18.5.11

ԱՐԺԵ՞ ԴԱՌՆԱԼ ԱՂԱՆԴԱՎՈՐ /ՄԱՍ 1/


«ԱՂԱՆԴ» տերմինն այսօր ամենատարածվածն է «նոր կրոնական շարժումենրը» կարճ բնորոշող բառերից: Անվանեք այդ շարժումներն ինչպես կուզեք` հարանվանություն, դենոմինացիա, կոնֆեսսիա, կրոնական կազմակերպություն կամ մեկ այլ բան, անձամբ ես կգերադասեմ հաճախ օգտագործել սոսկ «աղանդ» կամ «աղանդավոր» բառերը` հարմարության, տարածվածության և կարճ լինելու, այլ ոչ գաղափարական տեսանկյունից: Առհասարակ «աղանդ» բառը հասարակության մեջ երկատված ազդեցություն ունի. ոմանք ատելություն են քաղում դրանից, զզված ու թթված դեմք ընդունում, անհանդուրժողականություն դրսևորում, մյուսները պաշտպանում են փոքրամասնական իրավունքները, խղճի և կրոնի ազատություն բարձրագոչում, ներկայացնում ու ներկայանում իբրև զոհ և հալածյալ: Անշուշտ, այս երկու ստվար բանակների կողմնորոշումների վրա իրենց ազդեցությունն ունեն մի շարք գործոններ, որոնց մասին «գաղափարակիրները» գուցե չեն էլ կասկածում, սակայն մի բան ակնհայտ է. մարդկանց աղանդների ծոցը քաշող ինչ-որ բան կա, որի հանդեպ անտարբեր չեն կարողանում մնալ ոչ աղանդավորները: Ահա այդ քարշակների դիտարկմանն է ուղղված փոքրիկ ակնարկների այս շարքը, որը ոչ այլինչ է, եթե ոչ սոսկ հեղինակիս մտահանգումների շարանը, մտքեր ու կարծիքներ, որոնք շատ հնարավոր է սուբյեկտիվությունից այն կողմ չանցնեն էլ, ուստի խնդրանքս է քեզ, ընթերցո´ղ, վիրավորական և անհարիր ոչինչ չնկատել այստեղ և շարքի հետագա գրություններում: Ամեն ակնարկի ավարտին պիտի խնդրեմ ուղղակի հարց ուղղես ինքդ քեզ . «Արժե՞ դառնալ աղանդավոր»:

Ա. «Ես աղանդավոր չեմ»

Թերևս չկա որևէ կրոն, չկա որևէ կրոնական կազմակերպություն, որը «խոստովանի», թե ինքն աղանդավորական կազմակերպություն է, իսկ իր հետևորդները` աղանդավորներ. յուրաքանչյուրն ինքն իր ներսում ճշմարտության կրողն է և «ուղղափառ» է իր տեսանկյունից:
Թեև այսօր բարդ է հստակ ձևակերպել, թե ինչ է աղանդը, և ով է աղանդավորը, սակայն լայն առումով դրա հստակ բացատրությունը տալիս է «դասական» համարում ունեցող Հայկազյան բառարանը` բնորոշելով աղանդը որպես` «կրոն այլ կրոնից, մոլար հավատք կամ վարդապետություն, հերետիկոսություն, հերձված...մոլորություն, ծուռ հավատք»: Թերևս ոչ մի կազմակերպություն էլ չէր ցանկանա պիտակվել հիշյալ հատկորոշիչներից ցանկացածով, առավել ևս դրանց ամբողջությունը կազմող «աղանդ» բառով, այդ իսկ պատճառով այն ինչ պնդում են աղանդավորները, առաջնահերթ այս է. «Մենք աղանդավոր չենք» և որպես ապացույց բերում են մի քանի փաստարկներ: Նրանց համար, ովքեր չգիտեն, ասեմ, որ «աղանդ» բառն իր սերտ առնչականությունն ունի շատերին ծանոթ «աղանդեր» բառի հետ. վերջինս նշանակում է մանր կամ մանրացված քաղցրավենիք: Ահա այնպես ինչպես աղանդեր-քաղցրավենիքն է մանրացված, կտրված բուն զանգվածից, այդպես էլ աղանդ է այն կազմակերպությունը, որը կտրված է բուն զանգավածից (Եկեղեցուց) ոչ միայն վարչականորեն (սա այլ կերպ անվանվում է հերձված), այլ նաև դավանական-վարդապետական տեսանկյունից (սա այլ կերպ անվանվում է հերետիկոսություն): Սրանք իրենց մասնաբաժինն են ունենում, որ աղանդավորը իր ընտանիքի և համախոհների հետ հոգեբանորեն զատվի ու կտրվի նաև հասարակությունից:
Ինչևէ, կրոնական հայացքի ազատ ընտրության տեսանկյունից կարելի է ասել. «Լավ Աստված իրենց հետ. դա նրանց ընտրած ճամփան է» հատկապես այն դեպքում, երբ նկատում ես, որ կան աղանդավորներ, ովքեր քեզանից 100 անգամ լավ քրիստոնյա են: Ինձ համար, սակայն, խնդիրն այլ տեղում է. մտնելով աղանդի շարքերը ամեն ամրագրված աղանդավոր իր պարտքն է համարում հնարավորինս շատ մարդ տանել իր ետևից (պատճառները և նպատակները լոկ գուշակելի են), ինչը մեկնաբանվում է որպես «հոգեորսություն»: Իսկ նորանոր մարդկանց ներհոսքի համար քարշակ են ծառայում մի քանի արտահայտություններ, այդ թվում է այս մեկը` «Ես աղանդավոր չեմ, մերը աղանդ չէ»: Ավելին, այս ամենին հաջորդում են. «Մենք հավատում ենք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, ինչպե՞ս կարող ենք աղանդավոր լինել», իսկ եթե հարցը ավելի է խորանում, վերջին հանգրվանում հնչում է. «Մենք էլ ենք եկեղեցի, մեր ու Առաքելական եկեղեցու միջև ոչ մի տարբերություն չկա, մենք ընդունում ենք նրանց, իսկ կաթողիկոսը անձամբ ընդունել է մեր առաջնորդին ու հավաստագրեր փոխանցել (յուրահատուկ սուտ)»: Իսկ եթե հանկարծ աղանդավորի դիմաց կանգնած է փոքր-ինչ հոգևոր հասունություն ունեցող մեկը, ապա անպայման պիտի ասվի «Մենք ընդունում ենք Նիկիական 325թ. հանգանակը, որը Հայ Եկեղեցին էլ է ընդունում»: Անշուշտ Նիկիական հավատամքը հիմք է Հայոց Եկեղեցու վարդապետության համար և հնարավոր է այն համընկնում է աղանդավորականի հետ, սակայն չէ՞ որ կան բաներ, որոնք իսպառ չեն համընկնում: Ասենք արգանակը կազմում է համեղ ճաշի, ապուրի հիմքը, սակյան հարցն այն է, որ ապուրն իր անվանումը և յուրայատկությունը ստանում է այն բաղադրիչների շնորհիվ, որոնք ավելացվում են արգանակի մեջ: Եվ եթե անգամ Նիկիան ընդունենք հիմք, ապա ինձ համար մշտապես մութ է մնացել, թե ինչպես են աղանդավորները մեկնաբանում «Հավատում ենք նաև մեկ ընդհանրական, առաքելական Սուրբ Եկեղեցուն, մեկ մկրտության...» տողը: Միայն այս նախադասության մեջ աղանդներից ամեն մեկը խախտում է 3 կարևոր կետ`


  1. Ակնհայտ է, որ աղանդների ճնշող մեծամասնությունը բողոքականության ծնունդ է. թե որ առաքյալն է «Բողոքական եկեղեցու» հիմքը դրել (հմմտ. Եփես. 2:20)` վերածելով առաքելականի, հայտնի չէ: Համենայն դեպս ինձ Մարտին Լյութեր անունով առաքյալ Քրիստոսի առաքյալների և անգամ աշակերտների շարքում հայտնի չէ:
  2. Աղանդները, բացի այն որ ընդունում են հանգհանակը` չընդունելով Եկեղեցու` Սուրբ Առաքյալներից որևէ մեկի կողմից հաստատված լինելը, մաս չեն կազմում նաև Ընդհանրական Եկեղեցու, որի կազմի մեջ մտնում են այն Եկեղեցիները, որոնք մասնակցել են Նիկիայի Տիեզերական Առաջին ժողովին:
  3. Վերջապես ամենացավալի զանցառությունը ինձ համար` «մեկ մկրտություն»: Ունեմ ծանոթներ, որոնք եղել են Հայ Առաքելական եկեղեցու մկրտությունն ու դրոշմը կրողներ, սակայն մի օր հանկարծակի հայտնվել են աղանդների մեջ: Իմ ծանոթներին բոլորին անխտիր մկրտել են աղանդավորական ծեսով` զանց առնելով մեկ անգամ արդեն մկրտված լինելը, ինչով էլ անարգել են Աստծուն (հմմտ. Եթես. 4:4-5, Եբր. 6:4-6):
Դարձյալ միամիտիս մոտ հարց է ծագում. ինչպե՞ս ոչ մի տարբերություն չկա, եթե աղանդը չի հիմնադրել առաքյալներից մեկը, ինչպե՞ս ենք մենք նույնը, եթե մեկ ընդհանուր (Ընդհանրական) ընտանիքի չենք պատկանում, ի՞նչն է պատճառը, որ Հոգուց ծնված` մկրտված մարդուն վերստին ծնեցնում են: Գաղտնիք չէ, որ մկրտությունը խորհուրդն ունի նաև անհատի եկեղեցական անդամագրման նպատակ, այսինքն մկրտվեցիր մեզ մոտ, դու մեր անդամն ես: Իսկ եթե Հայոց Եկեղեցու ու աղանդի միջև տարբերություն չկա, ինչո՞ւ են իրենց շարքերում նորից մկրտում: Թող ընդունեն այնպես, ինչպես կա... Ստացվում է, որ տարբերություն իսկապես կա, և այդ տարբերությունն իսկապես ահռելի է:
Շատ հեռացա թերևս. բավական է ուղղակի նկատել արտաքին տարբերությունները Հայոց եկեղեցիների ու վանքերի և աղանդավորական «եկեղեցիների» ու սրահների միջև, հայ հոգևորականների և աղանդի «հովիվների ու պատվելիների» միջև, հայոց հոգևոր շարականների և աղոթքների և աղանդների աղոթքների միջև... Տարբերությունները բազմաթիվ են. եթե մակերեսային ու արտաքին հարցերում են այսքան շատ տարբերությունները, որքան ևս առավել դրանք կլինեն ներքին, բովանդակային դաշտում: Ուրեմն պարզվում է, որ «ես աղանդավոր չեմ», «մենք նույնն ենք», «մենք էլ ենք եկեղեցի» արտահայտությունները դեռևս բավարար չեն աղանդավոր չլինելու համար...
Ամեն դեպքում, եթե քեզ, ընթերցող, հանդիպել է իմ բերած փաստարկներից գեթ մեկը, ապա ուշադիր եղիր. աղանդը մերձակայքում է. «Զգո՛յշ եղէք ինքներդ ձեր հանդէպ, որպէսզի չկորցնէք ինչ որ վաստակեցիք, այլ ստանաք բովանդակ վարձը։ Ամէն ոք, ով առաջ է անցնում եւ չի մնում Քրիստոսի վարդապետութեան մէջ, չի ճանաչում Աստծուն։ Ով մնում է վարդապետութեան մէջ, նա ընդունում է ե՛ւ Որդուն, ե՛ւ Հօրը» (Բ Հովհ. 8-9):

34 արտահայտվիր:

Մարիաննա комментирует...
18.05.2011, 19:57

ես քրիստոնեա եմ և ինձ երբեք չեն հետաքրքրել աղանդավորներն ու նրանց գործունեությունը, սակայն կարծում եմ, որ ճիշտ է տեղեկացված լինել այն լծակների մասին, որոնք նրանք կիրառում են մարդկանց իրենց շարքերը ներքաշելու համար, որովհետև այս կերպ կկարողանանք խոցելի խմբերին զերծ պահել այդ մանրեներից, որոնք իրենց արդեն շատ իրավունքներ են վերապահում:

Trender комментирует...
18.05.2011, 20:35

առաջին լծակը, որ ունեն` դա տարածված և շարունակվող "տոլերանտությունն" է, խոսքի, խղճի և այլ "ազատություններ"... հետո արդեն գալիս է ժողովրդի վատ վիճակը (կոնկրետ մեր երկրի դեպքում), և երբ մարզերում տեսնում ես աղանդավորականները ինչ "բարեհոգությամբ լցված" ու ջերմեռանդությամբ բարեգործություններ են անում (նյութական գործոն), մարդկանց աստծո հետ "կապում" (հոգևոր գործոն), հասկանում ես, թե ոնց են հազարավոր մարդիկ դառնում աղանդավոր` երբեք չգիտակցելով դրա մասին...

Մարիաննա комментирует...
19.05.2011, 0:08

այո, նյութական գործոնը դոմինանտ դեր է խաղում իրենց շարքերը ներգրավելու համար, բայց շատ դեպքերում էլ, երբ փողոցում մոտենում են "աստծո հետևորդները և փորձում են ճիշտ ճանապարհին կանգնեցնել" մտածում ես, որ այդ ամենը ապարդյուն է և ինչպես է հնարավոր, որ մարդիկ այդ հիմարություններով հետաքրքրվեն և նույնիսկ հետևեն դրանց, բայց արի ու տես, որ կան շատերը, որոնք սկզբում հետաքրքրության համար են լսում, հետո ճիշտ ինֆորմացիայի պակասի կամ երևի ավելի ճիշտ կլինի ասել հավատի պակասի պատճառով չեն հասկանում ինչ են անում և "կանգնում են ճիշտ ճանապարհին":
ես մի ժամանակ մտածում էի պետք չէ նման մարդկանց հետ ընդհանրապես գլուխ դնել, սակայն կարծում եմ, որ տվյալ պարագայում անտարբերությունը ամենասխալ արձագանքն է:

Beatle комментирует...
19.05.2011, 7:14

Աղանդավորները հաճախ համոզում են, որ իրենց ունեցած ու քարոզած Աստվածաշունչը նույնն է, ինչ Հայ Առաքելական Եկեղեցունը: Ցավոք, շատերը հավատում են նրանց և, նույնիսկ, տանը պահում մի քանի Աստվածաշունչ, որոնք "նվիրել" են տարբեր կրոնական կազմակերպություններ: Ես քաջ գիտակցում եմ, որ նրանց քարոզած Աստվածաշունչը չի կարող նույնը լինել, սական, լավ ծանոթ չլինելով Աստվածաշնչին, չեմ կարողանում բացատրել էական տարբերությունները: Խնդրում եմ բացատրել ինչով է տարբերվում մեր Աստվածաշունչ աղանդավորների ունեցածից:

Նախապես շնորհակալություն

Анонимный комментирует...
19.05.2011, 7:19

Petq e payqarel u anxna vochnchacnel nman tzruknerin' azgy davoghnerin....

ArturSrk комментирует...
19.05.2011, 7:59

Պայքարի և «ոչնչացնելու» լավագույն տարբերակը բռնությունը չէ կարծում եմ. մի կոպիտ շաաաատ կոպիտ օրինակ բերեմ /վիրավորելու միտում չունեմ, ուղղակի օրինակ է/: Երբ զանգահարում ես շների հավաքագրման ընկերություն և խնրում գալ բնակության տարածքից վերացնել շներին, կազմակերպությունը նշում է, որ ոչնչացնել շներին չի կարելի: Սա միայն էկոլոգիական խնդրից ելնելով չէ, որ արվում է. պարզվում է, երբ շներին սպանում են, և կրճատվում է նրանց գլխաքանակը, բնական օրենքով գերակտիվանում է շների վերարտադրողականությունը և միջինում 3-4 ձագի փոխարեն սկասում են ծնել 8-10-ը հատ, ինչի արդյունքում թիվը տոկոսային աճ է արձանագրում: Բացի այս կա նաև մեկ այլ վտանգ. բռնությամբ ոչնչացնելու դեպքում գնդակից «մազապուրծ» շների մոտ գերագրեսիա է սկսվում մարդկանց նկատմամբ, և նրանք պատրաստ են լինում փոքրիկ վտանգի դեպքում իսկ հարձակվել անգամ անմեղ մարդկանց վրա: Ոչնչաման վախից մղված` ագրեսիան շատանում է նաև շների գենի մեջ և փոխանցվում է սերունդին: Սա ուղղակի ակնարկ, թե ինչպես կարող է մեր ագրեսիան դառնալ մեր դեմ: Իսկ «պայքարի ու ոչնչացման» լավագույն տարբերակը մնում է մեկը. եթե մենք մի քիչ ջանք թափենք, մի փոքր «աղանդավոր» լինենք ինքներս մեր հանդեպ` Աստծո ճշմարիտ խոսքը ճանաչելու տեսանկյունից, ինքներս մեր կյանքով ու գործով փաստենք մեր քրիստոնյա լինելը, կարծում եմ աղանդները կհասկանան, որ անելիք այստեղ չունեն: Թե չէ այնպես են հավաքվել ու «ճշմարտությունը» քարոզում, կարծես Հայոց Եկեղեցում ճշմարտության քարոզչություն երբեք չի եղել ու չկա էլ, կարծես այստեղ լուսավորիչները միայն իրենք են. մենք` հայ հասարակությունն է մեղավոր դրանում և մենք էլ պիտի լինենք հարցի շտկողները: Կրկնեմ իմ ամենասիրած միտքը. «Թող ավելանա լույսը, ստվերն ու խավարը իսկույն կկորչեն»: Շնորհակալություն:

ArturSrk комментирует...
19.05.2011, 8:26

Հարգարժան Beatle առհասարակ Աստվածաշնչի տեքստային տարբերություններ հնարավոր է հանդիպել Աստվածաշնչի ցանկացած խմբագրության մեջ` մեկը մյուսին համեմատելու ժամանակ, սակայն դրանք միշտ չէ, որ էական ու կարևոր տարբերություններ են տալիս: Ամենակարևոր, ամենագլխավոր ու ամենաէական տարբերությունը մեր ու իրենց մեջ մեկնության խնդիրն է, թե այս կամ այն հատվածը ինչպես է մեկնվում. Հայոց եկեղեցին հետևում է մեկնության ավանդական տարբերակներին` չկտրելով տեքստը իր կոնտեքստից, ժամանակի մշակութային աղդեցությունից և այսօրվա համար պատգամ է դուրս բերում այդ ամենից ու փոխանցում ժողովրդին: Աղանդավորները, ինչպես իրենց մայր բողոքական եկեղեցին, Աստվածաշունչը հասկանում են այնպես, ինչպես հասկանում են և ոչ այնպես ինչպես պետք է: Դիցուք կարդացիր մի տող, մեկնաբանում ես ինչպես այս պահին այն քեզ թելադրում է, ինչես հասկանում ես, այնպես էլ մեկնաբանում, ինչ քեզ հուշում է, այն էլ հասկանում ես անկախ իրական ասելիքից:
Իսկ եթե ուզում եք տարբերել մեր Աստվածաշունչը նրանց Աստվածաշնչից, ապա կա 2 տարբերակ. մեր Սուրբ Գիրքը բաղկացած է 75 բաժնից` գրքերից 48+27 / http://www.armenianchurchlibrary.com/files/easternarmenianbible/index.html/, իսկ աղանդավորների օգտագործածը` 66 գրքից: Երբ ասում են, թե իրենցը Առաքելական Եկեղեցու Աստվածաշունչն է, խայծ է. կա 66 գրքով` բողոքական կանոնով, մի Աստվածաշունչ /անվանվում է Արարատ թարգմանություն/, որը տպել է Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը: Այս ընկերությունը համաշխարհային կազմակերպության հայաստանյան ճյուղն է, որը Մայր Աթոռի հետ էլ է համագործակցում մեծապես և տպագրում մեր կիրառած Աստվածաշունչները: Նոր Կտակարանների պարագայում 27 գիրք է և մեր ու աղանդավորական օրինակներում ներառված գրքերի հարցում տարբերություններ չկան, սակայն կան բովանդակային տարբերություններ: Խուսափեք «Գեդեոն» ընկերության տպագրած Աստվածաշունչերից ու Նոր Կտակարաններից /կապույտ բարակ կազմերով գրքեր են, վրան հիմանականում պարզ խաչով/:
Մյուս տարբերությունը լեզվական խնդիրն է. եթե կարդում եք ու ժամանակակից արևելահայերենի «հոտ չեք առնում» ապա կամ արևմտահայերեն Աստվածաշունչ եք ձեռք գցել, կամ աղանդավորական ինչ-որ թարգմանություն:
Եհովայի վկաների և Մորմոնների Աստվածաշունչները, թեև սարքած ու ձևավորած են մերին բավականին նման, այնուամենայնիվ բովանդակությամբ գլխավորապես տարբերվում են բոլոր տեսակի Աստվածաշունչներից:
Իսկ առհասարակ, եթե ուզում եք գնել կամ նվիրել լավ Աստվածաշունչ, հետևեք, որպեսզի առաջին էջերին լինեն Վազգեն Ա, Գարեգին Ա կամ Գարեգին Բ հայրապետների ստորագրություններն ու ողջույնի խոսքերը որպես հրատարակության նախաբան: Դրանք է այսօր առավելաբար կիրառում Հայ Առաքելակն Սուրբ եկեղեցին: Շնորհակալություն:

Գոհար комментирует...
19.05.2011, 12:47

Որքան ինձ հայտնի է Աստվածաշնչում ասված է, որ տեքստը փոխել, ավելացնել կամ պակասեցնելու դեպքում նզովքով պետք է պատժվի, այդ դեպքում ինչպես են աղանդավորները համարձակվում փոփոխության ենթարկել Աստվածաշունչը:

ArturSrk комментирует...
19.05.2011, 13:17

Ճիշտ է, Աստվածաշնչում կա մոտավորապես նման հատված, բայց և ճշմարիտ է նաև այն, որ կան մարդիք ովքեր հայտարարում են, թե միտումնավոր կերպով շատ բաներ սխալ են թարգմանված, և իրենք են այն «հանճարները», ովքեր տիրապետում են ճշմարտությանը /օրինակ մտեք Երևանի Գրքերի աշխարհ գրախանութը և տեսեք, թե ինչ մեծաքանակ գրականություն կա այդ ուղղվածությամբ. դա այսօր աշխարհում ամենաընթերցվող գրականության ցանկում է /հիշենք հայտնի «Դավինչիի կոդը»//: Նույն կերպ 19-րդ դարում Ջոզեֆ Սմիթ անունով մեկը, ով Մորմոնականության հիմնադիրն է, հայտարարեց, թե ինքը միայն գիտի, ինչպես պետք է թարգմանել Աստվածաշունչը: Երբ Սմիթի դեմ դատական գործ հարուցեցին նա հայտարարեց, որ լիովին տիրապետում է մի շարք լեզուների այդ թվում և Աստվածաշնչի հիմնական լեզուներին` եբրայերենին ու հունարենին, սակայն երբ նրա լեզուների իմացությունը ստուգեցին, պարզվեց որ նա իր մայրենի լեզվով անգամ պարզ չի խոսում:
Մոտավորապես նույն պատմությունն է նաև Եհովայի Վկաների լիդեր Չարլզ Ռասելի պարագայում, երբ հասարակ ֆերմերը մեկ օր որոշում է վաճառել ունեցվածքը և հիմնել Սուրբ Գրքի ուսումնասիրման «Դիտարան» կենտրոնը ու վերանայել Աստվածաշունչը: Մի խոսքով մարդիք պնդում էին, թե Աստվածաշունչը սխալ է թարգմանված, ինչը շարունակում են անել նաև իրենց «երկրպագուները»:
Համենայն դեպս Աստվածաշնչի թարգմանությունների ուսումնասիրման հարցում աշխարհում այսօր գրեթե ամեն բան արված և ուսումնասիրված է գիտական և բարձր մակարդակով, այնպես որ թացը չորից տարբերակելը շատ մեծ դժվարություն չի ստեղծում:

Анонимный комментирует...
19.05.2011, 18:32

Գրեթե 10 տարի առաջ տարվել էի կրիշնայականությամբ ... մազ էր պակասում, որ անգիտակցականս իշխեր ինձ: Փառք բարեգութ ու բազմողորմ Աստծուն. ժամանակին ետ կանգնեցի ու ՀՊԱՐՏ ԵՄ, որ հայ եմ ու կնքված քրիստոնյա:

ArturSrk комментирует...
19.05.2011, 18:34

Փառք Աստծուն, ուրեմն: Կրիշնայականությունը այն աղանդներից է որը Քրիստոսի ու քրիստոնեության հետ բացարձակ կապ չունի:

Beatle комментирует...
20.05.2011, 8:54

Մի ձև պետք ա պայքարել , թե չէ արդեն տխուր հոդվածների ենք ականատես լինում: Ցավում եմ ազգիս համար
http://www.epress.am/2011/05/19/

Beatle комментирует...
20.05.2011, 10:10

http://www.epress.am/2011/05/19/քաղաքացիական-հագուստով-քահանան-վիրա/ նկատի ունեի այս հոդվածը

ArturSrk комментирует...
20.05.2011, 12:03

Ես արդեն տարածեցի այս զրպարտությունը. դե սա օրինաչափ է հանցագործների համար...

Beatle комментирует...
21.05.2011, 6:51

Հոդվածը մեջբերված է epress.am Կայքից, որը ընդդիմադիր ուժի կայքն է, անշուշտ, սա եհովականների մոտեցում է հարցի նկատմամբ: Տեր Եսայու մոտեցումը կարելի է դիտել http://shanttv.com/am/local/programs/videogallery/4083/6371/6372/ շանթ հեռուստատեսության կայքում, երբ Տեր Եսային Հեռանկարում Նվեր Մնացականյանի հյուրն էր

Jerry комментирует...
26.05.2011, 11:36

Համամիտ եմ.... ԵՍ դեմ եմ աղանդներին.... :-I

ArturSrk комментирует...
26.05.2011, 11:43

Կարող եք կարդալ նաև հոդվածի 2-րդ մասը` «Դու փրկված ես» http://sarkavag.blogspot.com/2011/05/blog-post_22.html

Armen комментирует...
28.05.2011, 9:26

Կա մի գաղափարախոսությու եթե ՀԱՅ ես պետկ է գնաս ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ դա սուտ է որին հավատացել են որոշ Քահանաներ ու քարոզում են ժողովուրդին դրանով ավելացնում են ատելությունը ազգի մեջ մոռանալով վօր պետք է սովորեցնեն Ողորմություն եվ Իրավունք

ArturSrk комментирует...
28.05.2011, 9:45

Armen-ին խորհուրդ պիտի տամ խոսքերում և մտքեր արտահայտելիս չլինել դիլետանտ. հավատացեք չեմ վիրավորում, ուղղակի ասվածը միանգամայն դիլետանտություն է. ճանաչեք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իր պատմությամբ, իր նշանակությամբ ու ի իր ընթացքով, ապա նոր անցեք քննադատության` իմանալով ինչն եք քննադատում:

Анонимный комментирует...
07.06.2011, 19:20

Ես կնքվել եմ 5 տարեկանում, հավատացյալ չեմ, բայց չեմ կարող անտարբեր մնալ, երբ շուրջս տիրում է աղանդը: "Կյանքի խոսք" աղադավորական կազմակերպությունը վերջերս լայնածավալ գրոհ է սկսել facebook սոցիալական ցանցում "Կյանքի խոսքը աղանդ չէ" խորագրով: Նրանց համակիրների բերած բազմաթիվ փաստարկներ ես գտա այս ակնարկում:
Ես դեմ եմ աղանդների տարածմանը, քանի որ այն ունենում է բացահայտ քայքայիչ ազդեցություն հոգևոր, մշակութային և պատմական արժեքների ընկալման, պահպանման տեսանկյունից` առաջացնելով ազգային գիտակցության կորուստ հայ մարդու մոտ:

Samvel Mailyan комментирует...
16.06.2011, 11:22

1. Nikeyan hanganakum chi xosvum Hay Araqelakan ekexecu masin, ayl qristoveakan execu masin, vor verabervum e naev Katolik ev Uxapar ekexecinerin, voroncic menq tarbervum enq.(dzbaxtabar hamarvum enq axand-monofisitner, kardaceq yuraqanchyur kronakan bararan)
2.Boxoqakanutyuny@ arzdaganqn e qristoneutyunic shexvac ekexecineri, vor Astco nerum@ indulgencianeri zdevov vacharum ein:Poxov irvunq ein gnum mexq gocelu`Aha mi hatvac`
Хотя критика его была относительно умеренной, Лютер не ограничился вопросом о действенности индульгенций и указал, что эта система строится на эксплуатации. Лютер заявил, что если папа действительно способен освобождать души из чистилища, он должен пользоваться этой властью не из каких-то практических побуждений (например, ради постройки церкви), а из чувства любви и делать это бесплатно (тезис 82). По сути, как раз папа должен давать деньги беднякам, у которых продавцы индульгенций вымогают последние сбережения, и поступать так он должен даже в том случае, если для этого ему придется продать базилику Св. Петра (тезис 51).
(Том22:29)
3.Boxoqakanne@, dem en dzevakan qristoneutyan, iharke toxnelov mardkanc, vor irenq @ntren irenc kyanqi uxin, chbrnanalov Astcuc trvac vra: Ete ekexecin iren chpoxi ev motecni araqialneri vardapetutyan@ ev kyanqin, apa na chi karox hogevor hexinakutyun unenal qristoneaneri me%.
4.Mek mkrtutyan gaxapar@, sxal e @nkalvel ekexecu koxmic`ain nkati uni Qristosi anvan hamar -1 Kor.1:12-15; aylapes kstacvi- erkir moloraki vra baci Hay Araqelakan ekexecu mkrtutyunic urush%@ chka. Nranq vor mkrtvel en Uxapar ev Katolik ekexecinerum sxal e:
5.Boxoqakan ekexecinerum mkrtvum en nranq, ovqer gtnum en vor anhavat kyanqov ein aprum, linelov dzevakan qristonya. Nranq ovqer hamarum en vor irenq mkrtvac en havaqov, nranc chen mkrtum erkrord angam:
6.Astvac @ndunum e mardu srtic bxac yuraqancyur axotq, erg, sharakan ev ajln...: Sxal e karcel, vor Astvac miayn haykakan sharakannern e @ndunun:Aveli lav e srtanc mi xosq qan angir arac dzevakan sharakan: Bac ete ayn kataroxi srtic e bxum, shat lav e, miayn chpetq e datel urishi hogevor zgacmunqner@:
7. Boxoqakanner@ katarum en Mec Handznararutyuny@ -Mat.28:19-20, hamarvum e hogevorsutyun mardkanc- sxal e:Darci ekac mardik irenq en vkayun, vor irenq anhavat ein: Ete nranq hamozvac andamner linein Hay Araqelakan ekexecu, arden apashxarac klinein: Hetevabar H.A.Ekexecu andamner@ nranq en ovqer ancel en katexizacian, mkrtvel ev mshtakan galis en ekexeci ev sovorun:
8.Xuk9:49-50, Hisus@ asum e ashkertnerin, voronq argelun ein meki, vor irec het cher, baic Qristosin er havatum -: Mat.7:1 : 1 Kor.5:12-13 Poxos araqyal@ nuyn xorhurdn e talis.

ArturSrk комментирует...
16.06.2011, 11:52

Բերված այս բոլոր փաստարկները, որոնց առանձին-առանձին չեմ անդրադառնա, ինձ և մյուսներին ապացուցում են մի կայուն ճշմարտություն. Հայ Առաքելական ՍՈՒՐԲ Եկեղեցին և բողոքականությունից ծնունդ առած շարժումները ՆՈՒՅՆԸ ՉԵՆ. նրանց միջև գույություն ունեն խորը տարբերություններ, հետևաբար պետք չէ ամենուր մոլորեցնել մարդկանց ասելով թե նույն բանն են /սրա մասին է հոդվածը/: Թե որն է ճիշտ կամ սխալ, ամեն մեկս ունենք մեր կարծիքը, բայց իմ տրամաբանությունը հուշում է, որ անհնար է մի Եկեղեցի 2000 տարի շարունակ սխալի մեջ մնար, ու Աստված այդ հանդուրժեր ի տարբերություն երեկ հայտնված և վաղը հեռացող «եկեղեցիների»: Պետք չէ Կաթոլիկների գործած սխալը, որի դեմ յուրովի պայքարել է նաև Հայոց Եկեղեցին, փաթաթել նաև հայ ժողովրդի պարանոցին...
Եվ Աստված սիրեք մի արձագանքեք այս գրվածքներին այնպես, կարծես աստվածաբանության ուղնուծուծը Ձեր միջով է անցնում. նախ իմացեք մոնոֆիզիտության և միաֆիզիտության տարբերությունը, ուսումնասիրեք տերմինի ձևավորման, զարգացման և Ձեզ հայտնի բառարաններ մուծելու պատմությունը, հաճեցեք ծանոթանալ Աստվածաշնչի մեկնաբանությունների ամենահայտնի տարբերակներին նոր միայն անցնել հատվածների /կտրված հատվածների/ մեկնության և դրանցով հակափաստարկման:

Արծվի комментирует...
28.06.2011, 22:16

Քրիստոնյաները քրիստոնեական ՍԵՐ են դրսևորում միմյանց նկատմամբ: Եվ այդ սերն Աստծուց է: Էական չէ, քրիստոնյան կաթոլիկ է, ուղղափառ է, բողոքական է, առաքելական է, հիսունական է, հոգեգալստական է, թե` այլ բան. նա ՔՐԻՍՏՈՆՅԱ է, հավատում և դավանում է Հիսուսին: Աղոթենք, որ Տերն իմաստություն տա շեղվողին, կանգնեցնի ճշմարիտ ճանապարհին:
Քրիստոնյան անհանդուրժողական չի կարող լինել...

ArturSrk комментирует...
28.06.2011, 22:26

Արծվի ջան միանշանկ համաձայն եմ, որ ամեն ինչի լրումը սերն է, իսկ ինչ վերաբերում է անհանդուրժողականությանը... կարծում եմ հոդվածում նման դրսևորում չես գտնի:
Կան մտահանգումներ որոնք անձնական բնույթի են /ամեն մեկն ունի դրանք անելու իրավունք/, բայց կան բաներ, որոնք անպայաման չափվում են համընդհանուր սանդղակով ու կարծիքը դրանց մասին ձևավորվում է ինձանից և անգամ քեզանից խելացի մարդկանց կողմից, ինչի արդյունքում ստացվում է, որ միշտ չէ, որ կարելի է այսքան վստահ խոսել հավատքի և նման բաների մասին. նույնն է, թե ես մի օր ելնեմ ու ասեմ երկու զուգահեռ ուղիները ըստ իս հատվում են... Խորհուրդ կտամ նախ ծանոթանալ ընդհանուր եկեղեցու պատմությանը` քրիստոնեությունն ու քրիստոնեական եկեղեցին ճիշտ գնահատականի արժանացնելու համար: Շնորհակալություն:

Արծվի комментирует...
29.06.2011, 22:03

Սիրելի ArturSrk: Շնորհակալ եմ խորհրդի և մեկնաբանության համար: Անպայման կհետևեմ խորհրդիդ: Կաշխատեմ խորացնել իմ գիտելիքները "քրիստոնեությունն ու քրիստոնեական եկեղեցին ճիշտ գնահատականի արժանացնելու համար", սակայն որպես գիտելիքի աղբյուր կընտրեմ ոչ թե "ընդհանուր եկեղեցու պատմությունը", այլ Աստվածաշունչը, հատկապես` Նոր Կտակարանը, որովհետև ծարավ եմ իմաստության, սակայն "...ոչ այս աշխարհի, ոչ էլ այս աշխարհի իշխանների իմաստությանը, որ ոչնչի պիտի գա, այլ Աստծո խորհրդավոր, ծածկված իմաստությանը..." (Բ.Կոր. 2:6,7):
Իսկ "ինձանից և անգամ քեզանից խելացի մարդկանց կողմից ձևավորված համընդհանուր սանդղակն ու կարծիքը" (կամ` իմաստությունը) "պիտի կործանեմ և խելացիների հասկացողությունը ի չիք պիտի դարձնեմ" (Ես.29:14):
Ամեն:

ArturSrk комментирует...
30.06.2011, 8:44

Չափազանց մեծամիտ է հնչում մեկնաբանությունդ, եղբայր...
Արեգակին նայելու համար ես գերադասում եմ ակնոց կամ մեկ այլ գործիք օգտագործել. անզեն կերպով արևի լույսը իմ աչքերը չեն կարողանում ընդունել և հասկանալ... Այդպիսին է նաև Աստված և Աստծո Խոսքը. այն միայն սեփական բանականության նեղ ու ճղճիմ սահմանափակումներով անհնար է հասկանալ...
Բայց եթե կան հասկացողներ, իսկապես հասկացողներ, ես խոնարհվում եմ նրանց առաջ:

Տաթևիկ комментирует...
15.12.2011, 10:10

Samvel Mailyan ջան, Արէուր սարկավագը դիամցավ, ես չեմ դիմանում: Նախ, Նիկիո հանգանակը վերաբերվում է ԲՈԼՈՐ ՈՒՂՂԱՓԱՌ եկեղեցիներին, իսկ մոնոֆիզիտության հարցի վերաբերյալ կարդացեք Տաթևացի, հարցերն այլևս կսպառվեն: Հետո, Հայ Առաքելական Եկեղեցին զարթոնք է ապրում սովետական անհավատության համարյա մի դարից հետո, իսկ կաթոլիկ եկեղեցու մեղքերը մեզ եհտ կապ չունեն, ապա եթե ինկվիզիցիայի ժամանակների եվրոպայում ինչ-որ չափով գոնե թեթե չի արդարացվում, ապա հասկացվում բողոքականության ծննդի պատճառը, այժմյան Հայաստանում դա կրում է ավելի շատ դավաճանության դեր: Քանի որ Ձեր մեջբերած հատվածներից բացի կա նև Ով մեզ հետ չե, մեզ հակառակ է, և ով մեզ հետ չի սերմանում, նա ցրում է Աստվածաճշնչյան մեջբերումները: Իսկ բողոքականության մեզ հետ չի, ու մեզ հետ հաստատ չի սերմանում վերամկրտելով արդեն մկրտված անձնաց ու նոր ուժ հավաքող եկեղեցուն օգնելու փոխարեն հավատացյալներ գողանալով նրա շարքերից: Իսկ աշակերտներից զատ քարոզող մարդը, ի տարբերություն Ձեզ, ուրիշ բան չէր քարոզում:
Ինչ վերաբերում է ձևական քրիստոնեությանը, եթե մեկը եկեղեցու ծոցում իրեն ձևական քրիստոնյա է զգացել, դա կներեք, արդեն իր խնդիրն է: Հավատքի մեջ մարդու անձնական տկարության համար արդեն եկեղեցին պատասխանատու չէ: Դիմեք Ձեր ծնողներին կամ ինքներդ Ձեզ:
Նախավերջին գրառումով երևի ուզում էիք ասել, որ Եկեղցին է մեղավոր, որ իր հավատացյալները համոզված չէին: Իսկ միգուցե նմանատիպ մարդիկ են մեղավոր, որ ընկնում են "հեշտ" հավատքի հետևից` իրենց իսկ անձը փնտրելով և հաճախելով այնտեղ, ու իրենց սովորեցնում են դատել մյուսներին և ինքդ քեզ համարել փրկված: Այդքան հեշտ փրկությունով հեշտ է գայթակղել, մանավանդ տգետ մեկին, որը և անում են հետսովետական դեռ չավարտված վերածծնդից օգտվող ձեր այսպես կոչված "մեր հետ" լինողները, որոնք գողանում են, հոգևորսում են արդեն քրիստոնյա մեկին և պառակտում: Մեր այժմյան խոսակցությունը անհերքելի ապացույց: Ստացվում է, որ սիրուց խոսել դուք առավել մևս իրավունք չունեք, քանի որ "ոչ ոք ավելի մեծ սեր չի կարող ունենալ, քան նա, ով իր կյանքն է դնում մերձավորի համար": Շնորհակալություն:

Սարկավագի բլոգ комментирует...
16.12.2011, 8:04

@Տաթևիկի նշած հարցերին բավականին խորը անդրադարձել եմ այս նյութի մեկնաբանություններում` http://sarkavag.blogspot.com/2011/04/pr.html

Շնորհակալություն, լիովին կիսում եմ:

Jhon комментирует...
05.02.2012, 10:40

Զարմանալի մարդիկ եք դուք հոգևորականներդ, ես արդեն չգիտեմ ինչ կերպ վարվեմ, երեկ մեկը Ֆեյսբուքում մեր հոգևորականներին անբարոյական և էլ ինչ պիղծ բանով ասես մեղադրում էր իր հրապարակումում, ես ընդամենը ասեցի, որ "անբարոյականը նա է ով անհիմն մեղադրում է մեր հոգևորականներին", սրա համար ինձ չատում սկսեցին դաս տալ թե սեր չունես և այլն այլն, որ քո այդ պայքարի ձևը տեսնելով մարդիկ կմտնեն աղանդների շարքերը և այլն, և դա ասում էր հոգևարականներից մեկը և մի տղա, այսինքն դուրս է գալիս որ երբ պայքարում ես սխալ է, չես պայքարում նորից սխալ է, ինչի ես փափախ դրել?, փափախ ինչի չես դրել?, և ասեմ ինձ երկու ժամ դաս տալով ավելի շատ ատելություն մեջս ավելացրին հոգևորականի հանդեպ քան կար այդ աղանդավորի հանդեպ, այսինքն դուրս է գալիս այն ինչում որ ինձ էին մեղադրում, հենց իրենք արին իմ հանդեպ...

Srk. комментирует...
05.02.2012, 18:20

@Jhon ջան, ատելությունը, լինի աղանդավորի, թե հոգևորականի հանդեպ, միևնույն է, գովելի երևույթ չէ, քանի որ այն իր հետից բռնություն է ծնում: Ես չգիտեմ ում հետ ես խոսել և ինչպես է ընթացել ձեր խոսակցության նյութը, սակայն ես ինքս էլ պայքարի կույր, բռնի, ուժային միջոցներին կողմ չեմ: Մյուս կողմից դա չի նշանակում թե պետք է անտարբերություն լինի վատ երևույթների և համատարած հոգեորսության հանդեպ, ուղղակի անհրաժեշտ է հարցերին այլ կերպ մոտենալ: Խորհուրդ կտամ կարդաս սա` http://notatetr.blogspot.com/2012/01/blog-post_29.html : Շատ շնորհակալ եմ քեզ ակտիվության համար:

John Doe комментирует...
05.02.2012, 20:08

Շնորհակալություն պատասխանի համար Տեր Հայր, բնավ ատելություն ոչ մեկի հանդեպ չմնաց, Փառք Տիրոջը կարողանում եմ զգացմունքներս կառավարել`տեսնելով պատճառահետևանքային շղթան, ես դա ուղղակի շեշտեցի որ երբեմն մարդիկ անձնական ամբիցիաներից ելնելով` քննադատությամբ, կարող են ակամայից իր դաշնակցին տրամադրել յուր անձի դեմ, այնինչ համախբվածությունը ավելի մեծ առաջընթաց կլիներ, Տեր Հայր ես ինքս եմ տարբեր Ֆեյսբուքյան խմբերում հորջորջել որ ռեպրեսիվ մեթոդները սխալ են, նրանց`աղանդներին գաղափարական տիրույթում է պետք հաղթել...հավելեմ որ վիրտուալ միջավայրում եթե անգամ շատ ցանկանամ բռնություն չեմ կարող կիրառել, իսկ իմ այդպիսի պատասխանի հետևանքը այն եղավ, որ զազրախոսիչը իր տեղադրած հրապարակումը անմիջապես ջնջեց, այնինչ մնալու դեպքում պատկերացրեք թե որքան մարդիկ կկարդային և ակամայից ստի համախոհներ կավելանային, կան բազում օրինակներ...Տեր Հայր անչափ շնորհակալ եմ նաև այն բանի համար որ իմ ամեն մեկնաբանությանը ուշադրություն եք դարձնում, անպատասխան չեք թողնում`գրաքննության չենթարկելով...

Анонимный комментирует...
30.09.2014, 7:10

Mi angam Ter Hor@ harci te inchu ekexecin el araqyalneri nman chi qarozum..che vor Qristos@ patvirel er tnetun qarozel ashxrhi bolor ankyunnerum ev draniic heto astvac kpatji nranc ovqer anhavat en ...na patasxanec menq partavor chenq uzum en tox hetaqrqrven..asaci che vor ha Qristosi patvern e...indz asac durs gna du axandavor es..asum em es mard em um huzele ays harc@ patasxaneq vor voch mmi axand indz chmolorecni .isk na heracav

Srk. комментирует...
09.10.2014, 10:48

@Анонимный : Քարոզչության տարբերակներն այսօր առավել քան բազմազան են և ավելի մեծ հորիզոններ են բացում Եկեղեցու առջև քան առաքյալների ժամանակներում: Ինչ խոսք... դրանցից որն էլ ընտրվի, գովելի է, եթե մարդկանց ստուգապես դեպի Աստված և փրկություն է առաջնորդում:

Анонимный комментирует...
14.04.2017, 12:19

Հարգելի Տեր Հայր, Ձեր օգնությունն են խնդրում: Մտերիմներիցս մեկը <> աղանդի ներկայացուցիչ է ու պնդում է, որ իրենց եկեղեցում հիմա էլ կան առաքյալներ, օրինակ՝ Վլադիմիր Մունտյանը: Նա պնդում է, որ մեզանից ամեն մեկը հավասար է առաքյալներին, իսկ նրանց այսպես ասած հովիվներից մեկն ասել է /անձամբ եմ լսել/, որ իրենց <> ամեն անդամ մի-մի Հովհաննես Մկրտիչ է: Մարդուն ինչպե՞ս բացատրես, որ դա անհեթեթություն է, ավելի շուտ խայծ է:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...