20.4.11

ՀԵՏԱՔՐՔԻՐ Է, ՉԷ՞…

«Սէր անուն Յիսուս»
/Արթուր սրկ. Սարգսյան/
ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍԵՐԵՆ` ԱՅՍՏԵՂ

Երեկ երեկոյան Երևանում էի. սիրում եմ երեկոյան Երևանը, սակայն երեկ տհաճություն զգացի. Ավագ շաբաթ է` Մեծ Պահքի վերջին և ամենակարևոր շաբաթը, որ կոչվում է նաև «Չարչարանաց շաբաթ», Քրիստոսի չարչարանքների հիշատակի շաբաթ, մի փոքրիկ ու կարճ ժամանակաշրջան որից, սակայն, կախված էր ահռելի մեծության ու կարևորության, ժամանակներ ու տարածություն չճանաչող մի բան` մարդկության, այդ թվում իմ և քո փրկությունը: Իսկ մայրաքաղաքում այդ ամենի հանդեպ կատարյալ անտարբերություն նկատեցի, մշտական եռուզեռ, սեթևեթում, լպիրշություն ու չգիտեմ ինչ... /գուցե իրավունք էլ չունեմ մեղադրելու/: Մտածումների մեջ հիշեցի մի գեղեցիկ պատմություն, որ կարդացել էի շուրջ 2 տարի առաջ, կարդացել էի և հուզվել... Այժմ պատմությունը, որ քաղել եմ Lusamut.net կայքից, փոքրիկ ոճական և կետադրական փոփոխություններով ներկայացնում եմ ձեր ուշադրությանը: Սուրբ Հարության տոնից առաջ սույն նյութը առավել ուսանելի կլինի:

Սովորական մի կեսօր է, և դու գնում ես տուն։ Կարգավորում ես ռադիոն։ Նորությունները պատմում են ոչ կարևոր ինչ-որ բան. հեռավոր մի երկրում ինչ-որ համաճարակից, որի մասին երբևէ հայտնի չի եղել, երեք մարդ է մահացել։ Մեծ ուշադրություն չես դարձնում լսածիդ…
Երկուշաբթի, երբ արթնանում ես, լսում ես, որ արդեն ոչ թե երեք, այլ երեսուն հազար մարդ է մահացել Հնդկաստանի հեռավոր բլուրներում։ ԱՄՆ–ի առողջապահության վերահսկողության ծառայողները մեկնել են հետազոտելու երևույթը։
Երեքշաբթի օրը այս լուրը դառնում է լրատվամիջոցների գլխավոր թեման՝ գրված առաջին էջերում. համաճարակն արդեն ո՛չ միայն Հնդկաստանում է, այլ նաև Պակիստանում, Իրանում ու Աֆղանստանում… նորությունն արագորեն սփռվում է բոլոր լրատվամիջոցներով։ Այն սկսում են կոչել «Հանելուկային վարակ», և բոլորը հարց են տալիս՝ «ինչպե՞ս է այն կասեցվելու»։ Եվրոպայում խուճապի մեջ են. փակում են սահմանները։ Լուրերով լսում ես մի կնոջ, ով պատմում է հանելուկային վարակից հիվանդանոցում մահացած մի մարդու մասին։

Լրատվամիջոցներն ասում են, որ եթե վիրուսակիր ես, մեկ շաբաթ նույնիսկ չես զգում, որ հիվանդ ես, հետո չորս օր անտանելի ցավեր ես ունենում և վերջում՝ մահանում։
Ահա նաև Մեծ Բրիտանիան է իր սահմանները փակում, բայց արդեն ուշ է։
Հաջորդ օրը Միացյալ Նահանգների նախագահն է սահմանը փակում՝ բացառելու համար վարակի ներթափանցումը երկիր։ Առանց բժշկական հետազոտության մարդիկ չեն կարող երկիր մտնել։
Հաջոջդ օրը բոլորը հավաքվում են եկեղեցում աղոթելու: Հանկարծ մի մարդ է մտնում եկեղեցի և ասում՝ ռադիոն միացրեք և լուրերը լսեք. երկու կին է մահացել Նյու Յորքում։ Թվում է, թե վարակը գրավել է աշխարհը։
Գիտնականները շարունակում են փնտրել հակահարուցիչը, սակայն կարծես ոչինչ չի ստացվում։
Շուտով ստացվում է սպասված լուրը. բացահայտվել է վիրուսի ԴՆԹ–ն (DNS), հնարավոր է հակահարուցիչը ստանալ։
Հետո հաղորդում են, որ մեկի արյան կարիքը կա, ով չի վարակվել։ Լուրն արագ տարածվում է, որ բոլորը շտապեն մոտակա հիվանդանոց՝ արյան քննություն հանձնելու։
Կամովին գնում ես նաև դու՝ քեզ հետ տանելով քո ընտանիքը, քո հարևանների հետ միասին՝ ինքդ քեզ հարցնելով՝ ի՞նչ կպատահի, արդյոք աշխարհը վերանա՞…
Արյան հետազոտությունից հետո հիվանդասենյակից դուրս է գալիս մի բժիշկ ու մի անուն բղավում։ Քո զավակներից ամենափոքրը մոտդ է։ Նա բաճկոնիցդ քաշում է ու ասում.

– Պապա´, իմ անունն է։
Մինչ ուշքի կգաս, քեզանից խլում են որդուդ, և դու կարողանում ես միայն ասել՝ «սպասե՛ք»։
Նրանք պատասխանում են.
– Ամեն ինչ լավ կլինի, նրա արյունը մաքուր է, նրա արյունը անարատ է։
Հինգ րոպե հետո գոչելով ու ծիծաղելով՝ բժիշկները դուրս են գալիս։ Մեկ շաբաթվա ընթացքում առաջին անգամ ես տեսնում մեկին, որ ծիծաղում է։ Ամենից տարիքով բժիշկը մոտենում է քեզ ու ասում.
– Շնորհակալություն, պարո՛ն, Ձեր զավակի արյունը մաքուր է, հնարավոր է հակավարակը ստանալ…
Լուրը տարածվում է. մարդիկ լացում են և ուրախությունից գոչում։ Հանկարծ բժիշկը մոտենում է քեզ ու քո ընտանիքին և ասում.
– Կարո՞ղ ենք մի րոպե Ձեզ հետ խոսել։ Չգիտեինք, որ արյան դոնորը կարող է երեխա լինել, ուստի կարիքն ունենք, որ արյունը տալու համար ստորագրեիք այս թղթերը։
Մինչ կարդում ես թղթերը, հանկարծ նկատում ես, որ նշված չէ արյան չափը, և հարցնում ես.
– Ինչքա՞ն արյուն։
Բժշկի ժպիտն անհետանում է, ու նա պատասխանում է.
– Չէինք մտածում, որ երեխա կարող է լինել։ Պատրաստ չէինք։ Պետք է ամբողջն օգտագործենք…
Չես հավատում և փորձում ես հրաժարվել.
– Բայց, բայց…
Բժիշկը շարունակում է համառել.
– Չե՞ք հասկանում, խոսքը ամբողջ աշխարհի մասին է։ Խնդրում ենք ստորագրեք, ամբողջ արյան կարիքն ունենք։
Դու խնդրում ես.
– Բայց չե՞ք կարող փոխներարկում կատարել։
– Եթե մաքուր արյուն գտնենք, կանենք…
– Կստորագրե՞ք։ Խնդրում ենք… ստորագրե՛ք…
Լռության մեջ և առանց զգալու մատներդ, որոնք սեղմում են գրիչը,
ՍՏՈՐԱԳՐՈՒՄ ԵՍ։
Քեզ հարցնում են.
– Ցանկանո՞ւմ եք տեսնել Ձեր որդուն։
Քայլում ես շտապ օգնության սենյակի վերջը, որտեղ նստած է քո որդին և ասում է.
– Պա՛պ, մա՛մ, ի՞նչ է պատահել։
Վերցնում ես նրա ձեռքն ու ասում.
– Տղա՛ս, քո մայրը և ես քեզ շատ–շատ ենք սիրում, քեզ սիրում ենք և երբեք թույլ չենք տա, որ քեզ մի բան պատահի, որն անհրաժեշտ չէ, հասկանո՞ւմ ես։
Բժիշկը վերադառնում է և ասում.
– Ցավում եմ, բայց պետք է սկսենք, ամբողջ աշխարհում մարդիկ են մեռնում…
Դու այդտեղից կգնա՞ս, կկարողանա՞ս թիկունք դարձնել և քո որդուն այնտեղ թողնել, երբ նա քեզ ասում է՝ «Պա՛պ, մա՛մ, ինչո՞ւ եք ինձ թողնում…»։

Մեկ շաբաթ հետո, երբ մի միջոցառում է կազմակերպված, որտեղ պատվում են քո որդուն, վստահաբար կա մեկը, որ քնած է իր տանը, մյուսները չեն եկել, որովհետև նախընտրում էին զբոսնել կամ ֆուտբոլի խաղ նայել, մյուսները կեղծ ժպիտով են գալիս միջոցառմանը՝ ձևացնելով, թե կարևորում են այն։ Եվ դու ցանկանում ես կանգնեցնել այս ամենն ու գոչել. «Իմ որդին ձեզ համար է մեռել, պատահմամբ ձեզ չի՞ հետաքրքրում»։
Երբեմն այս է, որ Աստված ցանկանում է մեզ ասել. «Իմ որդին մահացավ քեզ համար և դու դեռ չե՞ս կարողանում հասկանալ, թե որքան եմ ձեզ սիրում»։

Հետաքրքիր է տեսնել, թե ի´նչ հեշտ է մարդկանց համար մերժել Աստծուն և հետո հարցնել, թե ինչո´ւ է աշխարհը վատից ահավորին գնում։
Հետաքրքիր է տեսնել, թե ինչպե´ս ենք հավատում այն ամենին, ինչ գրված է թերթերում, սակայն վիճարկում ենք այն ամենը, ինչ գրված է Աստվածաշնչում։
Հետաքրքիր է, թե ինչպե´ս է, որ օր առ օր մեզ ստիպում ենք երկրային բարիքներ կուտակել, սակայն նույնիսկ մեկ րոպե չենք նվիրում երկնքում գանձեր կուտակելուն։
Հետաքրքիր է, թե ինչպե´ս է մեկն ասում՝ ես հավատում եմ Աստծուն, սակայն իր գործերով ցույց է տալիս, որ այլ աստվածների է հետևում (փող, հաջողություն, իր անձի և եսի մեծարանք…)։
Հետքրիքիր է, թե ինչպե´ս ենք հազարավոր «կատակներ» ուղարկում մեկ էլեկտրոնային նամակի միջոցով, և առավել ևս հետաքրքիր է, թե ինչպե´ս են այս նամակները կրակի նման տարածվում…, սակայն երբ նամակ ենք ուղարկում, որը վերաբերում է Աստծուն, բավական մտածում ենք, մինչև որոշում ենք մյուսներին այդ նամակին հաղորդակից դարձնել։
Հետաքրքիր է, ինչպե՞ս է, որ բղջախոհությունը, տմարդությունը, գռեհիկն ու անպարկեշտը ազատորեն անցնում են հիպեր–տարածության միջով, մինչդեռ Հիսուսի մասին երկխոսությունները շնչահեղձ են լինում դպրոցներում և աշխատավայրերում։

ՀԵՏԱՔՐՔԻՐ Է, ՉԷ՞։
Ավելի հետաքրքիր է կիրակի օրը տեսնել հուզված մի քրիստոնյայի, ով սակայն «անտեսանելի» է ողջ շաբաթվա ընթացքում։
Հետաքրքիր է, որ երբ վերջացնես կարդալ այս գրությունը, անհրաժեշտություն չես զգա այն ուղարկել բոլորին, որովհետև պարզապես վստահ չես ինչի՞ են նրանք հավատում կամ ի՞նչ կմտածեն քո մասին։
Հետաքրքիր է, որ մենք անհանգստանում ենք ավելի շատ նրա համար, թե ինչ են մեր մասին մտածում մարդիկ, քան թե այն մասին, թե ինչ է մեր մասին մտածում Աստված։

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍԵՐԵՆ` ԱՅՍՏԵՂ


30 արտահայտվիր:

Анонимный комментирует...
20.04.2011, 9:00

Շնորհակալություն Արթուր Սրկ., թիրախին եք կրակում

Աննա комментирует...
20.04.2011, 11:27

Արթուր ջան,այս պարագայում ինչ-որ բան ասել ավելորդ եմ համարում,պետք է ուղղակի զգալ գրածդ ամբողջ հոգով ու վերանայել ապրածդ կյանքը:Ապրես!!!

ArturSrk комментирует...
20.04.2011, 11:36

Ընթերցողներ ջան, վատը այն է, որ դուք ինքներդ փոքրիշատե հոգևորի հետ շփվող մարդիք եք, հասկանում եք Սուրբ Հարության նշանակությունը, բայց շատ ավելի շատ են նրանք, ովքեր այդ մասին գաղափար իսկ չունեն, ուրեմն տեղեկացնելը մեր պարտքն է, հոգևոր պարտքը:

Նինա комментирует...
20.04.2011, 14:15

Ծանոթներիցս շատերն են արդեն հասցրել կարդալ, բոլորի վրա նույն ազդեցությունն է ունենում, թեև գիտելիքները այնքան էլ խորը չեն, շատ շնորհակալ եմ Արթուր սարկավագ, բավականին օգնեց ինձ

Анонимный комментирует...
20.04.2011, 19:36

Պարզապես չկարողացա զսպել արցունքներս...

healtheworld комментирует...
22.04.2011, 9:45

փոքրիկ շոկ ապրեցի, սկզբում շատ էր դաժան. բայց պետք ա համարձակություն ունենաս ինքդ քեզ խոստովանելու որ ճշմարտությունն հենց էս ա..ես ցավում եմ, որ շատերն էսօր չեն ապրում Հիսուսի տված պատգամներով, բայց ում հարցնում ես ասում են "ես հայ եմ, ուրեմն քրիստոնյա եմ".. քրիստոնեությունը դրոշակ չի որ պարզած քայլես` ինքդ էլ չհասկանալով ինչ ես պահում գլխավերևումդ..

ArturSrk комментирует...
22.04.2011, 10:13

Շատ ուրախ եմ healtheworld ջան, որ գրվածքը քեզ օգտակար եղավ, ի տարբերություն շատ շատերի ովքեր չգիտես ինչու դրա մեջ փնովելու բան գտան...

Анонимный комментирует...
23.04.2011, 1:20

Artur jan, iroq shat huzich er u es hamozvac em, vor es nyuty ir npatakin kcarayi.
qo tuyltvutyamb share em anum :)

ArturSrk комментирует...
25.04.2011, 16:51

Խնդրեմ. արեք որքան կուզեք:

Анонимный комментирует...
30.04.2011, 13:48

շատ իսպալնյաը հոդված էր, մզզցնում ա

Gagik комментирует...
28.05.2011, 9:24

Երանի թե լիարժեք հասկանաիք Հիսուսի արած զոհը, այդ ժամանակ իրոք լրիվ ուրիշ ձև կնայեինք ամենին!

Մարատ Հուսիկյան комментирует...
28.05.2011, 10:27

Անհնար է կարդալ սա, հասկանալ, ու չծնկել Աստծո առաջ... Արթուր շնորհակալություն, մեծ գործ ես անում, թող Տերը իր ողջ օրհնությունները թափի քո ու քո սերունդների վրա:

ArturSrk комментирует...
28.05.2011, 19:01

Քրիստոս Տերը թող ողորմի բոլոր բոլորին` ուղղորդելով ճիշտ և անվտանգ հավատքի ու երկրպագության:

Մանե комментирует...
12.08.2011, 14:01

Դժվար է կարդալ առանց արցունքների...

Iveta Hakobyan комментирует...
13.08.2011, 10:15

Artur jan, shat huzich er ev usucoghakan, shnorhakal em.

Анонимный комментирует...
20.08.2011, 12:18

Իրոք գեղեցիկ է...

Анонимный комментирует...
20.08.2011, 12:22

Հրաշալի էր... կարողացել եք դիպուկ ու տեղին կպչել մարդկանց սրտերին:
Իմ մոտ անձամբ զղջումի արցունքները հոսեցին, ու մի պահ աշխարհ վերադարձած վիճակից կարողացա նորից հոգևոր արթնություն զգալ:
Շնորհակալություն Ձեզ........
Հ.Մ.

Արման комментирует...
30.09.2011, 18:58

Հա իսկապես շատ հետաքրքիր ու լավ պատմություն է, երբեմն՝ ես կասեի նույնիսկ միշտ, աշխարհի անցուդարձը ու օրվա արագնթաց կատարվող իրադարձությունները երբեմն, ես կասեի նույնիսկ միշտ չեն թողնում տեսնել ու հասկանալ այն ամենապարզ ու հասարակ բաները, որոնք ուղակիորեն մեր աչքի առաջ են, սակայն մենք դա չենք տեսնում կամ ուշադրություն չենք դարձնում, քանի որ մենք զբաղված ենք այլ գործերով, մենք անվերջ շտապում ենք, փորզում ենք ամեն ինչ հասցնել ու այդպես ավելի ենք մոլորվում մեր պատկերաացումներում և զգացումներում, մինչդեռ ընդհամենը մետք է մի պահ կանգնել ու փորձել դատել քո իսկ կատարած գործողությունները, փորձել հասկանալ ու ընդունել այն ամեն մի գեղեցիկը որ մեզ տրվում է ու որը մնեք մերժում ենք, մեզանից շատ բան չի պահանջվում որպեսզի տրտնջանք, անհրաժեշտ է միայն մի պահ կանգ առնել, սակայն ավաղ այդ պահը մնեք միշտ հետաձգում ենք:
Շնորհակալություն պատմության համար.

Աննա комментирует...
05.11.2011, 17:27

շաաաաաատ շնորհակալությոն Արթուր սարկավաաաաաաաաագ...

Анонимный комментирует...
27.11.2011, 18:13

Շնորհակալություն: Մեր օրերում շատ պետք է գրվեն այսպիսի թեմաներով:

ArturSrk комментирует...
27.11.2011, 18:16

Գնահատանքի լավագույն տարբերակը նմանատիպ նյութերը համացանցում տարածելն է: Շնորհակալ եմ:

Анонимный комментирует...
27.11.2011, 21:26

erjankahishatak ******* kardum ei ais hodvace u achqis araj qo hogin er kangnec du eir vor mez bacatrum u sovorecnum eir Astvac qez ir mot vercrec u qo miainak mairnel sgume hima arcunqn achqin mrmure srtum shurterin qo anune shshnjalov u axotelov; kardum ei u inc tvac du es ain kardum u menq eli mer lav enkernerov nstac ennq qo shurje u es eli im harcern em talis u du amen anagam jpitov patasxanum es... ankexc ais nyute inc shate txrecrel vorovhetev mer enkerneric mekin hishecrec baic gtnum em texin u chisht jamanakin ais hodvace; shnorhkalutiun...

Mariam комментирует...
17.03.2012, 20:33

Մի քանի ամիս առաջ էի կարդացել, ու մի քանի ժամ լաց էի լինում, էլ չեմ ասում ամեն անգամ, երբ հիշում էի, սիրտս լցվում էր: Դարձյալ նույն հուզմունքը պատեց սրտիս, բայց այս անգամ դառնությունը խեղդում էր սիրտս, չգիտեմ ինչ է փոխվել, ես եմ փոխվել, թե շրջապատս, սակայն առաջին անգամ երբ կարդացի, ինձ արդարացնում էի և բոլորին մեղադրում, որ անտարբեր են, իսկ այս անգամ ինքս ինձ բռնացրեցիցի անտարբերության մեջ, ես ինձ այնքան մեղավոր էի զգում, որ անգամ մոռացել էի ուրիշների փրկությունը, ու մտածում էի, եթե այսպես շարունակվի, ես էլ չեմ փրկվի: Մինչդեռ առաջներում համայն մարդկության փրկությամբ էի ոգևորված: Ես ցավով գիտակցեցի, որ հետ եմ նահանջել...........
Աստվա'ծ իմ, թող Կենդանի ՀԱՎԱՏՈՎ, Հաստատուն ՀՈՒՅՍՈՎ ու Անկեղծ ՍԻՐՈՎ գամ դեպի քեզ.........
Մի ամիս հետո, ես նորից կկարդամ այս նյութը, անպայման...

Анонимный комментирует...
23.06.2012, 15:27

KARDUM U HASKANUM ES TE INCHQAN ANARJAN ES.HASKANUM ES VOR ASHXARHIK AMEN ZZVELI EREVUYTNERI U GORTERI HAMAR JAMANAK UNES, BAYC MEK ROPE ASTTO MASIN XORHELU, AXOTELU ZUT QO PRKUTYAN HAMAR JAMANAK CHUNES. SHNORHAKAL EM DZEZANIC, VOR GONE MER MARDKAYIN CHAR SRTIN HISHECNUM EQ MER PRKCHI MASIN.

Srk. комментирует...
25.06.2012, 15:26

Anahit Sargsyan · Facebook

Կարդալու ժամանակ եա անհրաժեշտություն զգացի ուղարկել բոլորին` եկել է ժամանակը ապաշխարելու և մեղքերը քավելու..... երկրորդ հնարավորությունը չի լինելու...

Srk. комментирует...
25.06.2012, 15:26

Lusine Mikayelyan - Facebook

shat huzi4 u hetaqrqir er es apshac em

Srk. комментирует...
25.06.2012, 15:27

Մեծ Հայք · Facebook

Շատ դիպուկ համամարդկային ճշմարտություն, լավ և ուղիղ է ասված Տեր Հայր...(Հետաքրքիր է, որ մենք անհանգստանում ենք ավելի շատ նրա համար, թե ինչ են մեր մասին մտածում մարդիկ, քան թե այն մասին, թե ինչ է մեր մասին մտածում Աստված։)

Srk. комментирует...
25.06.2012, 15:27

Diana Karapetyan · Facebook

mardkanc karcik@ anmijapes ev barcradzayn enq lsum is Astco karcik@ kam srti xorkum ,kam el amenaverjum..........erb vochin aylevs uxel hnaravor che

Srk. комментирует...
25.06.2012, 15:28

Aramais Gareginyan · Facebook

Խորհուրդը գտնված է զարմանալիորեն պարզ, իմաստուն, և շատ խորը, նաև ճիշտ է ներկայացված ու ճիշտ տեղում... Տպավորությունն այնքան ուժեղ էր, որ թվաց մարդկությունն արդեն չորորդ օրվա մայրամուտն է ապրում:

Gevorg комментирует...
13.10.2012, 11:31

Iskapes gnahatanqi bolor xosqer@ texin en, kecces exbayr, indz evs anchap huzec,norovi patkercreci terunakan hamapatasxan patker@. Astco hovanavorutyun@ qo ays SURB GORCIN...

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...