20.8.10

ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Մութ է գիշերը, խավար ու վախկոտ,
Լուռ հառաչում եմ նրա սարսուռից,
Սիրտս մաշում է անհույս մի կարոտ.
Ասես զրկված եմ լույսի աղբյուրից.
Թվում է` երբեք արև չի լինի,
Հօդս չի ցնդի սքեմն գիշերվա,
Թվում է` նորից ինչպես վայրենի
Պիտի հարձակվեմ ինքս ինձ վրա:
Սպասումն է տիրում ինձ մարտից առաջ,
Հոգիս եմ կոփում սկզբունքայնությամբ,
Երբ… ժպտմներես ու թևատարած             
Դու ես ողջունում գրկախառնությամբ:
Ինձ ես փոխանցում անխոս մի նամակ,                 
Արթուր սրկ. Սարգսյան, «Սէր անուն Յիսուս...»
Որ լուռ կարդում եմ աչքերի մեջ քո.
«Երբեք մի՛ տխրիր, չես դու միայնակ.
Երես մի՛ թեքիր սիրուց Աստուծո:
Ե՛վ Հույս և՛ Հավատ և՛ զորացնող Սեր
Գոյող են` հավետ զորավիգ, փրկող,
Միայն թե դողդոջ ձեռքը դու քո բե՛ր
Եվ երբեք, երբե՛ք ձեռքն Իմ բաց մի թող:
Թող զարթնի այգը դարձյալ քո հոգում`
Ուժ ստանաս դարձյալ ծնկել աղոթքի.
Ես խոստանում եմ մինչև մահվան քուն
Ապավեն լինել և բժիշկ կյանքի»:

…Գունեղ է կյանքը, օրս արևոտ,
Խավարը ասես ճերմակ է հագել,
Պետք չէ այլևս թախիծ մահահոտ,
Պետք չէ այլևս. Դու ես ներս եկել:
Հուշիկ մտել ես կրծքիցս դու ներս
Ու հիասթափյալ սիրտս համբուրել
Եվ առանց խնդրանք, աղաչանք, աղերս
Գիշերս խավար լույսով ես ներկել:
Մութ չէ գիշերը` լո՛ւյս է, արևոտ,
Ժպտուն  ցնծում եմ կյանքի բերկրանքից,
Եվ երջանկության շողն այս առավոտ
Ուրա՛խ արցունք է կախել իմ աչքից…

(2008թ.)

2 արտահայտվիր:

Ella комментирует...
03.07.2011, 20:54

իսկապես շատ հոգեհարազատ էր այս բանաստեղծությունը... այսօրվա մտածումներիս բանաստեղծական վերարտադրությունը....շնորհակալ եմ, Արթուր ջան...Հենց հիմա...Ուրա՛խ արցունք է կախվել իմ աչքից…:)))))

Анонимный комментирует...
16.06.2012, 22:46

hrashq...shnorhakal em, vor hnaravorutyun ka kardalu nman hrashali toxer, ev >..... PARQ

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...