:51

Ինչպես լուծել այդ դիլեման՞: "Դու նախ և առաջ պարտավոր ես սիրել նրանց...", ինչպես հնարհավոր է "սիրելով" միայնակ թողնել հաշվանդամ 80-ամյա անոգնական մորը,(սկեսուրին)՞:
Ինչ վերաբերվում է հնազանդությանը՝ ես համոզված եմ, որ մինչ պսակադրությունը անրաժեշտ է պսակվողներին պառտադիր բացատրել, թե ինչ է նշանակում կնոչ հնազանդ լինելը:

Srk. комментирует...
04.08.2015, 14:57

@Анонимный : Միանշանակ խոսքը այն մասին չէ, որ տղամարդը պիտի «լքի» ծնողներին, որովհետև Աստված պատվիրան է տվել՝ ՍԻՐԻՐ ՔՈ ՀՈՐՆ ՈՒ ՄՈՐԸ: Խոսքը այն մասին է, որ պսակադրութամբ Աստվածային խորհրդով մի մարմին դառնալով այլևս տղամարդը կնոջ հետ նոր տուն, նոր ընտանիք է կազմում, հետևաբար պարզորեն ասած դուրս է գալիս ծնողական խնամքի տակից և ինքն է ստանձնում նոր օջախի, տան ընտանիքի տեր և պաշտպան լինելու պարտականությունը:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...