6.12.10

ԵԴԵՄ

                                                                              Նվիրում եմ կողակցիս`
Սոսեիս
Ես հիշում եմ քո ծնունդը…

Նոր  էր երկինքը ճրագներ կախել իր խափշիկ մարմնից, ուրախ խաղում էին լուսատուները ազատ եզերքի, զեփյուռը ոսկե հուշիկ շոյում էր  սիրո մեղեդին, և գիշերն անուրջ անդորր էր շնչում…
Լուսնյակն այդ գիշեր փոխել էր ասես մագաղաթագույն ցոլանքը դեմքի, հիշել էր կարծես` ինքն էլ կարող է լինել գեղանի ու նուրբ, գրավիչ այնքան և այնչափ դյութիչ, որ պաղ, անհաղորդ լճակը անգամ փնտրում էր նրան ջրերում իր լուրթ…

Գիշեր էր… Ես փարվել էի պճնված լուսնին, քեզ էի երազում…


…Կանաչի միջից քայլեր լսվեցին, ու ծաղիկները արթնացան նիրհից, բյուր ու բյուրավոր երփներանգներից բույր-ծաղկափոշին նստեց ռունգերիս. թմբիրը առավ ինձ իր գրկի մեջ, սկսեց օրորել  հովի կռներին, և մեկ զույգ ձեռքեր սուրբ ու հրեղեն զգուշավոր դիպան մորեմերկ մարմնիս…

Եվ երկունք սկսվեց…

Ես ցավ չզգացի, երբ դու ծնվեցիր, զգացի լոկ ճայթյուն ոսկորներիս մեջ, նաև որոտի բարբառ լսեցի. «Թող սա կի՛ն լինի` քեզանից, քեզ հետ»…

Եղավ առավոտ…

Առավոտ պայծառ, լուսե այգաբաց` արփիով ցողուն ծառ ու ծաղկաստան, ալեխռիվ ամպեր լազուրի ծովում, թեթև թիթեռներ, ծիծաղ ծիածան, և հատկապես դու… դու կողքիս պառկած…
Հիշո՞ւմ ես արդյոք` ես թաքնվել էի ծառի ետևում, արցունքը սրտիս, անխոս ու հուզված քեզ էի հետևում.

Արթուր սրկ. Սարգսյան "Beauty"/ «Եդեմ»
Դու չքնաղ էիր …
Ճկուն ու կանչող մարմին սլացիկ` ճեփ-ճերմակ` ձյունե, հոգեթով, նրբին, աչքեր առինքնող` զերթ արշալույսներ, շուրթեր` արնագույն թերթունքից վարդի: Գետերի պես հորդ ծամեր փրփրուն, դրանց քողի տակ` զույգ հասուն նռներ, և քո հայացքը` աղոթք-խոնարհում և ժպիտը քո գարուն  կենսաբեր…

Դու չքնաղ էիր …

… Խոտերը կրկին քայլեր հուշեցին, ծառ ու ծաղիկներ ժպտացին սրտանց, գազան ու թռչուն իսկույն լռեցին. մեր առջև հառնեց Արարիչն Աստված:  Վերցրեց աջը քո, ափիս մեջ դրեց և դրասանգներ` հյուսկեն մեր գլխին,  համբույրով ճակատն երկուսիս օծեց, ու ձայնը պատռեց օվկիանը երկնի.

- Դե՛, հավանո՞ւմ ես…
…ահավասիկ քեզ մարմին քո մարմնից…
…սիրեցե՛ք միմյանց…

… Այդ գիշեր ես քեզ «կյանք» անվանեցի…   

Արթուր սրկ. Սարգսյան 
/2010/

28 արտահայտվիր:

AngeloK комментирует...
06.12.2010, 9:29

Սիրով արտահայտվեմ: Այսքան հաճույքով դեռ երբևէ չէի արտահայտվել: Շատ լավն էր: Իրական...

Diana комментирует...
06.12.2010, 9:30

Kardum ei u mtacum te inchpes grem ayn inch zgaci ayn toxer@ kardalis,chgitem miguce chkaroxanam artahaytel ayn inch zgum em,bayc kporcem...
Siro masin shaaat en xosum,texi antexi,shat en ogtagorum sirum em,sirelis barer@,arden aynqan datark u puch en darcel dranq,vor korcrel en irenc xorhurdn u imast@.Erb nor kardaci sa huys u jpit@ haytnvec demqis. zgaci bareri zorutyun@ u maqrutyun@,vor der amen ban korac cheee. barerov irakanum kareli ee ser poxancel u jermutyun,urax em vor unem qez pes @nker im koxqin,urax em vor du unes sireliit qo koxqin.duq mek eq ahavasiq mek marmin,mek hogi,mek sirt,mi ashxarh mi patmutyun mi kyanq... Sirum em dzeez shaaaaaaaaaaaaat

ArturSrk комментирует...
06.12.2010, 10:04

Շնորհակալ եմ գնահատելու համար... Բավական ճգնել եմ էդ մի էջի վրա, որովհետև ուզում էի Սոսեիս համապատասխան բան լիներ... Չնայած չեմ կարծում թե արդարացրել եմ :)

Viktorya комментирует...
11.12.2010, 21:33

Խոսքեր ուղղակի չեմ գտնում....

Աննա комментирует...
11.12.2010, 22:18

Արթուր սարկավագ,փաստորեն ստեղծագործում եք և բավական լավ:))էստեղ տեղին է հիշել Սեյրանի ասածը`1+1=1 :))) Շատ ուրախ եմ և քո,և Սոսեի համար ու մեզ համար,որ, հանձինս ձեզ,ունենք նման օրինակ մեր առջև:

Hayastan комментирует...
14.12.2010, 15:58

hianali er.anjap patkeravor u gunex.

Анонимный комментирует...
24.07.2011, 9:50

Ես ցավ չզգացի, երբ դու ծնվեցիր, զգացի լոկ ճայթյուն ոսկորներիս մեջ, նաև որոտի բարբառ լսեցի. «Թող սա կի՛ն լինի` քեզանից, քեզ հետ»… Գեղարվեստական էր ամբողջը ու սիրուն, բայց էս տողը առավել ցնցող էր: Տա Թև

Mrine комментирует...
24.07.2011, 15:08

Shat gexecik stextagortutiun e.Astvat Dez ev Sosein misht pahapan lini !!!!!!!!!!!! ansahman ssseeeeeeeeer dez !!!!!!!!!!

ArturSrk комментирует...
24.07.2011, 15:18

Շատ շնորհակալ եմ :)

Анонимный комментирует...
24.07.2011, 20:13

Shat lavn er.

ԱՆԻ комментирует...
29.08.2011, 6:05

Հրաշալի էր:Աստծո օրհնությունը թող Ձեզ վրա լինի:Հպարտանում եմ քեզ նման խելացի երիտասարդներով:

ArturSrk комментирует...
29.08.2011, 12:59

Շնորհակալ եմ...

Ani комментирует...
29.08.2011, 16:16

Poqr jamanak indz misht tvum er te "terterner@"(bolorin terter ei asum) chen siraharvum :) bayc dzer nkaragrac ser@ estex hiasqanch er :)) mankakan bolor "kaskacners" paratvecin :D

ArturSrk комментирует...
31.08.2011, 18:19

Փաստորեն :)))), շնորհակալ եմ այս մեկնաբանությունը սիրտս ցնցեց...

Анонимный комментирует...
31.08.2011, 19:11

amen toxic-baric taric ser er katum
xosqer chkan
D.

Анонимный комментирует...
01.11.2011, 20:32

SIRELI Արթուր սրկ. Սարգսյան , ANKRKNELI GEXECIK ZGACUM APRECI, SHNORHAKAL EM, MIAYN MI BAN NKATECI, KARCES BANASTEXCUTYUN LINI, NAXADASUTYAN VERJAVORUTYUNNERN U HANGAVORUMNERY , HIASQANCH BANASTEXCUTYUN EN HISHECNUM, ES MTOVI DA ZGACI , SA HANCHAREX BANASTEXCUTYUN E :)

Анонимный комментирует...
03.11.2011, 6:59

iroq yes el shat hacheli ban zgaci kardalov u esqan gexecik bareric heto aveli gexecik barerov karciq artahaytel@ djvar e, uxaki shat gexecik er...

ArturSrk комментирует...
03.11.2011, 7:52

Ափսոս շատերդ ԱՆՈՆԻՄ եք գրում, բայց բոլորիդ ուզում եմ շնորհակալություն ասել գեղեցիկ խոսքերի համար, որ ուղղել էիք իմ այս արձակ բանաստեղծությանը:

Nvard комментирует...
30.11.2011, 18:44

kardum u hianum em .... shat lavn e...

Анонимный комментирует...
06.12.2011, 19:26

Hrashali er! Amenalavic amenalavy amenalavin...
Hovhannisyan Hasmik

Արմեն Մխեյան комментирует...
14.12.2011, 18:29

Հիանալի ստեղծագործություն...

Armen комментирует...
19.01.2012, 20:16

Անխոս միայն կգրեմ, քանի որ ուզում եմ ինչ-որ բան գրած լինեմ:
Թող սովորեն այն գրողները, որոնք կարծում են թե սերը, կիրքը, և ինչու չէ սիրախաղը անհնար է գրել ու գովերգել գրական, գեղեցիկ ու պերճաշուք բառերով: Սա սեր է, սա կիրք է, սա կարոտ է, սա նվեր է, սա այն է ինչ կարող է երազել յուրաքաչնյուր կին:

Анонимный комментирует...
21.01.2012, 17:35

Իսկ ես տխրեցի սա կարդալով: Փաստորեն շատ Աստվածային խորհուրդներ և արարչագործության այդքան կարևոր դրվագը կարող են հոգևոր աստիճան ունեցող երիտասարդի կողմից, ինչպիսին Դուք եք, այսքան էրոտիկ ու հեթանոսաբար ներկայացվել: Ես չէ, որ Ձեզ պիտի մեկնության դասեր տամ, բայց առավել հաճախ կարդացեք հայրաբանություն և զգույշ եղեք, որպեսզի ձեր ձեռնադրության հանգամնաքով չգայթակղեք շատերին, առավել ևս երիտասարդներին: Այսօր ամեն ինչ սեռականության շուրջ է պտտվում աշխարհում, բայց ոչ հոգևոր խորհուրդները: Իսկ Ադամ և Եվայի արարչագործությունը միայն հոգևոր խորհուրդ էր կրում իր մեջ և ոչ էլ մորեմերկ էին՝ ըստ հայրերի, այլ Աստծո փառքով ծածկված, իսկ երբ փառավորությունը վերցվեց, մերկացան, հետևաբար հագուստի կարիք ունեցան: Ես չէ, որ Ձեզ պետք է դասեր տամ, բայց չարձագանքել չէի կարող այսքան միամիտ հիացական արձագանքներից հետո:

Սարկավագի բլոգ комментирует...
21.01.2012, 18:16

@Анонимный : Շատ շնորհակալ եմ մեկնաբանության համար: Ճիշտն ասած Ձեր գրածն այնպիսին էր, որ ես ստիպված եմ պաշտպանվել: Այն, որ Դուք այստեղ հոգևոր խորք չեք նկատել չի նշանակում, թե այն չկա. խորհրդավոր պատկերների միջոցով ես ցույց եմ տվել Պսակի Սուրբ Խորհրդի կարորագույն կետերը և այս ստեղծագործությունն ինձ համար առավելաբար հոգոր է, որովհետև իմ ազնիվ մաքուր ու անխառն սերն է արտհայտում, իսկ տղամարդու և կնոջ միջև եղած սերը, ինչպես Սուրբ Գրիգոր Նարեկացին է ասում, վեհագույնն ու մեծագույնն է խորհուրդներից: Բացի այդ ստեղծագործությունը ձեր պատկերացան մեջ է ձևավորվում որպես Ադամի և Եվայի պատմություն, բայց այստեղ, եթե ուշադիր լինեք չկա անունը ոչ Ադամի ոչ Եվայի /սա ուղղակի մի հնարք է իմ կողմից աստվածաբանական նման հարցերը շրջանցելու համար/, ուստի բացի գեղարվեստական ստեղծագործությունից այլ բան /հատկապես հեթանոսություն/ փնտրելու ու գտնելու կարիք չկար: Իսկ ինչ վերաբերում է սեռականությանը... խորհուրդ չեմ տա ձեզ առաջիկայում կարդալ Երգ Երգոցը: Գուցե աստվածանչյան այդ գիրքն էլ Ձեզ մոլորեցնող ու կասկածելի թվա իր գեղարվեսական ձևով: Եվ ի վերջո որպես հոգևորական Ձեզ և ուրիշներին խորհուրդ կտամ որևէ բան կարդալուց /լինի հայրերի գրվածքներից, վարք սրբոցից, գեղարվեստական, թե փիլիսոփայական ստեղծագործություն/ ուղղակի հաշվի առեք ինչ և ինչու եք կարդում: Լա՞վ: Իսկապես շնորհակալ եմ այս մեկնաբանության համար. սիրում եմ այլընտրանքային ոչ սովորական կածիքներ:

An комментирует...
26.01.2012, 20:32

Հարգելի Անանուն, եթե դուք այս չքնաղ ստեղծագործության մեջ որևէ էրոտիկ բան եք տեսնում, կարծում եմ դա բացառապես ձեր վերանայման խնդիրն է: Երբևէ չեմ հասկացել ու չեմ ընդունել, որ կնոջ և տղամարդու հարաբերությունների մեջ կա ամոթալի որևէ բան(իհարկե եթե ամեն բան առողջ է ու ճիշտ): Պարզապես մեր հասարակությունը այդ ամենն այնպես է մատուցում մեզ, որ ամեն մաքուր սիրո մեջ էլ նույն կեղտոտ ինչպես նշեցիք սեռականությունն ենք տեսնում: Ցավում եմ պարզապես, որ մեր եկեղեցու հայրերի գրվածքներին ծանոթ մարդը այսքան սխալ ու ոչ հարիր ձևով է մեկնաբանում այն, ինչը շատ շատերի համար գեղեցիկ ու մաքուր զգացմունքի լավ օրինակ է: Ինչ վերաբերվում է հոգևորին, ապա հենց այստեղ, այս պարզ ու հասարակ տողերի մեջ է երևում աստվածային լավագույն ստեղծվածքը`ՍԵՐԸ:

Srk. комментирует...
25.06.2012, 14:59

Արմինե Գալստյան · Facebook
ահավասիկ քեզ մարմին քո մարմնից… պարզապես հրաշք ստեղծագործություն, երաժշտություն սկզբից մինչև վերջ.... ու մաքրամաքուր սեր:

Srk. комментирует...
25.06.2012, 15:00

Gohar Avetovna Hovhannisyan · Facebook

in4 lav kliner vor ser@ tirer u bolor@ darnain hogov usrtov harust ugerm 4ishten asum ser@ kprki ashxarh@

Srk. комментирует...
25.06.2012, 15:02

Hasmik Selimyan · Facebook

axotq u xonharhum ...parz u hasarak shnorhakalutyun ....

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...