24.2.11

ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ



Արթուր սրկ. Սարգսյան
Ջուրը ջրվեժ` «արգանդի» մեջ,
Եվ ձայն Աստծո ի վերա ջուրց.
Ստրուկս հրի գրկում թաղվեց...
Հառնեց մեղքից` ազատություն...

...Լուսե թռչուն ափերի մեջ...
Ու ճակատիս` շնորհների բույլ,
Զգայարանքիս բութ` հրեշտակներ,
Մյուռոնի գետ երակներում...

...Հույս Հարության` շուրթիս հաղորդ`
Անմահության ավիշ հոգուն,
Երեկ մանուկ կաթին կարոտ,
Այսօր` քիմքիս Մարմին-Արյուն...

...Պարանոցիս` արյուն և ջուր,
Կրծքիս գգված փայտ քառաթև,
Որով` շավիղ դեպի անհուն,
Կյանք առավել ` Աստծո պարգև...

Միացի՛ր ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ նաև facebook-ում

20 արտահայտվիր:

Anonymous said...
2/24/11, 10:00 AM

Արթուր ջան շատ լավ է գրված..խորիմաստություն կա շատ...կարծում եմ նրանք ովքեր անտեղյակ են մկրտության խորհրդից ու չեն պատկերացնում թե ինչ է նշանակում մկրտվել, եթե կարդան շատ բան կհասկանան ու շատ բան կփոխվի նրանց մեջ վստահ եմ..........ապրես շատ...

Srk. said...
2/24/11, 10:06 AM

Էսօր վերստին կարդացի ու հասկացա... շատերը չեն որ բան կհասկանան բանաստեղծությունից, այլ ընդհակառակը կհասկանան միայն Մկրտության խորհրդից գիտելիքներ ունեցողները: Չգիտեմ դա լավ է, թե վատ...

Anonymous said...
2/24/11, 10:12 AM

Համաձայն եմ Արթուր ջան.....ես նկատի ունեմ, երբ կարդան կփորձեն հետաքրքրվել թե ինչ է մկրտությունը: Չէ լավ է հաստատ, վատ չի կարող լինել.....

Anonymous said...
2/24/11, 10:20 AM

Հույս Հարության շութիս հաղորդ
Կյանք առավել Աստծո պարգև...

Srk. said...
2/24/11, 11:10 AM

Ինչ վատ ա, որ մեկնաբանողները չեն հայտնում իրենց անունը :(((

Diana said...
2/24/11, 11:36 AM

լավ մյուս անգամ էլ չի կրկնվի :)

Seyran said...
2/24/11, 11:37 AM

Արթուր սարկավագ ջան, ճիշտ է, որ քրիստոնեությունից հեռու մարդիկ «քիմքիս Մարմին-Արյուն»-ը չեն հասկանա, թե ինչ է, բայց վաղուց անցել են այն դարերը, երբ մեզ մարդակերության համար էին մեղադրում:

Շատ լավն է, ես շատ հավանեցի:

Srk. said...
2/24/11, 11:42 AM

Ուզում ես ասել բովանդակության` շատերի համար անմատչելիությունը դժվարություն չի ստեղծի?

Victoria-Tatev said...
2/24/11, 12:38 PM

Արթուր ջան առաջին և երկրորդ հաղորդագրությունը ես եմ գրել` Վիկտորյա-Տաթև Կարապետյան.....դու արդեն գիտես...

Anonymous said...
2/24/11, 1:22 PM

Արթուր ջան, դու ճիշտ ե նկատել, քո ստեղծագործությունները շեշտված հոգևոր են, միայն քրիստոնյաներին հարազատ կլինեն: Եթե մի քիչ կարծրացնես մոտիվներդ, մի քիչ հող խառնես, ավելի համոզիչ կստացվեն բոլորի համար: Դու ուղղակիորեն ասում ես էն, ինչ մտածում ես: Իմ ընկերներից մեկն ասում էր, որ իր դասախոսը հաճախ էր կրկնում` արվեստ գաղտնիք է սիրում, գաղտնիք, այսինքն` ոչ թե թաքցնես ճշմարտությունը ընթերցողից, այլ ծածկես այն, նուրբ վարագույրի տակ ծածկես բուն խորքը, որ ընթերցողն ինքը փնտրի:

Նշան

Srk. said...
2/24/11, 1:53 PM

Շնորհակալ եմ Նշան ջան: Չնայած ասեմ. լավ չեմ պատկերացնում է ասածդ ինչպես կարելի է կյանքի կոչել, բայց... մի օր դրան էլ հասու կլինեմ, հուսամ :)))
Ինձ համար շատ ավելի կարևոր է ասելիք ունենալն ու փոխանցելը, մնացածի մասին ավելորդ եմ համարում մտահոգվելը, քանի որ մնացածը ինձ համար «ֆուտլյար» է: Գուցե սխալ եմ մտածել մինչև հիմա: Հասկանում եմ, որ ճիշտը 2-ն զուգահեռելն է:

Anna said...
2/24/11, 5:55 PM

Արթուր ջան,ես նույնպես շատ հավանեցի: Ինչ վերաբերում է նրան,որ շատերը դժվար կհասկանան,համաձայն եմ`հնարավոր է,սակայն ինձ թվում է պետք չի դրա համար մտահոգվել:Կարծում եմ,եթե ընկնես բոլորին մատչելի լեզվով գրելու հետևից հաստատ կկորի ասելիքդ,դրա գեղագիտական կողմն ու անկեղծությունը:Էսպես շատ լավ է:)))Հաստատ հասկացողներ ու գնահատողներ կան,շատերն էլ կարծում եմ կփորձեն:Իսկ բանաստեղծական հնարքների հետ կապված կամ քո ասած "ֆուտլյարի"`համամիտեմ քեզ հետ:)))Գիտես կարծում եմ կարևորը անկեղծությունն է և քեզ բնորոշ ձեռագիրը,ինչը երևում է քո գրածներում,յուրատեսակ ուղղամտությունը:Երևում ա,որ Արթուր սարկավագն ա գրել ու շատ անկեղծ:))) Իսկ մնացաց բաները ժամանակի հետ կգան:Հա ու թող միայն քրիստոնյաները հասկանան,հա ինչ անենք:)))Ես դրանում վատ բան չեմ տեսնում,իսկ ոչ հավատացյալներն էլ թող ուրիշ բաներ կարդան,էնքան բան կա գրված իրենց սրտին մոտ :))))Չնայած կարծում եմ,ով ականջ ունի կլսի ...Լավ,ինչ-որ շատ խոսացի))Միով բանիվ,Արթուր սարկավագ ջան,էլի եմ ասում շատ հավանեցի,կարևոր է գեղեցիկ է գրված ու խորհուրդ ունի խորին:

Srk. said...
2/24/11, 8:48 PM

«Խորհուրդ խորին, անհաս անասկիզբն»,- լավ ասեցիր: Անհաս է գրածս, բայց միևնույն է Աննա ջան, միևնույն է իմ սկզբունքը մնում է նույնը` «Ամեն ոք գրում է այն, ինչ ապրում է: Ամեն ոք գրում է այն, ինչ»: Շնորհակալ եմ անաչառ ընկեր:

Anna said...
2/24/11, 8:53 PM

Համաձայն եմ`ամեն ոք գրում է այն,ինչ ապրում է:Արթուր ջան,կարևորը,դու շարունակի ստեղծագործել,մենք ել կաշխատենք անաչառ կարծիքներ գրել:)))

Anonymous said...
2/24/11, 9:11 PM

Sireli Artur,karcum em shat xorn en en ameny vor grvac e ed toxrum,irakanum mek ban vor mtabereci ev karoxaca nmanecnel bnutagrumnrd astvacashnchyan toxerin surb grqi xosqeric mekn e vortex asvum ete Astco cayny nman e shat jreri caynin.irakanum chem el mtacel te inchu henc ayd toxery hisheci ev areres bnav kap chunen iraru het ,isk xorin xorqum mek gexecik namnutyaqmb piti tesnenq tiroj astvacayin luysi xorhurdy ev antak ovkiani xorutyuny.maxtum em vor ays baastexcutyuny iroq kyanq darna ev el avelin ,vorov kancnes qez hamar naxatesveliq chanpan...shat shat shat hsat xorn e ....apres

Srk. said...
2/24/11, 9:21 PM

Աննա ջան վերևում միտքս կիսատ էր մնացել նոր նկատեցի. «Ամեն ոք գրում է այն, ինչ ապրում է, ամեն ոք գրում է այն, ինչ կուզենար կարդալ»:

Srk. said...
2/24/11, 9:22 PM

Վարդ ջան գրածիցս ավելի խորիմաստ ու անհասկանալի խոսեցիր դու, բայց դե ես քեզ հասկացա: Շնորհակալ եմ :)

Unknown said...
2/25/11, 6:52 AM

SHNORHAVORUM EM ARTUR,SHAT HOGEAZDU U XORIMAST E AMEN MI BAR@,TOX ASTVAC QO SHNORH@ EL AVELI KRKNAPATKI.

Srk. said...
2/25/11, 11:05 AM

Շատ շնորհակալ եմ:

Anonymous said...
3/3/11, 11:42 AM

Մկրտության խորհրդի աստվածաբանության հանգավորված գեղեցիկ մատուցում, իրապես գեղեցիկ...
Խտացած աստվածաբանություն ավելի, քան բանաստեղծություն իր լայն իմաստով. հանճարեղ է այն իմաստով, որ ընդգրկուն ներկայացված է ՈՂՋ խորհուրրդը ընդամենը չորս փոքրիկ քառատողով:

Վարդուհի

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...