6.6.11

ԱՐԺԵ՞ ԴԱՌՆԱԼ ԱՂԱՆԴԱՎՈՐ /ՄԱՍ 3/

Տես նաև`
«ԱՂԱՆԴ» տերմինն այսօր ամենատարածվածն է «նոր կրոնական շարժումենրը» կարճ բնորոշող բառերից: Անվանեք այդ շարժումներն ինչպես կուզեք` հարանվանություն, դենոմինացիա, կոնֆեսսիա, կրոնական կազմակերպություն կամ մեկ այլ բան, անձամբ ես կգերադասեմ հաճախ օգտագործել սոսկ «աղանդ» կամ «աղանդավոր» բառերը` հարմարության, տարածվածության և կարճ լինելու, այլ ոչ գաղափարական տեսանկյունից: Առհասարակ «աղանդ» բառը հասարակության մեջ երկատված ազդեցություն ունի. ոմանք ատելություն են քաղում դրանից, զզված ու թթված դեմք ընդունում, անհանդուրժողականություն դրսևորում, մյուսները պաշտպանում են փոքրամասնական իրավունքները, խղճի և կրոնի ազատություն բարձրագոչում, ներկայացնում ու ներկայանում իբրև զոհ և հալածյալ: Անշուշտ, այս երկու ստվար բանակների կողմնորոշումների վրա իրենց ազդեցությունն ունեն մի շարք գործոններ, որոնց մասին «գաղափարակիրները» գուցե չեն էլ կասկածում, սակայն մի բան ակնհայտ է. մարդկանց աղանդների ծոցը քաշող ինչ-որ բան կա, որի հանդեպ անտարբեր չեն կարողանում մնալ ոչ աղանդավորները: Ահա այդ քարշակների դիտարկմանն է ուղղված փոքրիկ ակնարկների այս շարքը, որը ոչ այլինչ է, եթե ոչ սոսկ հեղինակիս մտահանգումների շարանը, մտքեր ու կարծիքներ, որոնք շատ հնարավոր է սուբյեկտիվությունից այն կողմ չանցնեն էլ, ուստի խնդրանքս է քեզ, ընթերցո´ղ, վիրավորական և անհարիր ոչինչ չնկատել այստեղ և շարքի հետագա գրություններում: Ամեն ակնարկի ավարտին պիտի խնդրեմ ուղղակի հարց ուղղես ինքդ քեզ . «Արժե՞ դառնալ աղանդավոր»:

SHOW MUST GO ON!!!
Հոդվածաշարի նախորդ ակնարկում` «Դու փրկված ես», անդրադարձ էի կատարել այն մարդկանց, ովքեր գտնվելով աղանդավորության մեջ, ինքնախաբեությամբ իրենց համարում են ընտրյալ և փրկված, գիտակ հոգևոր ամեն բանի: Այսօր նպատակս է առավելաբար խոսել նրանց մասին, ովքեր իրենց ներսում են կրում աղանդավորությունը: Մի քանի օր առաջ ներկա էի հարսանեկան խրախճանքի. սնապարծություն թող չդիտվի, բայց ես երևի նման առիթներին ներկա բացառիկ մարդկանցից եմ, ով աշխատում է ուշի ուշով լսել բոլոր կենացներն անխտիր. դրանց միջոցով հաճախ տարիների փորձառություն է փոխանցվում, հաճախ մարդկային խառնվածք ջրի երես ելնում, իսկ ավելի հաճախ զավեշտալի ու անհեթեթ մտքեր են լույս աշխարհ գալիս: Ահա այս վերջին անգամ հնչած ամենազավեշտալի միտքն այս էր. «...քանի որ մեր Աստվածը քրիստոնյա ա, մեր էրեխեքը ապահով ու երջանիկ պիտի լինեն...» (ասողը 60-ին մոտ, կիրթ արտաքինով և նախկինում կոմունիզմի առաջամարտիկի ակնհայտ կեցվածքով մի տղամարդ էր): Անշուշտ կարելի է ասվածի մեջ բովանդակություն կռահել, բայց...
Խնդիրն այն է, որ գերակշռող է հասարակության մեջ այն մարդկանց թիվը, ովքեր բացարձակ պատկերացում չունեն հոգևորից, քրիստոնեությունից, Աստծուց, սակայն խոսելու իրավունք տուր նրանց, չեն զլանա հոգևոր հարցերում ցույց տալ իրենց «երեսն ու աստառը» և Աստծուն, ասենք, քրիստոնյա հայտարարել: Նմաններին վերջերս ընկերներիցս մեկը ճշմարտացիորեն որակեց որպես «Ժոռա ձաձյայի սինդրոմ» ունեցող մարդիկ: Ես թամադայի հետ կռիվ ու վեճ ամենևին չունեմ, ինձ սխալ չհասկանաք, կռիվս համընդհանուր թյուր մտայնության դեմ է` «Ես եմ իմ Աստված, ես իմ ձևով եմ հավատում, ոնց ուզում նենց էլ պաշտում եմ»: Եվ այսպիսի «իմաստակները» շատ-շատ են, մարդիկ, որոնք կարող են աղանդավոր լինել կամ չլինել ամենևին, բայց աղանդավորությունը ապրում է նրանց մեջ. իրենք առանձնանում են, բաժանվում համընդհանուր զանգվածից (այս մասին մանրամասն տես «Ես աղանդավոր չեմ») և եսականենտրոնությամբ ձևակերպում իրենց հավատքն ու պաշտամունքը սեփական բանականության անձուկ կաղապարի ներսում: Նման մարդիկ, ներեցեք, լավագույն դեպքում դիլետանտներ են, վատագույն դեպքում` եսամոլներ: Գուցե սուր է ասածս, դարձյա´լ ներեցեք, բայց... միայն եսամոլը կարող է նման բովանդակությամբ հարց տալ. «Ինչո՞ւ ես եկեղեցում Սուրբ Պատարագի ընթացքում չպետք է իմ բառերով ու ուզած ձևով բարձրաձայն երգեմ ու փառաբանեմ իմ Աստծուն, այլ կիսաձայն կամ լուռ հետևելով. չէ՞ որ իմ հոգին բղավելու պահանջ ունի, իսկ ինձ ճնշում եք»: Երևի դժվար է հասկանալը, որ պաշտամունքը միասնական է լինում և հավատքը ու Աստված անձի սեփականությունը չեն կարող լինել, և դու քո առանձնացումով ոչ միայն խանգարում ես կողքիդ աղոթողներին, այլև ինքդ մեծամտության մեջ ես ընկնում` քեզ քո ցանկություններով հանդերձ վեր դասելով մյուսներից: Կամ... հարցի մեկ այլ ցավալի կողմ. «Ես ազատ մարդ եմ, ռոքի, փոփի, ջազզի... կամ ռաբիսի սիրահար. ես պետք է իմ Աստծուն պաշտեմ իմ երաժշտական լեզվով, ի՞նչ կարիք կա գրաբարով պատարագ կամ շարական երգելու»: Ցավ ի սիրտ մարդու կյանքում ամեն բան իր արժեքը, գինը, որակը ստանում է մեկ այլ բանի հետ համեմատության մեջ դրվելու միջոցով. նույն բանը թերևս կատարվում է և մշակութային արժեքներին որակական հատկանիշներ վերագրելիս: Համամարդկային չափորոշիչներով, անվիճելի է, երաժշտության բնագավառում կատարելության գագաթնակետը դասական երաժշտությունն է, որը դասական է հենց գոնե այն պատճառով, որ արդիական է բոլոր ժամանակներում, որ իր մեջ հոգևոր բյուրեղային լիցքեր է պարունակում: Էլ առավել հոգևորով է հագեցած դասական հոգևոր երաժշտությունը, որի ժառանգության մի ստվար հատված կերտվել ու կատարվում է Հայոց Եկեղեցու մեջ ու միջոցով` մինչև այսօր ափ ի բերան թողնելով անգամ օտարազգի մասնագետներին: Սրան կարծես հակառակ այսօր հասարակությունը վարակված է այլ ծայրահեղությամբ` հոգեհարազատ համարելով օտար ելևէջումներով ականջ սղոցող երաժշտություն` դյուրամարս, ժամանցային, էժանագին, անցողիկ...
Դարձյալ խնդրում եմ ինձ սխալ չհասկանալ. ես չեմ ասում պետք է լսել միայն դասական և հոգևոր երգ-երաժշտություն ու մերժել մյուս ժանրերը. դա ճաշակի հարց է, սակայն Աստծուն պաշտել էժանագին, ոչինչ չասող բառերով ու երաժշտությամբ... այ սա արդեն իսկապես «հոգևոր ռաբիս է»: Հին Կտակարանում` սկսած Աբելի և Կայենի դրվագից մինչև Ղևտացի քահանաների մատուցած զոհաբերությունները, եթե Աստծուն զոհ էր մատուցվում, այն անպայման պետք է լավագույնը լիներ իր տեսակի մեջ, լիներ անարատ և չունենար ոչ մի խեղված մաս (հմմտ. Ծննդ. 4:2-7, Ղևտ. 3:6): Այսօր, սակայն, ոմանք գերադասում են մատուցել այն, ինչը շատ հեռու է լավագույնը լինելուց. ի՞նչ կարիք կա, կարևորը մարդուն հաճելի լինի իր արածը: Սրա պատճառներն էլ են, սակայն, հասկանալի. սրանք էլ հերթական քարշակներն են, որ գործում են «պահանջարկ - առաջարկ» մեխանիզմով. ո՞ւմ համար է գաղտնիք, որ դասական կամ ասենք ազգագրական երգերի համերգներին մասնակցող մարդկանց թիվը առնվազն տասնապատիկ ավելի քիչ է, քանի հայ կամ օտարազգի մի «աստղի» ելույթի ժամանակ.
«Ձեզ սպասվում է նմանը չունեցող շոու ծրագիր, պարուհիներ արտերկրից, հրավառություն և հատուկ հյուր` Շոումեն Շոումենսկին Անտարկտիդայից»,- նման մի բան հաճախ կարդում ենք սոցիալական էջերում, գովազդային հոլովակներում և պաստառների վրա: Եվ «շոուների» (բառացի թարգմանած` «ցուցադրություն») երկրպագու (բառացի թարգմանած` հողը, ոտքերը համբուրող) մարդը սլանում է գույների, պարերի, երաժշտական ձևավորման ու ներկայացման, օտարազգի հյուրերի ու կատարողների ետևից: Նույնը մարդիկ ձգտում են անել ու տեսնել Աստծո Եկեղեցու մեջ. չուզենալով բարձրանալ դեպի լավը, որակյալը, կատարելությունը, դեպի Աստված` Աստծուն են վերստին իջեցնում ու տեղավորում շոուների, անորակ ներկայացումների, թեթև ու հիմնավոր թվացող պաշտամունքի մեջ: Եվ այս ամենն արվում է գրավչություն ստեղծելու միտումով. նմանեցնելով  պաշտամունքը քեֆ-ուրախության` մարդիք մարմնական հաճույք են ստանում դրանց մասնակցելուց` ենթագիտակցորեն զգալով այն, ինչ հարսանեկան խրախճանքի կամ շոու-համերգի մասնակցելիս: Շատ չեմ խոսի այս հարցով միայն դարձյալ համեմատության համար կներկայացնեմ 2 հոլովակ` խորհուրդ տալով ազնիվ լինել սեփական ներաշխարհի հետ, պարզել, թե դրանցից ո´րն է առավել հոգուն (շեշտում եմ` հոգուն) հարազատ ու ցանկալի, երբ դիտում կամ լսում եք (Հայոց Եկեղեցու երգեր և շարականներ կարող եք գտնել այստեղ):



Հ.Գ. Մի քանի տարի առաջ հարևանս, որ աղանդի մեջ էր հայտնվել (փա´ռք Քրիստոսին, Տիրոջ ողորմությամբ պոկվեց այնտեղից) մեծաբերան հոխորտում էր. «Դու գիտե՞ս ովքեր են մեր եկեղեցի գալիս. մեր հայ աստղերի մեծամասնությունը` Արսենը, Մհեր Գրիգորյանը, Անդրե Նահապետյանը, Արմինե Գյանջումյանը, Էդգար Քեշիշյանը, Հրաչը, Անժելա Մխեյանը, Սոֆի Սարգսյանը...»: Սա ինձ մոտ միայն ժպիտ էր առաջ բերում, քանի որ հասարակությանը քաջ հայտնի այս «էլիտար քրիստոնյաները» ինձ համար հաստատ պարծենալու առիթ չէին ստեղծում, հակառակ այն բանի որ Հայոց Եկեղեցու երգչախմբերում երգում և միջազգային հեղինակավոր մրցույթների են մասնակցում տասնյակ ճանաչված կատարողներ` բարձրագույն երաժշտական կրթությամբ ու ճաշակով. պարզ է, ցավոք, նրանց անունները շատերին ոչինչ էլ չեն ասի, նրանցով ոչ ոք էլ չի հպարտանա...
Ահավասիկ աղանդի շոուբիզնեսային (բառացի թարգմանած` ցուցադրություն վաճառք) քարշակներից հերթականը, որի «թանկագին խաթեր համար» արժե դառնալ աղանդավոր...
«Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, ո՛ւշ դրէք այնպիսիներին, որ հերձուածներ եւ գայթակղութիւններ են առաջ բերում այն վարդապետութիւնից դուրս, որը դուք սովորել էք. եւ խորշեցէ՛ք նրանցից, որովհետեւ այնպիսիները մեր Տիրոջը՝ Քրիստոսին չեն ծառայում, այլ՝ իրենց որովայնին. եւ քաղցրախօսութեամբ ու կեղծ գովասանքներով հրապուրում են անմեղների սրտերը։ Ձեր այդ հնազանդութիւնը ծանօթ է բոլորին. եւ արդ, ուրախ եմ ձեզ համար. բայց ուզում եմ, որ դուք իմաստուն լինէք բարի գործերի համար եւ հեռու մնաք չարից։ Եւ խաղաղութեան Աստուածը շուտով պիտի խորտակի Սատանային ձեր ոտքերի տակ։ Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհը ձեզ հետ» (Հռոմ. 16:17-20):

17 արտահայտվիր:

Artur комментирует...
06.06.2011, 15:31

Թույլ տվեք մի կարճ պատմություն գրել, որը ցավոք անգլերեն է, բայց դժվար չէ հասկանալ: Կարծում եմ ինչ-որ կերպ կապ ունի այս հաղորդագրության հետ: Ներողություն եմ խնդրում, որ հայերեն չէ, ուղղակի ժամանակս հերիքեց միայն այսքանը գրելու համար
I’m at a party. There is a large crowd and I start talking to a stranger who is near me. He is pleasant and makes me feel ease. Having just read Nicholas and Alexandra by Robert K. Massie, I hold forth on the horrors of the 1914-18 war and Russian involvement in it. I might say that although that book constitutes the grater bulk of my knowledge of that event it does not stop me going on and on as if I am a specialist in the field. After about fifteen minutes, when I pause for breath, I ask my new friend what he does for a living.
- I am a lecturer at the university here, he replies
- What faculty?
- History
- Ancient or modern? (There might yet be hope)
- Actually, I did my thesis on the Russian involvement in the 1914-18 war. (Wouldn’t you know it?)
What do I do now? He has given me a valuable piece of information. Up to now, I have assumed that I am a specialist (on the basis of having read one paperback). What course of action can I take?
I have several options open to me. I can talk about the weather or football. I can continue to hold forth as if I really do know what I am talking about, when, in fact, I’m an amateur. Or I can admit that I’ve been talking through my hat and get him, from his knowledge as a specialist, to tell me what the true picture really was. One thing is certain, if there is to be any positive relationship between us then I will have to stop pretending I am his equal. I need to recognize that he knows nor than I do. If I don’t do that, but continue as if I know as much about the subject as he does, you can be sure when he goes home he will say to his wife, “Who was that crashing bore?”. However, if I let him share with me from his knowledge, there is no reason in the world why we shouldn’t become friends. Indeed if we do, there is a good chance that I will really learn something about that oart of history. The whole relationship will have a broadening effect on me. He will teach me from his resources what I could never know if left to myself.
….
When I encountered Christianity and began to understand what it was really about, one of my biggest problems was right at that point – I didn’t want God to be God. At least not over me. I didn’t mind the idea that God should be God over everyone else. In fact, I rather liked that idea. I just didn’t want him to be God over me. I wasn’t too sure if I wanted to relate to someone who really was a specialist in everything. The truth was that I tried to relate to God as if he wasn’t a specialist at all. I didn’t think it a strange thing to tell God that he was quite wrong in his views of life – all rather old—fashioned really, I thought - and the idea of submitting my life to him never occurred to me. If it had, it would have been quickly dealt with. I was going to be free and submit to no-one. That attitude could only make me into a very lonely man. I needed to have within me all the available recourses for life…

Beatle комментирует...
06.06.2011, 17:19

Ներկայացրած հոլովակները արժանի վերջակետ են ամեն հարցի: Առաջին տարբերակը ոչ միայն որպես երաժշտություն էր ոչինչ, այլ նաև ոչ մի զգացողություն չառաջացրեց, այնինչ ամեն ինչ այ է երկրորդ պարագայում, ազնվությամ մի տեսակ սարսուռ ես զգում ու մի բարի բան անելու ցակություն է առաջանում մարդու մոտ:
ՀԳ. երբեք չեմ հասկանա այն մարդոմ, ով փորձի Կոմիտասի գրածը համեմատության մեջ դնել

Анонимный комментирует...
08.06.2011, 8:39

իսկ ես տեսանյութը նայելիս ավելի շուտ ինչ որ մեկին ծեծելու ցանկություն առաջացավ... Ախմախներ,կներեք բառիս համար միգուցե շատ կոպիտ է,բայց ավելի նուրբ է քան մյուսները,որոնք չեմ ասում... Բայց գիտեք գնալով համոզվու եմ,որ հնարավոր չէ ոչ մի կերպ ետ բերել նրանց,ով արդեն ընկել է նրանց թակարդը,ցավով եմ ասում,բայց այս միտքը հաստտավում է օրեցօր...

Анонимный комментирует...
10.06.2011, 11:07

Հարգելի սարկավագ, դուք պետք է իմանաիք, որ Աստված պատվիրել է նաև, որ չդատեք մնացածին, հավատացեք ձեր ուզած ձևով, բայց ուրիշներին մի ծաղրեք ու դատեք, դա արդեն Աստված գիտի...

ArturSrk комментирует...
10.06.2011, 11:15

Իսկ ինչո՞ւմ էի դատում, կասեք: Ախար դուք էլ կարդում եք Աստվածաշունչը և նյութը, խոսքը չմարսած սկսում եք ձեզ «Ճշմարտության քարոզիչներ երևակայել», չի կարելի, Ձեր տրամաբանությամբ, մարդը ոչինչ չպետք է մյուսի մասին ասի, որովհետև դա կնշանակի դատել... Համենայն դեպս եթե անգամ դատել եմ դատել եմ տվյալ հարցում աչքիս մեջ գերան չունենալով, իսկ նրանցից, ում նեղացրել եմ դատելով, մի քանի անգամ ներողություն եմ խնդրել, այնպես որ դուք եք անցնում դատելու ու չդատելու սահմանը...

Анонимный комментирует...
12.06.2011, 17:30

Հարգելի վիրավորված «քրիստոնյա», դուք ինքներդ վիրավորում եք Աստծուն ձեր տաշտուշով ու ռաբիզ ելեւէջումներով՝ ընկնելով ինքնախաբկանքի մեջ, իբրեւ թե խիստ ժամանակակից եք, որ աղոթեք հին հայերենով կամ շարականների ներքո: Ձեզ որեւէ մեկը չի դատում, դուք ինքներդ եք ձեզ դատապարտել՝ հրաժարվելով ձեր պապենական հավատքից ու պատմությունից:
Իսկ ինչ վերաբերում է վերը ներկայացված տեսահոլովակներին, ապա առաջինի՝ հավատքի հետ որեւէ առնչություն ունենալու մասին նույնիսկ ավելորդ է խոսելը: Ուղղակի մարդ զարմանում է, թե ինչպես են հային ու առավել եւս հայ քրիստոնյային ոչ վայել կենսակերպով ապրող մարդիկ աշխարհին ներկայացնում հայ երգն ու Հայաստանը՝ առաջին քրիստոնյա պետությունը:
Երկրորդ տեսահոլովակի շարականով ուղղակի ապրում ես, քանզի հոգուդ խաղաղություն եւ հանգստություն է պարգեւում:

Beatle комментирует...
13.06.2011, 21:03

Շաաաաաաաաաատ սիրելի Анонимный դուք ոչ մի բանից գաղափար չունեք, ասեք խնդրեմ, որտեղ եք լսել, որ աղոթեն ռաբիսի ելևէջներով? Ախր ոնց կարող եք մեղադրել առանց ճանաչելու? Չմտածեք, թե Արթուր Սարկավագի բարեկամն եմ, ընդհանուրի համար եմ ասում, երբ անձամբ չեմ ճանաչում մարդուն չեմ մեղադրի նրան պապենական հավատքից ու պատմությունից հրաժարվելու կամ էլ ինչ որ այլ բանի մեջ:
Իսկ դատելու մասին Ձեր խոսքերն ավելորդ են, քանի որ երե առաջնորդվենք նույն նկատառումներով, ապա Ձեզ էլ չէր խանգարի կրկնել մի դատիր, որ չդատվես ասվածը:
Խնդրում եմ ասածներիս մեջ վիրավորելու միտում չտեսնել, քանի որ նման մտայնություն առհասարակ չունեմ, պարզապես տրամաբանության շղթայով գնալով ուզում եմ հանգել որևիցէ եզրահանգման: Ցավում եմ, բայց այս անգամ իմ տրամաբանությունը ինձ բերեց ոչ մի տեղ, քանի որ Ձեզ մինչև վերջ չհասկացա:

Artur комментирует...
13.06.2011, 21:57

Կարծում եմ, եթե ամեն մարդ զբաղվի իր գործով և իր գործը լավ կատարի, ապա այսպիսի պռոբլեմներ չեն լինի: Իսկ երբ մարդ սկսում է իրեն գերագնահատել(վառ օրինակ են աղանդավորները, որոնք իրենց համարում են գիտակ և իրավասու Աստվածաշունչ քարոզելու համար, այն էլ սխալ), ապա ամեն ինչ տակնուվրա է լինում:
Սա նման է նրան, ինչ-որ մեկը գա, առանց համալսարանի կրթության, մի քանի ամսվա մեխանիկայի գիտելիքներով ու սկսի խոսել քվանտային մեխանիկայից, որը շատ բարդ ու վտանգավոր տիրույթ է ու շատ հեշտ է սխալվելը( հետո ինչ որ երկուսի մեջ էլ մեխանիկա բառը կա, դրանք իրար հետ ընդհանրապես կապ չունեն, բայց դե պատմողին ասել են գնա խոսի, միևնույն է մարդիկ ոչխար(իսկապես վիրավորական է) են, բան չեն հասկանում):
Կենտրոնից հանենք մեր սեփական ես-ը` այնտեղ տեղ ազատելով Աստծո համար: Իսկապես, երանի հոգով աղքատներին... Ինչևէ, վերադառնամ երաժշտությանը:
Եթե տաղերին, շարականներին նայենք միայն երաժշտության տեսանկյունից, ապա կարծում եմ ինտերպրետացիա կարող են և իրավասու են անել միայն պռոֆեսիոնալ երաժիշտները, այն էլ ոչ բոլորը, քանի որ շատ դժվար և վտանգավոր գործ է: Վերջերս լույս տեսավ Տիգրան Համասյանի The Fable ալբոմը, որի վերջին կատարումը "Ուր ես մայր իմ" տաղն է` համեմված ջազային էլեմենտներով, որը ևս մեկ անգամ հաստատում է վերևում գրվածը: Այսպիսի մարդկանց համար ես իսկապես հպարտ եմ: Հիշեցի В.Соловьёв.Чтения о Богочеловечестве գիրքը, որի սկզբի մասը շատ տեղին կլիներ ցիտել այս պարագայում, բայց երկար կստացվի, ում հետաքրքիր է թող կարդա:
http://www.youtube.com/watch?v=lDwciK0lfis

estrela комментирует...
14.06.2011, 13:24

Հարգելիներս, ձեզ շփոթության մեջ է գցել իմ անօնիմ, անանուն լինելը, որը համակարգչային սխալի արդյունք էր ուղղակի: Այնուամենայնիվ, փորձեմ առավել պարզ արտահայտել մտքերս:
Նախ, ողջունում ու անհրաժեշտ եմ համարում Արթուր սրկ.-ի՝ աղանդների կործանարար գոյությունը բացահայտող նմանակերպ մոտեցումը: Իրապես, հոգեւոր դասի կողմից տարվող բացատրողական աշխատանքը պիտի իր արդյունքը տա. հայ հասարակության յուրաքանչյուր անդամ պիտի իր ակտիվ գործունեությունը ծավալի ու ամեն առռիթի դեպքում պայքարի հայոց կյանքը խեղաթյուրող աղանդների գործունեության դեմ:
Ինչ վերաբերում է «ռաբիզացված աղոթքին», ապա խոսքը, բնականաբար, աղանդների կատարած պաշտամունքին է վերաբերվում, որոնք իրենց «շախշուխով» կարողացել են բավականին թվով մարդկանց ներգրավել իրենց շարքերը (աշխատանքի բերումով քանիցս ականատես եմ եղել դրան):
Դատելու ու դատապարտելու մասին ասեմ, որ, իսկապես, դատողն Աստված է, իսկ ես դատապարտում ու չեմ ընդունում այն հային, ով մոռանում է իր հավատքն ու դավանանքը եւ ուրանում Հայ Առաքելական մայր եկեղեցուն:

Աշոտ Սարգսյան комментирует...
16.06.2011, 7:58

Հարգելի ընթերցասեր ժողովուրդ,
Ֆրանսերեն իմացողները կարող են ընթերցել աղանդների մասին այս հոդվածը.
http://fr.news.yahoo.com/les-discours-fin-du-monde-inqui%C3%A8tent-les-anti-122846464.html

Artur комментирует...
16.06.2011, 14:58

Առանձնապես բան չէր ասվում հոդվածում, ասելիքը հետևյալն էր, որ կառավարությունը պետք է աշխատանք տանի կործանիչ կազմակերպությունների դեմ և պատրաստ լինի ցանկացած զարգացումների, հատկապես հիմա, երբ ամեն ինչ խառն է, երկրաշարժեր, ցունամիներ, ջրհեղեղներ և Մայա... Մի խոսքով, մարդիկ խառն են. վախեցած և առավել խոցելի...Նշվեց նաև, որ 1994-1997 թ-ին 74 աղանդավոր աշխարհի վերջի հողի վրա մահացել էին և պետք չէ, որ հիմա նույնը կրկնվի...

Աշոտ Սարգսյան комментирует...
21.06.2011, 15:43

http://www.radiovan.am/21-06-17-30/

Այս լինքն ունկնդրեք ու կհասկանաք, որ սա աղանդավորությունից էլ սոսկալի է

Artur комментирует...
22.06.2011, 0:22

Խիստ կասկածներ ունեմ, որ ետևում վանք է եղել պատկերված ի ակզբանե: Ֆոտոշոփ է: Համենայն դեպս, ամեն մեկը կարող էր պատրաստել ու համացանց գցել: Շատ ամոթալի դեպք է: Ֆոտոշարքը ինքնին արդեն ամոթալի է, բայց ետևում պատկերված վանքի դեպքում` արդեն սրբապղծություն: Չեմ կարծում, որ անգամ այդ "երգիչը" ընդունակ է այդպիսի արարքի(չեմ ուզում հավատալ): Հապճեպ ենթադրություններ չանենք ինչպես որոշ լրատվականներ, սպասեք պաշտոնական պարզաբանումների: Համենայն դեպս այդ նկարներից կան նաև այլ բեքգրաունդով տարբերակներ: Եթե այս ամենը ճիշտ է ապա իր պաշտոնական ներողությունն էլ իրեն չի փրկի: Ուղղակի մի բայց կա, դժվար թե ռեփերը ինքն իր ձեռքով իր մամօնայի աղբյուրը փակեր:
Ինձ մեկ այլ բան է շատ հուզում: Ուր են օնլայն պարբերականների խմբագիրենրը: Ինչու են տպում, տարածում այսպիսի ինֆորմացիա, այն էլ այնհայտ աղբյուրից, այն էլ չստուգված: Ու զավեշտը այն է, որ բոլոր կայքերում նույն տեքստն է, նույն նկարնեը, անգամ մի տառ էլ չեն փոխում: Իսկ որպես source բոլոր տեղերում գրվում է "դե գուգլում պոիսկ տվեք, կտեսնեք": Այս ամենը մեկ անգամ ևս մեզ հիշեցնում է մեր օնլայն անգրագիտության (չնայած ինչու միայն օնլայն) մասին: Եթե ուշադրություն դարձրեցիք, ապա այդ ռադիովանի քոմենթներում նկատած կլինեք հենց ռադիովանի տնօրեն shushanik-ի քոմենթը, որը շատ "իմաստալից" է և ամբողջությամբ հաղորդում է նրա բարոյական առժեքների ողջ "ներկապնակը": Էլ ինչ ենք ուզում: Բոլորիս խնդրին է...
Մի խոսքով, եթե ճիշտ է, սպասում եմ պարզաբանումների (ներելը մենք չէ, որ պետք է իրեն ներենք):
Եթե սխալ է, թող դատի տա բոլոր կայքերին, լրատվամիջոցներին ու մնացած "պռոֆեսիոնալ ծանոթախառը" անձնակազմերին:

ArturSrk комментирует...
22.06.2011, 6:29

Ես պատճառը այստեղ եմ գտնում` http://spasavor.blogspot.com/2011/06/blog-post_21.html

Artur комментирует...
22.06.2011, 21:47

ROFL: Խնդրեմ, ծանոթացեք տգիտության գագաթնակետին...
http://www.bravo.am/news/%D5%BD%D5%B8%D6%82%D5%BA%D5%A5%D6%80-%D5%BD%D5%A1%D6%84%D5%B8/
Կարծում եմ, այս նկարների համացանց ընկնելը ինչ-որ կերպ կապված է մասոնների` Մարիոթում կայանալիք առաջիկա ժողովի հետ...համենայն դեպս փիառի առանցքը երևի թե այդ ուղղությամբ է ուղղված:

Анонимный комментирует...
31.10.2011, 13:37

Uxxaki shat em xxndrum el ayspisi hamematakan chdneq. Andrei apushutyuunner@, antaxand erger@ vonc karox eq hamematel pataragi @ntacqum hnchox voreve ergi het. Tox Andren gna mi qich txayi nman hagnvi, mazern el sarqi.

Srk. комментирует...
14.08.2012, 14:04

Վարդ Յան - Facebook
es karcum em vor havatacox ard@ [petq uraxana voch te ays kam ayn haytni mardu nerkayutyamb ayl Astco nerkayutyamb :( cavalie vor mard chi dadarel erevuyti var ganluc Astvac qajalerum e voch te erevaco abneri hamar uraxanal kla nranc havatal, ayl cherevcac, qanzi havatq@ henc cherevcca baeri apacuyn u havastqin e:Astvac voxormi boloris amen.

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...