28.6.11

ՀՐԵՇՏԱԿԸ

Նվիրվում է Միլենայի հիշատակին

- Օդը ծանր է. բացե՛ք պատուհանները,- արթնանալով իրեն պաշարած ծանր վիճակից` հրամայեց Արամը:
Կինը, թեև դժգոհ էր ամուսնու այս պահանջից (գիշերվա օդը բավական պաղ էր), այնուամենայնիվ տեղի տվեց ամուսնու պահանջին և մոտենալով պատուհանին բաց արեց այն` ամբողջ կրծքով մեկ խոր հոգոց հանելով: Զգալով, որ ամուսինն այլևս ուշադրություն չի դարձնում իրեն` պատուհանը շատ քիչ բացեց, պատուհանագոգին դրված փոքրիկ արձանը դրեց փեղկի դիմաց, որպեսզի նորից չփակվի, և մոտեցավ սենյակի գրեթե կենտրոնում դրված մեծ մահճակալին:
Նա չքնաղ էրՀրեշտակՈւրիշ ոչ մի բառ միտս չի գալիս` նրա գեղեցկությունն արտահայտելու համար: Բայց ինչո՞ւ միայն գեղեցկությունը: Նա հրեշտակ էր ամեն ինչով և ամեն ինչում: Լինել այս աշխարից, ապրել այս աշխարհի փտող հասարակության մեջ և մնալ այդքան նուրբ և այդքան մաքուրՍա միայն հրեշտակին է հատուկ: Համենայն դեպս իմ պատկերացումներն այսպիսին են: Չեմ ճանաչել նրան, չեմ կարող ասել, թե նրա հետ ունեցած իմ մի քանի րոպե ձգված շփումը ճիշտ գնահատական կտար նրա անձի մասին, սակայն մի բան հաստատ գիտեմ. նա հրեշտակ էր:

Ու հիմա հրեշտակի փոխարեն ճերմակ սպիտակեղենի մեջ նշմարվում էին միայն նրա` անկանոն, ցիրուցան մազերը, և ձեռքը` մահճի կողքից անփութորեն կախ ընկած: Իսկ հրեշտա՞կըՈ՞ւր է հրեշտակը: Հրեշտակը տառպում է, տանջվում, տանջվում է այն աստիճան, որ կորցրել է անգամ ցավերն արտահայտելու ունակությունը: Նրա երբեմնի վառ, շողացող դեմքը սպիտակել է ձյան պես, աչքերը, որ մի ժամանակ այնքան հանգիստ էին և պարզ, որ խոսակցին ստիպում էին ամաչել սեփական պղծությունից և այլևս չնայել իրենց մեջ, այլևս անհանար էր տեսնել: Դրանք թաքնվել էին դալկացած կոպերի տակ, որոնք մերթընդմերթ ջղային ցնցվում էին: Իսկ  կոպերն իրենց հերթին խորացել էին ակնակապիճների մեջ այնպես, որ աչքերի տակ մռայլ ստվերներ էին գոյացել: Շատ հազվադեպ ցնցվում էին նաև շուրթերը: Տպավորությունն այնպիսին էր, թե շնչառության խաթարվելու հետևանքով փորձում էր բերանով շունչ քաշել, սակայնխեղճին այդ էլ չէր հաջողվում: Ու հիմա ո՞վ էր պառկած մահճի մեջ: Հրեշտա՞կը: Ո՛չ: Հրեշտակը չէր, Հրեշտակը չէր: Ես ավելի շուտ նրան կնամանեցնեի մարմարե արձանի, որը կերտել էր անվարժ քանդակագործի աշակերտը` հրեշտակ կերտելու նպատակով: Կամ, լավագույն դեպքում, դա հանճարեղ վարպետի ձեռքի գործն էր, որն ինքը` վարպետը, անվանել էր «Մարմարե վախճան»...
Ու հիմա Հրեշտակը մեռնում էր
Ի՜նչ տանջանքներ էր քաշել Արամը` հայրը, վերջին մեկ ամսվա ընթացքում: Չէ՛, դրանք տանջանքներ չէին: Դրանք սոսկ ծնողական հոգածության արդյունք էին: Հոգածություն, որ Արամին` այդ միշտ զուսպ և ծանր (բայց ոչ երբեք սառը) մարդուն կորացրել էին, ճնշել այն աստիճան, որ սենյակի անկյունում` պատի և գրասեղանի միջև, հիմա կանգնել էր այնպես, որ իրեն ոչ ոք չնկատեր: Բայց ինչո՞ւ չնկատեին: Որովհետև Արամը չի ուզում, որ կողքից նկատեն, թե ինչպե՛ս է ինքը տառապում, չի ուզում: Ինքն անգամ չի ուզում գիտակցել, որ իր ընտանիքում ինչ-որ ծանր բան է կատարվում: Չի ուզում լսել ո՛չ սփոփիչ խոսքեր, ո՛չ քաջալերիչ ճառեր, ո՛չ մխիթրություն և ոչ էլ հատկապես «ցավակցում եմ» արտահայտությունը, այդ անիմաստ և ուղղակի արտահայտությունը, որը, թեև, ոչ ոք խոսքերով դեռևս չի ասել, բայց աչքերով հասկացրել են բոլորը:
««Ցավակցում եմ». ինչպե՞ս կարող եք ինձ ցավակցել, երբ ձեր ցավակցումից հետո, սրտիս կսկիծից և հոգուս ծանրությունից մեկ կաթիլ անգամ չի պակասում: Թե՞ ուզում եք ուղղակի հիշեցնել, որ ես ցավ ունեմ: Պետք չէ: Վստա՛հ եղեք, ես բոլորիցդ լավ եմ այդ հասկանում. պետք չէ»:
Հրեշտակն ուժգին ցնցվեց:
Արամը շտապ ուղղվեց իր կռթնած դիրքից, բայց զգալով, որ վախը ծալում իր ոտքերը` նորից ընդունեց նախկին դիրքը և ձեռքերի մեջ առնելով դեմքը` սկսեց ջղաձգորեն  շոյել երեսին աճած ավելի քան մեկամսյա մազածածկույթը:
Դստեր ցնցման հետ վեր թռավ նաև կողապահարանիկին մտահոգ նստած մայրը: Նա շտապ բռնեց դստեռ ձեռքը և ստուգեց զարկերակը: Արցունքները ողողեցին նրա աչքերը:
- Հը՞, բալե՛ս, ո՞նց ես,- հարցրեց նա, բնականաբար, ոչ թե դստեր որպիսությունը իմանալու (քանզի դրությունը պարզից էլ պարզ էր), այլ ավելի շուտ համոզվելու համար, որ դուստրը դեռ կենդանի է: Ի պատասխան մոր հարցին` Հրեշտակը շարժեց մահճից անզոր կախված ձեռքի ցուցաքմատը: Անկարելի է ասել, թե  որքա՜ն ճիգ գործադրեց նա այդ մեկ` թվում է, թե աննշան շարժումը կատարելու համար: Մայրը ուրախանալով բարձրացրեց աչքերը, սրբեց այտին դողացող արցունքը և նայեց ամուսնուն: Արամը նկատեց կնոջ հայացքը, բայց ոչ մի արտահայտություն չխաղաց նրա դեմքին:
«Հետաքրքիր է մարդը,- մտածեց նա,- հուսահատության և նեղության պահերին սկսում է նշանակություն տալ այնպիսի փոքր բաների և ուրախանալ այնպիսի չնչին բաներով , որոնց առօրյա կյանքում հազիվ թե ուշադրություն դարձնի»:
- Արա՛մ,- լսվեց կնոջ աղերսական, փղձուկից կտրատվող ձայնը,- իսկ եթե բժշկին կան-չե՞նք:
Արամի դեմքը շարունակում էր անտարբերություն արտահայտել:
«Բժիշկ: Ո՞ւմ են պետք այդ բժիշկները: Մեկ ամիս է, ինչ «բժիշկը» դարձել է մեր տան  ամենագործածական բառը, իսկ բժիշկներն արդեն լավագույն ձևով  ուսումնասիրել են և գիտեն մեր տան ամեն մի մանրուքը: Բայց ի՞նչ արդյունք, ի՞նչ արդյունք: Արդյունքը միայն այն է, որ իմ դուստրը` իմ կյանքի իմաստը, որոշ ժամանակ անց պիտի ծածկվի խոնավ հողով, որ իմ դստերն այսուհետ ես պիտի տեսնեմ միայննկարովնկարո՞վ,- ինքն իրեն տարակուսած հարցրեց Արամն ու խուճապով հագեցած այնպիսի մի հայացք գցեց դստեր մարող հրեշտակային դեմքին, կարծես հաջորդ վայրկյանին այլևս այն չէր տեսնելու:- Բժիշկ: Վերջին հաշվով նույն այդ բժիշկների միջոցներն ու մեթոդները չէի՞ն, որ արագացրեցին սարսափելի հիվանդությունը: Չնայածավելի լավ,- հուսահատական մի խո՜ր հոգոց ելավ Արամի կոկորդից,- ավելի լավԻմ աղջիկն արժանի չէր երկար տանջանքների, ավելի լա՜վ,- մտքում գոռաց Արամը և ձեռքի մեջ երեք կտոր արեց գրասեղանի վրայից նոր վերցրած մատիտը:- Բժիշկ: Չեմ հավատում ոչ մի բժշկի: Ոչ մի բժիշկ չի կարող այլևս ետ բերել իմ դստերը: Միայն Աստվածմիայն Աստված… »:


«Ռաբբի՛, մեղքը ո՞ւմն է, որ կոյր է ծնուել, սրա՞նն է, թե՞ հօրն ու մօրը»:


«Ո՛չ դրա մեղքն է եւ ոչ էլ իր հօր ու մօր, այլ` որպէսզի դրա վրայ Աստծու գործերը յայտնի լինեն…»:


«Դե՛, Քրիստո՛ս, փառավորվի՛ր իմ առաջ, ցո՛ւյց տուր Քո զորությունը, ստիպի՛ր ինձ չկորցնել հավատը Քո հանդեպ, դե՛, Քրիստո՛ս, Քե՛զ տեսնեմ. չէ՞ որ Քեզ համար դժվարություն չէ ասել «վե՛ր կաց», ինչպես Քո՛ սիրելի Ղազարոսին ասացիր: Նույնն ասա՛ իմ դստերը, ասա՛ և թող նա առողջանա, ասա՛ և թողմահվան… թող մահվան ստվերըմահվան ստվերը կորչի նրա դեմքից: Դու ամենակարող ես, Քե՛զ է տրված ամենագիտությունը, Դո՛ւ ես ճշմարտությունը: Դե ուրեմն ցո՛ւյց տուր ճշմարտությունը: Դե՛, Քրիստո՛ս…»:
Հրեշտակը նորից ուժգին ցնցվեց:
Արամը նետվեց դեպի սնարը, նրա ետևից` կինը:
-Հը՞, բալե՛ս, ասա՛,- մրմնջաց մայրը փղձկալով,- հը՞ բալե՛ս

Ձեռքը` զարկերակին. զարկ չկա
Տապանաքար`                                             

ՀՐԵՇՏԱԿ
1988 – 2005


(2005թ.)

20 արտահայտվիր:

ArturSrk комментирует...
28.06.2011, 6:55

Սա իմ ստեղծած առաջին, այսպես ասած լուրջ գրվածքն է, որի մղիչը եղավ ինձ համար շատ ցավալի մի մահ: Երկար ժամանակ /արդեն 6 տարի/ այս ստեղծագործության մասին չափազանց քչերը գիտեին: Այժմ ներկայացնում եմ ընթերցողին` հույս ունենալով սուր քննադատության չարժանանալ:

Анонимный комментирует...
28.06.2011, 17:10

Սիրելի եղբայր, իբրև գրաքննադատ գրեթե միշտ որևէ ստեղծագործություն ընթերցելիս ակամա այն դիտում եմ իբրև մի նյութ, որը քննության պետք է արժանացնել, սակայն այս դեպքում ավելի տեղի տվեցին զգացմունքներս և արցունքներս կոկորդումս խեղտելով հազիվ հասցրեցի այն ավարտել և վերջում օգտվելով մենակ լինելու հանգամանքից, ազատ սկսեցի արտասվել և աղոթել նման իրավիճակներում հայտնված ծնողների համար, որ իսկապես այս դեպքերը կամ չլինեն կամ էլ լինելու դեպքում իսկապես ,,որպէսզի դրա վրայ Աստծու գործերը յայտնի լինեն...": Տերը կրկին թող զորացնի քեզ եղբայր...: Հայր Խորեն

Artur комментирует...
28.06.2011, 19:04

Հիշեցի Վիկտոր Ֆրանկլի "Воля к смыслу" գիրքը և Բլեզ Պասկալի "Մտորումներ" գիրքը, որտեղ նա ահագին խոսում է իր հիվանդության, մահի մասին:
Այստեղ գրել եմ առաջին գրքից մտորումներ, ում հետաքրքիր է, կարդացեք:
http://xelarutra.wordpress.com/2011/06/24/%D5%B4%D5%BF%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80-%D5%AF%D5%B5%D5%A1%D6%84%D5%B6%D5%AB-%D5%AB%D5%B4%D5%A1%D5%BD%D5%BF%D5%AB-%D5%B7%D5%B8%D6%82%D6%80%D5%BB-%D5%BE%D5%AB%D5%AF%D5%BF%D5%B8/

Աննա комментирует...
28.06.2011, 19:34

Արթուր սարկավագ......այնքան խոսուն էին այս տողերը ու ազդեցիկ, որ միանգամից արցունք են բերում, դժվար թե ինչ-որ մեկը ընթերցելուց եհոտ ուժ ունենա քննադատելու... խնդրենք Միլենա հրեշտակի բորեխոսությունը մեզ` երկրիս վրա տառապողներ համար և աղոթենք նրա հանգստության ու երանելի վիճակի համար: Նա կենդանի է այնքան, որքան որ կա իրեն հիշողների սրտերում...

ArturSrk комментирует...
28.06.2011, 20:42

Աստծո համար մահացածներ չկան. Աստված մեռելների Աստվածը չէ, այլ ողջերի (Մատթ. 22:32):

Анонимный комментирует...
28.06.2011, 21:17

kardum em u haskanum te inchqan kendani e NA ir ankendanutyan mej.Cavn u visht@ aveli zorex en ev pakum en depi qnnadatutyun tanox bolor chanaparhner@!!!!

Romela комментирует...
28.06.2011, 22:16

Ողջույն,ես գրաքննադատ չեմ,բայց ցանկացա կարծիք հայտնել.......Շնորհակալություն,ճիշտ է տխուր,բայց ,ցավո'ք, հաճախ հանդիպող իրականությունը այս կերպ ներկայացնելու համար:...այնքան շատ են ու այնքան տարբեր մարդկային վշտերն ու ցավերը:Լավ է,երբ նրանց կողքին նեցուկ են լինում սերն ու նվիրվածությունը,որոնք պսակվում են լիարժեք հավատքով առ աստված, ու որոնք էլ,ամեն դեպքերում,ուժ ու համբերություն են տալիս մահկանացուներիս...Անչափ տխուր ու ցավալի պատմություն է:Դեռ կանգնած է կոկորդիս,դեռ արցունք է հավաքում ու խոսքերս կոտրում,փշրում...Հուսով եմ Միլենայի հարազատները արդեն կարողացել են ինչ-որ չափով մարել այսչափ մեծ վիշտը Աստծո կենդանի փառքով,որովհետեւ ճշմարիտ է՝ Աստծո համար մահացածներ չկան,այլ ննջեցյալներ...

Հերմինե комментирует...
29.06.2011, 8:03

Այնքա՜ն հարազատ էին այս տողերը,միպահ ինձ թվաց, ես էլ եմ գտվում այդ սենյակում...ու...
Ես իրոք խոսքեր չունեմ, ասել որ հուզվեցի, որ դեռ արցունքները աչքեերումս են, անիմաստ է:
Աստված թոզ քեզ ուժ տա մեզ մյուս անգամ ոչ թե լացացնելու, այլ ժպտացնելու..

ArturSrk комментирует...
29.06.2011, 8:08

Հերմինե ջան, ընթերցողներ ջան, ես ամենևին նպատակ չունեմ ձեզ լացացնելու, ցավեցնելու, թող ոչ ոքի կյանքում նման դրություն չլինի:
Ուղղակի սա տեղադրելով ուզում եմ ասել, որ միշտ ճիշտ է սրտանց ապավինել Փրկչի կյանքին. շատ անգամ այն ինչ մեր մարդկային մտածողությամբ կործանում է, աստվածային սիրո չափանիշներում միայն ու միայն փրկություն է: Կարևորագույն տողերը նովելիկի մեջ սրանք են`
«Քե՛զ է տրված ամենագիտությունը, Դո՛ւ ես ճշմարտությունը: Դե ուրեմն ցո՛ւյց տուր ճշմարտությունը»:

Հերմինե комментирует...
29.06.2011, 18:18

Դե իհարկե գիտենք, որ նման նպատակ չունես... Պարզապես այնքան հուզիչ ու սրտանց է գրված, պետք է քար սիրտ ունենալ չհուզվելու համար: Եթե անկեղծ, նկատել էի, որ այդ վերջին հատվածում է կարևորագույնը...

Анонимный комментирует...
29.06.2011, 21:01

իսկ Դու..ՊԻՏԻ ապրես... ու կսովորես ապրել...
մինչդեռ,մինչդեռ ներսումդ կաղապար է ստանում ցավը,ու միայն հիշողությունների բարակ թելն է շարունակում լուռ կծԻԿվել`ստիպելով Քեզ ՀԱՄԲԵՐԵԼ ՈՒ ՀԱՎԱՏԱԼ...

Анонимный комментирует...
29.06.2011, 21:06

Թերևս պիտի աղոթենք, որ նման մարդիկ երբեք ու երբեք չկորցնեն իրենց հավատն ու սերն առ Աստված, ինչը այսպիսի դեպքերում ցավոք բոլորովին էլ դժվար չի...
Իսկ Հրեշտակների տեղը Աստծո մոտ է:

bareverjankutyun комментирует...
29.06.2011, 22:11

Շնորհակալություն....
Քննադատության կարելի է ավելի շատ սեփական անձին ենթարկել, քան գրվածը, վերջինում մեծ դաս և խորհուրդ կա... Ազդեցիկ էր, շնորհակալություն կրկին,ակնկալում եմ նույն ձեռագրով այլ աշխատանքներին ծանոթանալու հնարավորություն. Սյունե

Աննա комментирует...
30.06.2011, 2:14

Արթուր ջան,դու գիտես,որ գրածներդ շատ եմ հավանում ու միշտ իմ անաչառ կարծիքն եմ հայտնում:Չգիտեմ`որքանով է տեղին որևէ նկատառում հայտնելն այս գրածիդ վերաբերյալ,որովհետև այն բավական վաղուց ես գրել և այս ընթացքում ձեռագիրդ հաստատ զարգացրել ես,բայց ամեն դեպքում ասեմ`իհարկե կանխավ ներողություն խնդրելով այս պատմությունը խորը ապրած մյուս ընթերցողներից:Մի տեսակ կիսատության զգացում ունեմ,ասեմ ինչի:Իհարկե լրիվ հասկանալի է գրածիդ իմաստը,էությունը,բայց քանի որ հայրը առանցքային կերպար է ու նա խնդրում էր զավակի կենդանությունը,կարծում եմ պետք էր ինչ-որ կերպ անդրադառնալ նրան վերջում,մի տեսակ անտեսված է մնացել:)Ըստ իս նրա վերաբերմունքը այդ իրողությանը նույնպես կարևոր է ասածդ լիարժեք արտահայտելու համար:Չգիտեմ,որքանով հասկանալի արտահայտվեցի,ամեն դեպքում կիսեցի զգացողություններս շատ հնարավոր է`սխալվում եմ:)

ArturSrk комментирует...
30.06.2011, 8:58

Շնորհակալ եմ նովելի հանդեպ անտարբեր չլինելու համար:
Աննա ջան ճիշտ ես... Արամին ես թողեցի մի կողմ, որովհետև նրա քրիստոնյա կամ հավատացյալ կերպարը զուտ իմ երևակայության և ցանկության ծնունդն էր...
Հիմա չգիտեմ նրա դիրքը և վիճակը, բայց մի բան շատ ավելի լավ եմ հասկանում. մարդը ամենաադապտացվող «կենդանին» է:

Հերմինե комментирует...
30.06.2011, 10:20

Առակ Աստծո մասին
Ես Աստծուն խնդրեցի, որ նա ինձանից վերցնի իմ հպարտությունը,
Եւ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»:
Նա ասաց, որ հպարտությունը չի վերցվում, այլ հրաժարվում են դրանից:
Ես Աստծուն խնդրեցի բուժել անկողնուն գամված իմ դստերը,
Եւ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»:
Նա ասաց, որ նրա հոգին վնասված չէ, իսկ մարմինը, միեւնույն է, մեռնելու է:
Ես Աստծուն խնդրեցի համբերություն շնորհել ինձ,
Եւ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»:
Նա ասաց, որ համբերությունը փորձությունների արդյունքում է առաջանում: Այն չեն շնորհում, այլ արժանի են դառնում դրան:
Ես Աստծուն խնդրեցի երջանկություն պարգեւել ինձ,
Եւ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»:
Նա ասաց, որ օրհնություններ է շնորհում, իսկ երջանիկ կլինե՞մ ես, թե՞ ոչ, ինձանից է կախված:
Ես Աստծուն խնդրեցի հեռու պահել ինձ ցավից,
Եւ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»:
Նա ասաց, որ տառապանքները մարդուն հեռացնում են աշխարհիկ հոգսերից եւ մոտեցնում են իրեն:
Ես Աստծուն խնդրեցի, որ իմ ոգին աճի,
Եւ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»:
Նա ասաց, որ ոգին ինքը պետք է աճի:
Ես Աստծուն խնդրեցի օգնել, որ ես ուրիշներին սիրեմ այնպես, ինչպես ինքն է սիրում ինձ,
Եւ Աստված ասաց. «Վերջապես դու հասկացար, թե ինչ է հարկավոր խնդրել»:
Ես ուժեր խնդրեցի,
Եւ Աստված ինձ փորձություններ ուղարկեց, որպեսզի կոփի ինձ:
Ես իմաստություն խնդրեցի,
Եւ Աստված ինձ ուղարկեց խնդիրներ, որոնց վրա հարկավոր էր գլուխ ջարդել:
Ես արիություն խնդրեցի,
Եւ Աստված ինձ վտանգներ ուղարկեց:
Ես սեր խնդրեցի,
Եւ Աստված իմ օգնության կարիքն ունեցող դժբախտներ ուղարկեց ինձ:
Ես բարիքներ խնդրեցի,
Եւ Աստված ինձ հնարավորություններ տվեց:
Ես չստացա ոչինչ այն ամենից, ինչ խնդրել էի:
Եւ ստացա ամեն ինչ, որ հարկավոր էր ինձ:
Աստված լսեց իմ աղոթքները:

Varduhi комментирует...
19.11.2011, 7:30

Ցավը լուսավոր չի լինում և կորուստը մխիթարություն չունի բանականության մեջ... ով ենք մենք առանց Աստծո: Հավատի պակաս է լացը, թե հոգու թուլություն, չգիտեմ, բայց ես լացել եմ կարդալիս.... որքան լույս ու լուռ աղոթք կար, լուռ ու աղերսող աղոթք ... "Հրեշտակն" ինձ աղոթք թվաց և աղոթքը չի կարող քննվել: Թող Տիրոջ Կամքի համաձայն լինի բոլորիս.....

Анонимный комментирует...
26.11.2011, 8:02

ASTVAC HOGIN LUSAVORE. HRESHTAKNER ANTIV EN MER KOXQIN.CAVOQ MENQ CHENQ TESNUM IRENC,,,CAVOQ KUYR ENQ MENQ,,,KUYR MER HOGU ACHQEROV,,,AYSPISI MAQRUTYUN,HAVAT U HRESHTAKAYIN EUTYUN TESNELU HAMAR SHAT KUYR ENQ MENQ,,,

Анонимный комментирует...
24.06.2012, 21:13

TXUR PATMUTYUN ER, BAYC MIAJAMANAK NAEV HIANALI, VOROVHETEV YURAQANCHYUR VOQ, OV KARDA AYS PATMUTYUN@ ARAJIN HERTIN KAXOTI,VOCH MIAYN AJN BANI HAMAR VOR ASTVAT VOXORMI IREN EV HERU PAHI NMAN IRAVICHAKIC, AYLEV, VOR NA VORPES ''ZGUSHACUM'' ARDEN HASCREC KARDAL AYS NYUT@............................ SHNORHAKAL EM...............................................................

Armen Sargsyan комментирует...
06.02.2013, 16:29

Սիրելի Տեր Հայր
Չգիտեմ ինչու՞ և ինչպե՞ս քո գրածները, պատմություններն ու նամակները ընթերցում եմ (կամ ինձ համար ընթերցում են) այն ժամանակ, երբ զգում եմ, որ ինձ հենց դա էր այդ պահին պետք: Հավատա՛, որ հենց այս պահին ես էլ Քրիստոս էի կանչում և իմ մանր բողոքը ներկայացնում Տիրոջս: Կարդալով նյութդ մեկ անգամ ևս ինձ մեջ հաստատվեց այն համոզումը, որ Տիրոջս առաջ:
Այսօր դու ինձ հիշեցրեցիր Հայր Մեր-ը...:
Շնորհակալ եմ

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...